Ոստանում ՎԱԶ 2108–ը շրջանցել է իջեցված ուղեփակոցն ու բախվել էլեկտրագնացքին

Ոստանում ՎԱԶ 2108–ը շրջանցել է իջեցված ուղեփակոցն ու բախվել էլեկտրագնացքին. լուսանկար

55
(Թարմացված է 13:09 11.01.2021)
Վթարի պատճառով էլեկտրագնացքը կայարան է ժամանել 1 ժամ 40 րոպե ուշացումով։

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Մասիս-Արտաշատ հատվածում գտնվող կարգավորվող գծանցումում Երևան-Երասխ ուղևորատար էլեկտրագնացքը բախվել է գծերի վրա հայտնված ավտոմեքենային: Վարորդը չի տուժել: Տեղեկությունը հայտնում է ՀԿԵ–ի մամուլի ծառայությունը։ 

Столкновение пригородного электропоезда Ереван-Ерасх с оказавшимся на путях легковым автомобилем на перегоне Масис-Арташат (11 января).
ЮКЖД
Ոստանում ՎԱԶ 2108–ը շրջանցել է իջեցված ուղեփակոցն ու բախվել էլեկտրագնացքին

Դեպքը տեղի է ունեցել հունվարի 10-ին` ժամը 19:30-ի սահմաններում, վթարի պատճառով էլեկտրագնացքը կայարան է ժամանել 1 ժամ 40 րոպե ուշացումով, ինչի կապակցությամբ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը ներողություն է խնդրում ուղևորներից:

«ՃՏՊ-ն տեղի է ունեցել Ոստան գյուղում գտնվող գծանցումում` նույն գյուղի բնակիչ Ռուստամ Ա.-ի կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտման պատճառով: Վարելով «ՎԱԶ 2108» մակնիշի ավտոմեքենան, նա շրջանցել է արդեն իջեցված ուղեփակոցը և արդյունքում բախվել է էլեկտրագնացքի»,–նշված է ՀԿԵ–ի հաղորդագրության մեջ:

Ընկերությունից նշում են, որ 2020 թվականին երկաթուղու վրա արտաքին ազդեցությունների քանակը (ՃՏՊ, օտար օբյեկտների անկում և անասունների արածեցում) աճել է՝ հասնելով 39 դեպքի՝ 2019 թվականին գրանցված 33-ի դիմաց:

Երկաթուղային շարժակազմի հետ ավտոտրանսպորտային միջոցների բախումների քանակը 23 դեպքից նվազել է մինչև 12 դեպք:

ՀԿԵ-ն կրկին հորդորում է վարորդներին լինել զգոն երկաթուղային գծերը հատելիս և խստորեն պահպանել երթևեկության կանոնները՝ առողջությունը, կյանքը և ունեցվածքը պահպանելու համար:

Հիշեցնենք` «ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Նուռնուս-Չարենցավան հատվածում բեռնատարը բախվել է գնացքի լոկոմոտիվին

55
թեգերը:
Հայաստան, Հարավկովկասյան երկաթուղի (ՀԿԵ), վթար, Գնացք
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2881)
Ըստ թեմայի
Շորժա-Ծովագյուղ հատվածում ոչխարների հոտը հայտնվել է գնացքի ռելսերի վրա. տեսանյութ
Լոռիում 85-ամյա կինն ընկել է գնացքի տակ
Բուժաշխատողները գնացքներով կերթևեկեն անվճար. ՀԿԷ-ի ղեկավարությունը նոր որոշում է կայացրել
Կալանք

Աշտարակում 19-ամյա տղայի սպանության մեջ մեղադրվողը կալանավորվել է

44
(Թարմացված է 18:13 24.01.2021)
20-ամյա Գեղամ Ալավերդյանը Օշական գյուղի բնակիչ է։ Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը նրան երկու ամսով կալանավորելու վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Կալանավորվել է Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչ 19-ամյա Արմեն Սարգսյանի սպանության մեջ մեղադրվողը։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։

Հունվարի 23-ին դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը Օշական գյուղի բնակիչ, 20-ամյա Գեղամ Ալավերդյանին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ։ Ալավերդյանը դատարանից միանգամից տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: Ոստիկանություն նույն գործով բերման է ենթարկվել նաև Ալավերդյանի եղբայրը՝  17-ամյա Հովհաննես Ալավերդյանը, որի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն բնակության վայրից չհեռանալը։

Հիշեցնենք՝ հունվարի 21-ին Աշտարակ քաղաքի Միկոյան եղբայրներ 33 հասցեի հարակից տարածքում դանակահարել էին Արմեն Սարգսյանին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նրա մարմնի վրա եղել են սուր, կտրող-ծակող առարկայի հարվածի մի քանի հետքեր:

Կոտայքում ավտոմեքենան ընկել է կամրջից. վարորդը հիվանդանոցում մահացել է

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանության) հարուցվել է քրեական գործ:

44
թեգերը:
կալանք, Երիտասարդ, Սպանություն, Արագածոտնի մարզ
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2881)
Շտապօգնություն և ոստիկանություն

