ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Այսօր՝ հունվարի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ կայքի`Ժամը 15:50-ի սահմանում «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 58 կմ հատվածում, դեպի Գավառ ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գուտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել ձորում:
Քաղաքացիներն ու փրկարարները մեքենայից դուրս են բերել 3 հոգու, որոնք տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն:
Տուժածներից մեկին հիվանդանոց է տեղափոխել Սևանի հիվանդանոցի շտապօգնության բրիգադը, մյուսին՝ փրկարարներն իրենց ծառայողական ավտոմեքենայով, իսկ երրորդին էլ` քաղաքացիները:
Ողբերգական վթար Երևանում. երիտասարդ կինը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Մինչ իրավապահները զննություն են կատարել դեպքի վայրում, ոստիկանության Սևանի բաժինը հիվանդանոցից ահազանգ է ստացել, որ տուժածներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ մահացածն ու տուժածները նույն ընտանիքից են: Մեկը հայրն է, մյուսը՝ որդին, իսկ մահացածը մյուս որդին է:
Վթար Տավուշի մարզում. ՎԱԶ-2121–ի 42–ամյա վարորդը տեղում մահացել է
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Մեկ ամսից ավելի անհետ կորած համարվող 86-ամյա կնոջ դին, որը երեկ հայտնաբերվել է Արագածոտնի մարզի ջրատարներից մեկում, մասամբ սառցապատ է եղել, ուստի հնարավոր չի եղել իրականացնել արտաքին զննություն, սակայն պարանոցի առաջային և աջակողմյան տեսանելի հատվածներում վնասվածքներ չեն հայտնաբերվել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը` նշելով, որ դեռ նախորդ տարվա դեկտեմբերի 13-ին Նոր Երզնկա գյուղի բնակիչներից մեկը հայտնել էր, որ մայրը տնից դուրս է եկել անհայտ ուղղությամբ և այլևս չի վերադարձել:
«Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում տարեց կինը չի հայտնաբերվել, ուստի՝ վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում, և 2020թ. դեկտեմբերի 23-ին ՀՀ ոստիկանության Նաիրիի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով, որի նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նախաքննության ընթացքում իրականացվել են օպերատիվ-որոնողական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, հարցաքննվել են վկաներ և այլն։
Հունվարի 17-ին մի քաղաքացի հայտնել է, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի ամառանոցների հատվածով անցնող Արզնի-Շամիրամ ջրատարում տարեց կնոջ դի կա:
«Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և դեպքի վայրի զննությամբ, Արզնի-Շամիրամ ջրատարի մեջ՝ ձախ կողային հատվածով դեպի սառույցի մեջ, հայտնաբերել Նոր Երզնկա գյուղի անհետ կորած 86-ամյա կնոջ դին»,- տեղեկացնում է ՔԿ–ն։
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, վերցվել են փորձանմուշներ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, տարեց կնոջ մահվան պատճառը (պատճառները) պարզելու ուղղությամբ:
Վթար Երևանում. «Infinity»–ի վարորդն ու ուղևորը 15 տարեկան են
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Այսօր վաղ առավոտյան Կոտայքի մարզի Առինջ գյուղում վթարի է ենթարկվել 58 համարի ավտոբուսը։ ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգը ստացվել է ժամը 07։53-ին։ Նշվել է, որ ավտոբուսում արգելափակված քաղաքացի կա։
«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Տեղում փրկարարարները պարզել են, որ Աշխաբաթի փողոցում՝ «Հատիսի լանջին», հյուրանոցային համալիրի մոտակայքում, բախվել են թիվ 58 երթուղին սպասարկող «Hyundai» մակնիշի ավտոբուսը (վարորդ՝ Տ․ Ա․) և 26-ամյա Ա․ Վ․-ի վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը։
Փրկարարներն ավտոբուսից դուրս են բերել 51-ամյա ուղևոր Ա․ Ն․-ին։ Նրան շտապօգնության աշխատակիցները տեղում համապատասխան բուժօգնություն են ցուցաբերել։
Զինծառայողին գերությունից ազատելու պատրվակով ծնողից գումար հափշտակողը կալանավորվել է
Շիրակի մարզում հրշեջ-փրկարարների համար կառուցվող 2 նոր մասնաշենքերի շինարարությունը շուտով կավարտվի։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ տարվա կեսին Գյումրու թիվ 2 և Ախուրյանի թիվ 53 հրշեջ-փրկարարական ջոկատների շենքերն ամբողջությամբ պատրաստ կլինեն: Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը ծանոթացել է իրականացվող շինարարության ընթացքին։
Նոր աշխատանքային տարվա օրակարգում մարզային փրկարարական ջոկատների խնդիրներն են։Նախարարի վերջին այցերը եղել են Շիրակի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզային փրկարարական վարչություններ։
«Անդրանիկ Փիլոյանը շրջել է ջոկատներում, ճգնաժամային կառավարման մարզային կենտրոններում։ Նախարարը ներկա է գտնվել մարտական հաշվարկների կանչի վայր մեկնելու գործընթացին։ Նրան զեկուցվել են առկա խնդիրները. հիմնականում տեխնիկայի համալրման վերաբերյալ հարցեր են բարձրացվել: Նախարարը վստահեցրել է, որ կարճ ժամանակում խնդիրներին լուծումներ կտրվեն»,- նշված է հաղորդագրության մեջ։
Անդրանիկ Փիլոյանը պատրաստ է ցանկացած խնդրի առանձին լուծում տալ
Փիլոյանը կարևորել է փրկարարների ֆիզիկական պատրաստվածության մակարդակի բարձրացումը։ Նրա հանձնարարությամբ նաև հաճախակի մարզական ստուգարքներ կանցկացվեն։
Նախարարը պահանջել է, որ բոլորը բարեխղճորեն և ազնվորեն կատարեն պարտականությունները՝ նպաստելով համակարգի զարգացմանը։
«Տարածքը, որտեղ մենք էինք, մնացել է Արցախի կազմում». գյումրեցի փրկարարները պարգևատրվեցին