ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի – Sputnik. Գագարին-Հրազդան ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, կա զոհ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ վթարի մասին ահազանգը Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է հունվարի 2-ին` ժամը 23:43-ին։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ Իջևան-Երևան ավտոճանապարհի 95-րդ կմ-ին «Mazda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Եղիշե Մ․, ծնված 1994 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 30 մ սահել դեպի ձորը և մխրճվել ծառերի մեջ»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Խոշոր վթար Արմավիրում․ 6 հոգու հիվանդանոց են տեղափոխել
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, այնուհետև ավտոմեքենայից դուրս բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության մեքենային։
Վթար Տավուշի մարզում. ՎԱԶ-2121–ի 42–ամյա վարորդը տեղում մահացել է
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Մեկ ամսից ավելի անհետ կորած համարվող 86-ամյա կնոջ դին, որը երեկ հայտնաբերվել է Արագածոտնի մարզի ջրատարներից մեկում, մասամբ սառցապատ է եղել, ուստի հնարավոր չի եղել իրականացնել արտաքին զննություն, սակայն պարանոցի առաջային և աջակողմյան տեսանելի հատվածներում վնասվածքներ չեն հայտնաբերվել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը` նշելով, որ դեռ նախորդ տարվա դեկտեմբերի 13-ին Նոր Երզնկա գյուղի բնակիչներից մեկը հայտնել էր, որ մայրը տնից դուրս է եկել անհայտ ուղղությամբ և այլևս չի վերադարձել:
«Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում տարեց կինը չի հայտնաբերվել, ուստի՝ վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և 2020թ. դեկտեմբերի 23-ին ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նախաքննության ընթացքում իրականացվել են օպերատիվ-որոնողական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, հարցաքննվել են վկաներ և այլն։
Հունվարի 17-ին մի քաղաքացի հայտնել է, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի ամառանոցների հատվածով անցնող Արզնի-Շամիրամ ջրատարում տարեց կնոջ դի կա:
«Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և դեպքի վայրի զննությամբ, Արզնի-Շամիրամ ջրատարի մեջ՝ ձախ կողային հատվածով դեպի սառույցի մեջ, հայտնաբերել Նոր Երզնկա գյուղի անհետ կորած 86-ամյա կնոջ դին»,- տեղեկացնում է ՔԿ–ն։
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, վերցվել են փորձանմուշներ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, տարեց կնոջ մահվան պատճառը (պատճառները) պարզելու ուղղությամբ:
Վթար Երևանում. «Infinity»–ի վարորդն ու ուղևորը 15 տարեկան են
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Այսօր վաղ առավոտյան Կոտայքի մարզի Առինջ գյուղում վթարի է ենթարկվել 58 համարի ավտոբուսը։ ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել է ժամը 07։53-ին։ Նշվել է, որ ավտոբուսում արգելափակված քաղաքացի կա։
«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Տեղում փրկարարարները պարզել են, որ Աշխաբաթի փողոցում՝ «Հատիսի լանջին», հյուրանոցային համալիրի մոտակայքում, բախվել են թիվ 58 երթուղին սպասարկող «Hyundai» մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Տ․ Ա․) և 26-ամյա Ա․ Վ․-ի վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը։
Փրկարարներն ավտոբուսից դուրս են բերել 51-ամյա ուղևոր Ա․ Ն․-ին։ Նրան շտապօգնության աշխատակիցները տեղում համապատասխան բուժօգնություն են ցուցաբերել։
Զինծառայողին գերությունից ազատելու պատրվակով ծնողից գումար հափշտակողը կալանավորվել է
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Էդուարդ Աղաջանյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշումը։
Փաշինյանի մեկ այլ որոշմամբ` վարչապետի աշխատակազմի ղեկավար է նշանակվել է Արսեն Թորոսյանը։
Հիշեցնենք` այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել։ Նրա փոխարեն նշանակվել է Անահիտ Ավանեսյանը։