Կոնստանտին Տեր-Նակալյան

Կոնստանտին Տեր-Նակալյանին ծեծի է ենթարկել հարևանը. նրան բերման են ենթարկել

109
(Թարմացված է 13:57 17.11.2020)
Կոնստանտին Տեր-Նակալյանը հրաժարվել է հաղորդում և բացատրություն տալ։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի — Sputnik. «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանն ու հարևանությամբ բնակվող 30-ամյա մի տղամարդ են բանավիճել երեկ։

Ոստիկանությունից հայտնում են, որ նոյեմբերի լույս 17-ի գիշերը «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «վերին շրթունքի և աջ ականջի պատռված վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Կոստանտին Տեր-Նակալյանը։

Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները, համագործակցելով Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների հետ, օպերատիվ կերպով պարզեցին, որ Կոստանտին Տեր-Նակալյանն ու հարևանությամբ բնակվող 30-ամյա մի տղամարդ բանավիճել են։

Վեճը վերածվել է ծեծկռտուքի, ինչի ընթացքում էլ Կոստանտին Տեր-Նակալյանը վնասվածքներ է ստացել։

Ահազանգից րոպեներ անց տղամարդն իր բնակարանից բերման է ենթարկվել ոստիկանություն ու կատարվածի վերաբերյալ բացատրություն տվել։

Կոնստանտին Տեր-Նակալյանը հրաժարվել է հաղորդում և բացատրություն տալ։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Դատաբժշկի ուղեգիր է տրվել նաև բերման ենթարկվածին։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ երեկոյան համացանցում տեղեկատվություն տարածվեց, որ հարձակման է ենթարկվել «Ադեկվադ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը։

Նախնական տեղեկություններով` երկու անհայտ անձ փողոցում հրահրել են վիճաբանություն արցախյան պատերազմի թեմաներով՝ պաշտպանելով Նիկոլ Փաշինյանի մոտեցումները, այնուհետև սառը զենքով հարվածել են Կոստանտինի դեմքին՝ հասցնելով վնասվածք շրթունքի շրջանում, ինչպես նաև վնասվածքներ են հասցրել ոտքի շրջանում։

109
թեգերը:
«Ադեկվադ» կուսակցություն, ՀՀ Ոստիկանություն, Ծեծկռտուք, ծեծ, Կոնստանտին Տեր-Նակալյան
Հրշեջ

Խոշոր հրդեհ Թբիլիսում. կույր եղբայրները մահացել են

38
(Թարմացված է 14:53 26.11.2020)
Հարևանները համոզված են, որ տղամարդիկ կփրկվեին, եթե կարողանային արագ կապ հաստատել փրկարար ծառայության հետ։

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Թբիլիսիի Խորավա փողոցում գտնվող եռահարկ տանն այսօր խոշոր հրդեհ է բռնկել, ինչի հետևանքով երկու հոգի մահացել են։ Տեղեկությունը հայտնում է Sputnuk Գրուզիան` հղում անելով արտակարգ իրավիճակների նախարարությանը:

Հրդեհի հետևանքով այրվել է եռահարկ տան երկրորդ հարկը: Հրշեջ-փրկարարների յոթ բրիգադ է մեկնել դեպքի վայր:

Նրանք այրված բնակարանում երկու մարմին են հայտնաբերել: Պարզվել է, որ մահացածները եղբայրներ են, մեկը` 80 տարեկան, մյուսը`83, երկուսն էլ` կույր։

Սարսափելի վթար Երևան–Մեղրի ճանապարհին. այրված մեքենայում երկու դիակ է հայտնաբերվել

Հարևանների խոսքով` տղամարդիկ կարող էին փրկվել, եթե միանգամից կապ հաստատեին փրկարար ծառայության հետ։ 122 հեռախոսահամարը երկար ժամանակ չի պատասխանել։ Ականատեսների խոսքով` հրդեհը բռնկել է առավոտյան 7:30-ին և այնքան ուժգին է եղել, որ տղամարդկանց տնից դուրս բերելու հնարավորություն չի եղել։

Հարազատները կարծում են, որ բռնկման պատճառը կարող էր լինել կարճ միացումը. տարեցները տունը ջեռուցել են էլեկտրական վառարանով։

