Ներխուժում կառավարության գլխավոր մասնաշենք

Ինչ հանգամանքներում է մահացել կառավարական շենքերի վրա հարձակման մասնակիցներից մեկը

768
(Թարմացված է 20:17 18.11.2020)
Կամրջից նետված Գառնիկ Պետրոսյանը դեռևս 2010թ. ինքնասպանության փորձ է կատարել, որից հետո մինչև 2019թ. հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում, այդ ընթացքում ստացել դեղահաբեր, բայց վերջին 1 տարում դադարել է ընդունել` առանց բժշկի ցուցումի։

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի - Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ մանրամասներ է ներկայացրել նոյեմբերի 10-ին գիշերը ԱԺ–ի ու կառավարության շենքի վրա հարձակում գործած անձանց մահվան վերաբերյալ։

Հիշեցնենք, որ հարձակումներից 2 օր անց հանրության մեջ լուրեր տարածվեցին այն մասին, որ հարձակվող անձանցից մեկին Երևանի Կիևյան կամրջի տակ մահացած են գտել։ Սոցիալական հարթակներում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Գ. Պետրոսյանը ոչ թե ինքնասպանություն է գործել, այլ տեղի է ունեցել սպանություն՝ նրան Կիևյան կամրջից ցած նետելու կամ այլ միջոցով:

Դատախազությունը հաստատում է, որ 2020թ. նոյեմբերի 13-ի երեկոյան Կիևյան կամրջի տակ մահացած հայտնաբերված 27-ամյա Գառնիկ Պետրոսյանն իսկապես զանգվածային անկարգություններ իրականացնողների շարքերում է եղել։

Վարչապետը շարունակում է իր աշխատանքը կատարել կառավարության շենքում. խոսնակ

Դատախազությունը հայտնում է, որ 2020թ.–ի նոյեմբերի 10-ին անկարգությունների փաստով հարուցված քրեական գործով Գառնիկ Պետրոսյանը բերման է ենթարկվել ԱԱԾ, ձերբակալվել է, իսկ նոյեմբերի 13-ին նրան առաջադրվել է մեղադրանք, ու նա ազատ է արձակվել: Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ Գառնիկ Պետրոսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար:

Վկայակոչելով Պետրոսյանի հարցաքննության արձանագրությունը`դատախազությունը նշում է, որ հարցաքննությունն ԱԱԾ–ում ավարտվել է նոյեմբերի 13-ին, ժամը 21.00-ին, իսկ կամրջից Պետրոսյանը նետվել է 22։04-ին` ըստ գործով ձեռք բերված տվյալների։

Գործով առկա է ականատես վկա, որի ցուցմունքների համաձայն՝ նոյեմբերի 13-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Կիևյան կամրջի ուղղությամբ զբոսնելիս կամրջի մեջտեղի հատվածում նկատել է, թե ինչպես է նշված անձը միայնակ, բռնվելով դրոշակներից, բարձրացել կամրջի մետաղական արգելապատնեշին, և մինչև ինքը կհասցներ ահազանգել 911 հեռախոսահամարին՝ տեսել է, որ նա այլևս այնտեղ չէ: Դրանից անմիջապես հետո, երկու այլ անձանց հետ կամրջի այդ հատվածի արգելապատնեշից տեսել են ներքևում՝ ճանապարհի երթևեկելի գոտում, ընկած անձի, իսկ իրենց կանչով ժամանած իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ դեպքի վայրում համոզվել են, որ դա կամրջի արգելապատնեշին բարձրացած անձն է:

Իր ցուցմունքում ականատեսը նշել է նաև, որ այդ անձը եղել է միայնակ և առհասարակ կամրջի այդ հատվածի ամբողջ երկայնքով որևէ այլ անձ չի եղել: Գրեթե նույնաբովանդակ ցուցմունքներ են տվել նաև ականատեսի կողմից նշված երկու պատահական անցորդները: Դատախազությունը նշում է, որ նույնն արձանագրել են նաև կամրջին տեղադրված տեսախցիկները։

Արարատ Միրզոյանը ևս մեկ վիրահատության է ենթարկվել

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ ԱԱԾ–ում հարցաքննության ժամանակ իր պաշտպանի ներկայությամբ տված ցուցմունքում Գառնիկ Պետրոսյանը նշել էր, որ դեռևս 2010թ. կատարել է ինքնասպանության փորձ՝ դեղահաբեր խմելու միջոցով, որից հետո մինչև 2019թ. հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում, այդ ընթացքում ստացել համապատասխան դեղահաբեր, որոնց ընդունումն ինքնակամ, առանց բժշկի ցուցումի, դադարեցրել է 2019թ. հունվարից:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: 

768
թեգերը:
ՀՀ գլխավոր դատախազություն, Կիևյան կամուրջ, ինքնասպանություն
Ըստ թեմայի
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը հրապարակել է իրավախախտների ձերբակալման լուսանկարները
Արթուր Վանեցյանը ձերբակալվեց. նա մեղադրվում է Փաշինյանի սպանության նախապատրաստման մեջ
Փաշինյանի գլխավոր սխալը, կամ ինչը դարձավ Արցախում պարտության պատճառ
ՀՀ ոստիկանություն

