ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik. Նոր Հաճն քաղաքի կամրջի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են երեք ավտոմեքենա, կա զոհ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Ահազանգը Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացել են այսօր` նոյեմբերի 4-ին, ժամը 09:04-ին, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ Նոր Հաճնի կամրջի մոտակայքում բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Էդվարդ Հ․, ծնված 1965 թ.), «Opel Vectra» (վարորդ՝ Սևակ Գ․, ծնված 1993 թ․) և «Ford Transit» (վարորդ՝ Արտյոմ Ղ․, ծնված 1997 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով Էդվարդ Հ․-ն տեղում մահացել է»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ավելացել են վթարները, որոնք տեղի են ունենում հանդիպակաց գոտի դուրս գալու պատճառով
«Ford Transit» մակնիշի ավտոմեքենայի 23–ամյա վարորդը և «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ահարոն Գ․-ն (ծնված 1976 թ․) տեղափոխվել են Աբովյանի ԲԿ։ Բժիշկներն առաջինի առողջական վիճակը գնահատել են ծանր, երկրորդինը` բավարար։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։
Հարց է` վթարների համար ավելի շատ անփորձնե՞րն են մեղավոր, թե՞ փորձառուները
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Արագածոտնի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Փրկարարները Կարբի գյուղով անցնող ջրատարից կնոջ դի են դուրս բերել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոնը հունվարի 17-ին` ժամը 14:30-ի սահմանում, ահազանգ է ստացել, որ Կարբի գյուղով անցնող ջրատարում կնոջ դի կա:
Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից որպես անհետ կորած համարվող բնակիչն է։
Հայաստանի քննչական կոմիտեում փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ավտովթար Սպիտակ-Գյումրի ճանապարհին. մեկ մարդ տեղում մահացել է
Հրշեջ-փրկարարները մահացածի մարմնի կողքից հեռացրել են սառցե շերտը, որից հետո դին ճոպանի միջոցով դուրս են բերել ջրատարից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Նոր Հաճնում 6–հոգանոց ընտանիք է թունավորվել շմոլ գազից
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Ավտովթարից մահացել է ռուսաստանաբնակ հայազգի բռնցքամարտիկ, Ռուսաստանի սպորտի վարպետ Արտյոմ Միքայելյանը։ Ողբերգական վթարը տեղի է ունեցել հունվարի 16-ին՝ երեկոյան ժամը 6-ին, Տյումեն-Օմսկ դաշնային ավտոճանապարհի 102-րդ կմ-ում։ Տեղեկությունը հայտնում է Տյումենի բռնցքամարտի ֆեդերացիան։
«Ցավակցում ենք ընտանիքին, մերձավորներին և ընկերներին»,–ասված է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ։
Ռուսաստանում ուղևորատար ավտոբուս է շրջվել. կան զոհեր
Посмотреть эту публикацию в Instagram
Նշենք, որ Արտյոմ Միքայելյանը Ռուսաստանի պատանիների առաջնության հաղթող է, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
Վթար Երևանում. «Infinity»–ի վարորդն ու ուղևորը 15 տարեկան են
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Ռուսաստանցի քաղաքական գործիչ և բլոգերԱլեքսեյ Նավալնին Գերմանիայից Ռուսաստան է վերադարձել և ձերբակալվել օդանավակայանում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Պատիժների կատարման դաշնային ծառայությանը (ՊԿԴԾ)։
«Ռուսաստանի Դաշնության ՊԿԴԾ օպերատիվ վարչության Մոսկվայի հետախուզության բաժնի աշխատակիցները «Շերեմետևո» օդանավակայանում ձերբակալել են Ալեքսեյ Նավալնուն, որը պայմանական ազատազրկման ժամկետը բազմիցս խախտելու համար հետախուզվում էր 2020 թվականի դեկտեմբերի 29–ից», - հավելել են գերատեսչությունում:
Նավալնու հետագա խափանման միջոցը կորոշի դատարանը, մինչ այդ նա կմնա կալանքի տակ։
Հիշեցնենք` Նավալնուն հիվանդանոց էին տեղափոխել 2020 թվականի օգոստոսի 20-ին Օմսկում, երբ նրա ինքնազգացողությունը վատացել էր Տոմսկից Մոսկվա թռչող ինքնաթիռում։ Զննումից հետո Օմսկի հիվանդանոցի բժիշկները որպես հիմնական ախտորոշում նշել էին նյութափոխանակության խանգարումը, որն արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ անկում էր առաջացրել։
Մերկելը գաղտնի հանդիպել է Նավալնու հետ. Spiegel
Ավելի ուշ ընդդիմադիր գործչին ինքնաթիռով տեղափոխեցին Գերմանիա։ ԳԴՀ կառավարությունը, հղում անելով ռազմական բժիշկներին, հայտարարեց, որ Նավալնուն թունավորել են «Նովիչոկ» թունավոր նյութերի շարքին պատկանող սուբստանցիայով։ Կրեմլում այդ կապակցությամբ հայտարարեցին, որ Բեռլինը Մոսկվային չի տեղեկացրել Նավալնու՝ «Նովիչոկով» թունավորված լինելու իր եզրակացությունների մասին, Ռուսաստանը նման տվյալներ չունի:
Մինչ այդ Նավալնու դեմ երկու պայմանական ազատազրկման դատավճիռ էր կայացվել՝ 16 մլն ռուբլի վատնելու և ավելի քան 30 մլն ռուբլի յուրացնելու գործերով:
«Բեռլինը բլեֆ է անում». Զախարովան մեկնաբանել է Նավալնու գործը