Ավտովթար Գեղարքունիքում. 22-ամյա վարորդը տեղում մահացել է, 4-ամյա երեխայի վիճակը ծանր է

38
թեգերը:
Մահ, տղամարդ, հրդեհ, Վրաստանի Հանրապետություն
ԱԻՆ զանգերի կենտրոն

Ավտովթար Գեղարքունիքում. 22-ամյա վարորդը տեղում մահացել է, 4-ամյա երեխայի վիճակը ծանր է

130
(Թարմացված է 21:58 23.11.2020)
Մարզային փրկարարական վարչության աշխատակիցներն ավտոմեքենայից դուրս են բերել Նարեկ Ե․-ի դին։

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի - Sputnik. Նոյեմբերի 23-ին, ժամը 15։35-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մարտունի-Գավառ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «Lada Priora» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Նարեկ Ե․, ծնված 1998 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (մոտ 3 մ) և բախվել ծառին, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է:

Ըստ հաղորդագրության, փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Գեղամ Ի․-ին (ծնված 2006թ․) և Նարեկ Ե․-ի դին։ Տուժածը տեղի ուժերով տեղափոխվել է Մարտունի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Սարսափելի վթար Երևան–Մեղրի ճանապարհին. այրված մեքենայում երկու դիակ է հայտնաբերվել

130
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Վթար Աշտարակի աշտարակի կամրջի մոտ. 3–ամյա երեխա է մահացել
Վթար Նոր Հաճնի կամրջի մոտ. զոհ և տուժածներ կան
Խոշոր վթար Բաղրամյան պողոտայում. մահացածներ ու տուժածներ կան
ՀՀ ԱԱԾ

ԱԱԾ-ն խուզարկում է ԲՀԿ Երիտասարդների միության նախագահի բնակարանը

0
(Թարմացված է 19:50 26.11.2020)
Աշոտ Անդրեասյանը շեշտել է, որ խուզարկության հիմնավոր պատճառները բացակայում են։

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի - Sputnik. Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն այս պահին խուզարկում են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երիտասարդների միության նախագահ Աշոտ Անդրեասյանի բնակարանը: Տեղեկությունը հայտնում է ինքը՝ Աշոտ Անդրեասյանը Facebook-ի իր էջում։

«Խուզարկության հիմնավոր պատճառները բացակայում են: Նշեմ նաև, որ գիշերը կրկին անգամ ապօրինի կերպով մեքենաս բերման են ենթարկել կենտրոնի ոստիկանական բաժանմունք առանց որևէ ծանուցման և հիմքի։

Ապօրինաբար բացել են մեքենայիս դռները և խուզարկել են այն վնասելով իմ անձնական գույքը»,-նշված է գրառման մեջ։

Անդրեասյանը նշել է, որ այդ ամենը խոսում է «երկրում տիրող ամենաթողության և խուլիգան ղեկավար ունենալու մասին»։

«Քաղաքական շինծու հետապնդումներով չեք լռեցնելու մեզ և չեք կոծկելու ձեր դավաճանությունը»,-եզրափակել է նա։

«Է՞ս ինչ բան էր». բերման են ենթարկել Ավետիք Իշխանյանին

Հավելենք, որ նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ընդդիմադիր կուսակցությունները բողոքի ակցիաներ են սկսել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Այդ ընթացքում ընդդիմության բազմաթիվ ներկայացուցիչներ բերման են ենթարկվել ու որոշ ժամանակ անց ազատ արձակվել, ոմանց բնակարաններում խուզարկություն է անցկացվել։

Իսկ ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը, ՍԴ նախկին դատավոր Կիմ Բալայանն ու Անահիտ Կիրակոսյանն անժամկետ հացադուլ են հայտարարել՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

 

0
թեգերը:
խուզարկություն, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ)
Ըստ թեմայի
Բերման ենթարկվածները ոստիկանության բաժանմունքում «Նիկոլ, դավաճան» են վանկարկում. տեսանյութ
Սև հանդերձանք, չինարեն գրություններ. ովքե՞ր էին Երևանում քաղաքացիներին բերման ենթարկողները
Դուք ծառայում եք Ադրբեջանին. ոստիկանությունը բերման ենթարկեց բողոքի ակցիայի մասնակիցներին