Ողբերգական ավտովթար` Արարատի մարզում. 39–ամյա վարորդը տեղում մահացել է

14
(Թարմացված է 18:46 02.12.2020)
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այսօր ժամը 16:20-ի սահմաններում Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ 39-ամյա Վաչիկ Կ.-ն իր վարած ВАЗ 21099 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի Պարույր Սևակ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել ձորակում:

Ահասարսուռ վթար Արագածոտնում. 3 մարդ այրվել և մահացել են, նրանցից մեկը 11-ամյա երեխա է

Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

14
թեգերը:
Զոհ, վարորդ, Արարատի մարզ, ավտովթար
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
ՃՏՊ, արխիվային լուսանկար

Ողբերգական ավտովթար Արագածոտնում. վարորդի դին մեքենայից 30 մ հեռավորության վրա է եղել

56
(Թարմացված է 11:56 02.12.2020)
Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ–ի հետևանքով մահացածը երիտասարդ տղա է։

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik.  Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին ՃՏՊ է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը ՃՏՊ–ի վերաբերյալ ահազանգը ստացել է դեկտեմբերի 1-ին` ժամը 23:14-ին։ 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «Mercedes E» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հայկ Գ․, ծնված 1994 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։

Խոշոր գողություն Արտաշատում. կասկածյալներից մեկի ոտքերը կոտրվել են փախուստի ժամանակ

Փրկարարներն ավտոմեքենայից մոտ 30 մ հեռավորության վրա հայտնաբերել են վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Նրանք նաև հոսանքազրկել են ավտոմեքենան։

Ահասարսուռ վթար Արագածոտնում. 3 մարդ այրվել և մահացել են, նրանցից մեկը 11-ամյա երեխա է

56
թեգերը:
վարորդ, վթար, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Վայոց Ձորի մարզում երեք բեռնատար են բախվել. երկուսն իրանական են. տեսանյութ
Վթար Երևան–Սևան ճանապարհին. երիտասարդ տղաները տեղում մահացել են
Ավտովթար Գեղարքունիքում. 22-ամյա վարորդը տեղում մահացել է, 4-ամյա երեխայի վիճակը ծանր է
Բողոքի ակցիա

Անցումային կառավարությունը պետք է վերացնի եռակողմ հայտարարության տակ դրված ականները

0
(Թարմացված է 19:27 02.12.2020)
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողներին ներկայացրել է, թե ինչ հրատապ խնդիրներ պետք է լուծի անցումային կառավարությունը:

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Նոր իշխանությունը՝ նոր բանակցողը, պետք է կարողանա  վերացնել եռակողմ հայտարարության տակ դրված ականները: Ընդդիմության հերթական բողոքի ակցիայի ժամանակ, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը;

Նրա խոսքով` այդ խնդիրը կարող է իր վրա վերցնել անցումային կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո:

«Անցումային կառավարությունը կփորձի լուծել մի քանի խիստ կարևոր օրակարգային խնդիրներ, որոնցից առաջինը ռազմագերիների վերադարձի հարցն է, քանի որ այս իշխանությունն ուղղակիորեն չի կարող այդ հարցով զբաղվել: Կարևորագույն հարց է նաև փրկել այն, ինչ դեռ հնարավոր է փրկել Հայաստանի տարածքային ամբողջականությունից»,- ասաց Զոհրաբյանը՝ վկայակոչելով երեկ Ադրբեջանի ՊՆ տարածած տեսանյութը, որտեղ ՀՀ Գեղարքունիքի մարզում գտնվող Սոթքի ոսկու հանքավայրի շինություններից մեկի վրա բարձրացվել էր Ադրբեջանի դրոշը:

«Ես ուզում եմ հասկանալ, եթե եռակողմ հայտարարության մեջ նշված է, որ կողմերը կանգնում են հրադադարի պահին հաստատված սահմանների վրա, այդ դեպքում ինչո՞ւ հանձնվեց Բերձորը, ինչո՞ւ հանձնվեց Սոթքը: Այստեղ խնդիրներ կան, որ ուղղակի պիտի կարողանա նոր բանակցողը, նոր իշխանությունը վերցնել այն ականները, որ դրված են եռակողմ հայտարարության տակ»,- ասաց Զոհրաբյանը:

Գերիների վերադարձն ու անհայտ կորածների խնդիրներն առաջնային են. բողոքի երթը` լուսանկարներով

Անդրադառնալով Սոթքի հանքի խնդրին՝ պատգամավորը հայտնեց, որ երբ նոյեմբերի 25-ին ահազանգով մեկնել են Սոթք, այնտեղ հայտնվել են ադրբեջանցի զինծառայողներից ընդամենը 1.5 մետր հեռավորության վրա:

Այս պահին նրանք սպասում են իշխանության պաշտոնական հայտարարությանը, թե հանքավայրի քանի տոկոսն է արդեն լինելու ադրբեջանական կողմում:

Հիշեցնենք` նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։

Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:

Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։

Նշենք, որ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում, ըստ վերջին տվյալների, հայկական կողմից զոհվել են 1746 զինծառայողներ։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 50 զոհ ու 148 վիրավոր։

0
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, իշխանափոխություն, Նաիրա Զոհրաբյան, Եռակողմ հայտարարություն
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո
Ըստ թեմայի
Համացանցում Փաշինյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաք է սկսվել
«Հանուն Արցախի ու Հայաստանի փրկության». ընդդիմությունը համապետական հանրահավաք է անելու
«Ես վախենում եմ». քաղաքացիները` Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները բացելու մասին