ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի - Sputnik. Այսօր՝ հունվարի 3-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 00:20-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի բնակիչ` 27-ամյա Հայկ Ոսկանյանն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մոտ 20 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Նշվում է, որ փրկարարները վարորդի մարմինը հայտնաբերել են ավտոմեքենայից մոտ 15 մետր հեռավորության վրա:
Դեպքի վայր ժամանած Գավառի հիվանդանոցի բժիշկներն արձանագրել են Հ. Ոսկանյանի մահը:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Գավառի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Ողբերգական վթար Երևանում. երիտասարդ կինը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Մեկ ամսից ավելի անհետ կորած համարվող 86-ամյա կնոջ դին, որը երեկ հայտնաբերվել է Արագածոտնի մարզի ջրատարներից մեկում, մասամբ սառցապատ է եղել, ուստի հնարավոր չի եղել իրականացնել արտաքին զննություն, սակայն պարանոցի առաջային և աջակողմյան տեսանելի հատվածներում վնասվածքներ չեն հայտնաբերվել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը` նշելով, որ դեռ նախորդ տարվա դեկտեմբերի 13-ին Նոր Երզնկա գյուղի բնակիչներից մեկը հայտնել էր, որ մայրը տնից դուրս է եկել անհայտ ուղղությամբ և այլևս չի վերադարձել:
«Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում տարեց կինը չի հայտնաբերվել, ուստի՝ վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և 2020թ. դեկտեմբերի 23-ին ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նախաքննության ընթացքում իրականացվել են օպերատիվ-որոնողական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, հարցաքննվել են վկաներ և այլն։
Հունվարի 17-ին մի քաղաքացի հայտնել է, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի ամառանոցների հատվածով անցնող Արզնի-Շամիրամ ջրատարում տարեց կնոջ դի կա:
«Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և դեպքի վայրի զննությամբ, Արզնի-Շամիրամ ջրատարի մեջ՝ ձախ կողային հատվածով դեպի սառույցի մեջ, հայտնաբերել Նոր Երզնկա գյուղի անհետ կորած 86-ամյա կնոջ դին»,- տեղեկացնում է ՔԿ–ն։
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, վերցվել են փորձանմուշներ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, տարեց կնոջ մահվան պատճառը (պատճառները) պարզելու ուղղությամբ:
Վթար Երևանում. «Infinity»–ի վարորդն ու ուղևորը 15 տարեկան են
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Այսօր վաղ առավոտյան Կոտայքի մարզի Առինջ գյուղում վթարի է ենթարկվել 58 համարի ավտոբուսը։ ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել է ժամը 07։53-ին։ Նշվել է, որ ավտոբուսում արգելափակված քաղաքացի կա։
«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Տեղում փրկարարարները պարզել են, որ Աշխաբաթի փողոցում՝ «Հատիսի լանջին», հյուրանոցային համալիրի մոտակայքում, բախվել են թիվ 58 երթուղին սպասարկող «Hyundai» մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Տ․ Ա․) և 26-ամյա Ա․ Վ․-ի վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը։
Փրկարարներն ավտոբուսից դուրս են բերել 51-ամյա ուղևոր Ա․ Ն․-ին։ Նրան շտապօգնության աշխատակիցները տեղում համապատասխան բուժօգնություն են ցուցաբերել։
Զինծառայողին գերությունից ազատելու պատրվակով ծնողից գումար հափշտակողը կալանավորվել է
Երևանում գործող վերելակների գրեթե 70 տոկոսը շահագործվում է ավելի քան 40 տարի, այնինչ յուրաքանչյուր վերելակ շահագործումից պետք է դուրս գար 25 տարի անց: Քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ քաղաքապետարանն այս տարի նախօրոք հայտարարված 100-ի փոխարեն կտեղադրի 300 նոր վերելակ։ Տեղեկությունը հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը` նշելով, որ միջոցները կհատկացվեն համայնքային բյուջեից:
«Երևանի վերելակներից ¼-ից մի փոքր ավելին գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Ծավալը հասկանում եք՝ ինչքան մեծ է, բայց այս տեմպով շարունակելու դեպքում, կարծում եմ, առաջիկա տարիներին Երևանն ամբողջությամբ այլ անվտանգ միջավայր կունենա»,- նշել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանը:
Ընդհանուր առմամբ Նոր Նորք վարչական շրջանում կա 596 վերելակ, որից արդեն 111-ը փոխված են:
«Ես հասկանում եմ, որ մյուս շենքերում որտեղ դեռևս չեն փոխվում, մարդիկ բոլորն էլ ցանկություն ունեն, որ փոխվի: Ուզում եմ բնակչությանը տեղեկացնել, որ իրենց հերթն էլ կհասնի»,- ասել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Մանուկյանը:
Այսօր մայրաքաղաքում փոխարինման ենթակա շուրջ 3000 վերելակ կա: Հաշվի առնելով ծրագրի ծավալներ՝ նախ ընտրվում են ամենամաշվածները:
Երևանի քաղաքապետարանն ուզում է «Զվարթնոց» տանող այլընտրանքային ճանապարհ կառուցել
«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքով վերելակը ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում է բնակարանների սեփականատերերին՝ այսինքն` բնակիչներին: Խնդրի սոցիալական նշանակությունն ու քաղաքացիների անվտանգության հարցը ստիպեց համայնքային իշխանությանը՝ նախաձեռնելու ծրագրի իրագործումը:
Այս տարի նոր վերելակներ կտեղադրվեն նաև պատերազմի ընթացքում հաշմանդամ դարձած քաղաքացիների շենքերում: Մուտքերը ևս կհարմարեցվեն սայլակով տեղաշարժին: Տեղադրվող բոլորովին նոր վերելակները հարմարեցվում են տեսողության, լսողության և հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց գործածությանը։
Հայկական ընկերության հավաքած նոր վերելակները. երևանցիները կօգտագործեն ու կվճարեն