Կոտայքում վրաերթի են ենթարկվել մայր ու որդի․ մայրը մահացել է

88
(Թարմացված է 14:41 24.01.2021)
Վրաերթի ենթարկած վարորդը՝ Մանվել Ա.-ն, վրաերթի ենթարկվածներին իր ավտոմեքենայով տեղափոխել է «Հրազդան» բժշկական կենտրոն: Կնոջ կյանքը փրկել չի հաջողվել։

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik․ Ողբերգական դեպք է այսօր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։

Ժամը 07:10-ին մոտակայքում Քաղսի գյուղի գյուղապետարանի խաչմերուկում Հրազդանի բնակիչ 51-ամյա Մանվել Ա.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել երկու մարդու։ Նրանք Քաղսի գյուղի բնակիչ 30-ամյա Վահե Դ.-ն և Քաղսի գյուղի բնակիչ 57-ամյա Արևհատ Դ.-ն էին՝ մայր ու որդի։

Վրաերթի ենթարկած վարորդը՝ Մանվել Ա.-ն, վրաերթի ենթարկվածներին իր ավտոմեքենայով տեղափոխել է «Հրազդան» բժշկական կենտրոն: Կնոջ կյանքը փրկել չի հաջողվել․ Արևհատ Դ.-ն գիտակցության չալով՝ մահացել է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Եվս 30 զինծառայողի աճյուն է ադրբեջանական կողմը փոխանցել հայկական կողմին

88
թեգերը:
Կոտայք, մայր, Մահ, Վրաերթ, ավտոմեքենա
Արխիվային լուսանկար

«Կաթվածաբեր» պատվաստանյութը. Հայաստանը պատրաստվո՞ւմ է կորոնավիրուսի դեմ պայքարել Pfizer–ով

36
Առողջապահության նախարարությունը պատրաստվում է պատվաստանյութ գնել Հայաստանի բնակչության 10%-ի համար։ 4%-ի համար որոշվել է բրիտանա–շվեդական պատվաստանյութ գնել։

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը Pfizer դեղագործական ընկերության կողմից արտադրվող կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստանյութ ձեռք բերելու նպատակով բանակցություններ չի տանում։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ առողջապահության նախարարությունը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։

Գերատեսչությունում նշել են նաև, որ այդ ընկերության պատվաստանյութով Իսրայելում COVID-19-ի դեմ պատվաստված բնակչության մոտ առաջացած կողմնակի ազդեցությունների, մասնավորապես կաթվածի ախտանշանների մասին առողջապահության նախարարությունը պաշտոնական տեղեկություն չունի։

Միաժամանակ նախարարությունում հրաժարվել են պարզաբանել՝ ում հետ են բանակցություններ տարվում պատվաստանյութ ձեռք բերելու նպատակով։

Նշենք`հունվարի 20-ին հայտնի էր դարձել, որ ՀՀ առողջապահության նախարարությունը որոշում է կայացրել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ գնել AstraZeneca բրիտանա–շվեդական ընկերությունից։ Այն հասանելի կլինի արդեն այս տարվա մարտից ու նախատեսված է բնակչության 3%-ի համար։

1-ին փուլում կպատվաստվեն տարեցների խնամքի կենտրոնների բնակիչները և աշխատակիցները, բուժաշխատողները, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցները, 65 տարեկան և բարձր տարիքի անձինք, 16-ից 64 տարեկան խրոնիկ հիվանդները:

Հաջորդ փուլում կպատվաստվեն դասախոսները, ուսուցիչները, արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները, զինծառայողները, արդարադատության ոլորտի աշխատակիցները, հանրային տրանսպորտի աշխատակիցները, պետական ծառայողները:

Պուտինն ասաց` ինչու մինչ այժմ չի պատվաստվել կորոնավիրուսի դեմ

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը հայտնել էր, որ հայկական կողմը կորոնավիրուսի դեմ չորս տեսակի (այդ թվում՝ ռուսական) հնարավոր մատակարարումների մասին բանակցություններ է տանում։ Նախատեսվում է պատվաստանյութ գնել Հայաստանի բնակչության 10%-ի՝ միայն ռիսկային խմբերի համար։

Հիշեցնենք՝ Հայաստանը որպես օգնություն ստացել է ռուսական «Սպուտնիկ V»-ի մի փոքր խմբաքանակ։ Դրանով պատվաստվել է նույնիսկ առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը։

36
թեգերը:
ՀՀ Առողջապահության նախարարություն, կորոնավիրուս, Հայաստան, պատվաստանյութ
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Պուտինն ասել է, որ կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութն ամենալավն է աշխարհում
Կալիֆոռնիայում հորդորել են հրաժարվել Նուբար Աֆեյանի ընկերության պատվաստանյութի խմբաքանակից
ՀՀ-ն բանակցություններ է վարում. կորոնավիրուսի պատվաստանյութերից որն առաջինը տեղ կհասնի