Ոստիկանական ավտոմեքենա

22-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 2 տղայի. նրանցից մեկը հիվանդանոցի ճանապարհին մահացել է

583
(Թարմացված է 18:44 27.12.2020)
Մինչ վրաերթի ենթարկելը Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, առաջ ընթացել, բախվել բետոնե հենապատին, կոտրել այն։

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի - Sputnik. Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում, 22-ամյա Գ. Մ.-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով, 3-րդ գյուղից դեպի 4-րդ գյուղ տանող ճանապարհահատվածի նոր կառուցվող Հյուսիս-Հարավ ավտոմայրուղում, Շահումյան 16-րդ փողոցի 162 տան դիմաց վրաերթի է ենթարկել 2 տղա հետիոտնի, տեղեկացնում է shamshyan.com-ը։

Վարորդը մեկ այլ քաղաքացու հետ երեխաներին տեղափոխել է հիվանդանոց, ճանապարհին նկատելով շտապօգնության մեքենա՝ երեխաներին «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն են տեղափոխել արդեն այդ ավտոմեքենայով: Ճանապարհին երեխաներից մեկը՝ գիտակցության չգալով, մահացել է, իսկ մյուս երեխայի կյանքի համար բժիշկները պայքարում են:

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վիրավորի ինքնությունը:

Մինչ վրաերթի ենթարկելը Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, առաջ ընթացել, բախվել բետոնե հենապատին, կոտրել այն, որից հետո՝ ըստ նախնական տեղեկությունների, տեղի է ունեցել վրաերթը:

Վթար Մյասնիկյան պողոտայում. տուժածները երիտասարդ տղաներ են

583
թեգերը:
Մահ, Վրաերթ, ավտովթար
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2881)
Ըստ թեմայի
Վթար Երևանում. Nissan Tida–ի կին վարորդն ու Nissan Sunny–ի ուղևորը հիվանդանոցում են
Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին տեղի ունեցած վթարից
Վթար Երևանում. վարորդը մահացել է, ուղևորուհին հիվանդանոցում է
Մերկասառույց

10 մեքենաներ արգելափակվել էին ձյան մեջ․ փրկարարներն օգնություն են ցուցաբերել

28
(Թարմացված է 00:04 26.01.2021)
Արգելափակված մեքենաները եղել են Գեղարքունիքի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում։

ԵՐԵՎԱՆ, 26 հունվարի – Sputnik. Վերջին մեկ օրվա ընթացքում փրկարարները հանրապետության տարբեր հատվածներում արգելափակումից մեքենաներ են դուրս բերել։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

«Հունվարի 24-ից 25-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մասնավորապես, արգելափակված մեքենաները եղել են Գեղարքունիքի մարզի Գավառ, Վարդենիս, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Արագածոտնի մարզի Ապարան քաղաքներում, Ջամշլու գյուղում, Կոտայքի մարզի Գեղարդ գյուղում, Ալագյազ-Վարդաբլուր ավտոճանապարհին։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա։ 9 քաղաքացու ցուցաբերվել է համապատասխան օգնություն։

28
թեգերը:
ավտոմեքենա, ձյուն, Ճանապարհ
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2881)
Ըստ թեմայի
Գորիս-Տաթև ճանապարհը բքի պատճառով փակ է
Մի քանի օր շարունակ ձյուն չի տեղա. եղանակի տեսություն
Առատ ձյուն, ավտոերթ, դատ, հերոս-եղբայրներ. շաբաթվա տպավորիչ լուսանկարները
Կալանք

Աշտարակում 19-ամյա տղայի սպանության մեջ մեղադրվողը կալանավորվել է

48
(Թարմացված է 18:13 24.01.2021)
20-ամյա Գեղամ Ալավերդյանը Օշական գյուղի բնակիչ է։ Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը նրան երկու ամսով կալանավորելու վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Կալանավորվել է Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչ 19-ամյա Արմեն Սարգսյանի սպանության մեջ մեղադրվողը։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։

Հունվարի 23-ին դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը Օշական գյուղի բնակիչ, 20-ամյա Գեղամ Ալավերդյանին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ։ Ալավերդյանը դատարանից միանգամից տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: Ոստիկանություն նույն գործով բերման է ենթարկվել նաև Ալավերդյանի եղբայրը՝  17-ամյա Հովհաննես Ալավերդյանը, որի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն բնակության վայրից չհեռանալը։

Հիշեցնենք՝ հունվարի 21-ին Աշտարակ քաղաքի Միկոյան եղբայրներ 33 հասցեի հարակից տարածքում դանակահարել էին Արմեն Սարգսյանին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նրա մարմնի վրա եղել են սուր, կտրող-ծակող առարկայի հարվածի մի քանի հետքեր:

Կոտայքում ավտոմեքենան ընկել է կամրջից. վարորդը հիվանդանոցում մահացել է

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանության) հարուցվել է քրեական գործ:

48
թեգերը:
կալանք, Երիտասարդ, Սպանություն, Արագածոտնի մարզ
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2881)