Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

Շտապօգնության ավտոմեքենան մերկասառույցի պատճառով արգելափակվել է Սարավան-Զանգեր ճանապարհին

227
(Թարմացված է 09:07 06.10.2020)
Փրկարարները ստիպված են եղել շտապօգնության ավտոմեքենայից 4 տուժածի տեղափոխել Վայքի շտապօգնության ծառայության մեկ այլ ավտոմեքենա։

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի - Sputnik. Հոկտեմբերի 6-ին, ժամը 00։09-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սարավան-Զանգեր հատվածում «HIGER» մակնիշի ավտոբուսը մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ճանապարհը, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 154-րդ կմ-ին կան արգելափակված ավտոմեքենաներ։

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենայից 4 տուժածի մոտեցրել են Վայքի շտապօգնության ծառայության մեկ այլ ավտոմեքենային, այնուհետև արգելափակումից դուրս բերել «Ford Transit» մակնիշի 2 ավտոմեքենա (3 ուղևոր):

Ավտոճանապարհը դարձել է երթևեկելի «Վայքի ՃՇՇ»-ի կողմից ճանապարհի մաքրման աշխատանքներ իրականացնելուց հետո։

 

227
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), ավտոմեքենա, սառույց, Ճանապարհ
Ըստ թեմայի
«Պայթել է գինու ռեզերվուարը»․ ԱԻՆ-ում վստահ չեն, որ պայթյունի պատճառը շինաշխատանքներն են
ԱԻՆ-ը հրապարակել է Արմավիրում խմիչքից թունավորվածների և մահացածների անունները
Ֆիոլետովո-Դիլիջան ավտոճանապարհը փակ է լինելու. ԱԻՆ
Շտապօգնություն

Ավտովթար Արմավիրում. 49–ամյա վարորդը մահացել է

104
(Թարմացված է 08:59 26.10.2020)
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Արմավիրում տեղի ունեցած ավտովթարը մեկ մարդու մահվան պատճառ է դարձել։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, հոկտեմբերի 25-ին, ժամը 20։44-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիր քաղաքի Կարմիր կամրջի տակ տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Ford» մակնիշի ավտոքարշակը (վարորդ՝ Սեյրան Խ․) բախվել է «Daf» մակնիշի կցորդչին (վարորդ՝ Սամվել Ա․)։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, վարորդ Սեյրան Խ․-ին (ծնված 1971 թ․) դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Արմավիրի ԲԿ, որտեղ և մահացել է:

104
թեգերը:
վարորդ, Զոհ, ավտոմեքենա, ավտովթար, Արմավիր
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Հայկական կողմը կպահպանի հրադադարի ռեժիմը. Փաշինյան
Փարիզն արձագանքել է իսլամական մի քանի երկրների ՝ ֆրանսիական արտադրանքը բոյկոտելու կոչերին
Երկրորդ «ռազմաճակատ». Գորիսում անվճար համազգեստ են կարում կամավորների համար
Շտապօգնության մեքենա

Ստեփանակերտ տանող ճանապարհին բախվել են Mercedes-ն ու 07-ը. կա 1 զոհ, 5 վիրավոր

423
(Թարմացված է 10:33 24.10.2020)
Վթարը տեղի է ունեցել Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում։

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Երեկ՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ՝ 40-ամյա Հրայր Աբալյանի վարած Mercedes և 25-ամյա Արամ Սարգսյանի վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենաները։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Վթարի հետևանքով 2 վարորդները և Ա. Սարգսյանի ուղևորներ՝ Սյունիքի մարզի բնակիչ, 16-ամյա Սաշա Ս-ն, Վայոց Ձորի մարզի բնակիչ, 44-ամյա Անդրանիկ Դավթյանը, Սյունիքի մարզի բնակիչ, 30-ամյա Վահիկ Մախսուդյանը և Վայոց Ձորի մարզի բնակիչ, 40-ամյա Գևորգ Աբգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն»,–գրում է կայքը։

Որոշ ժամանակ անց Գ. Աբգարյանը մահացել է։

Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։

Ավելացել են վթարները, որոնք տեղի են ունենում հանդիպակաց գոտի դուրս գալու պատճառով

423
թեգերը:
Վիրավոր, Զոհ, Սյունիք, ավտովթար, վթար
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Երևանում ՃՏՊ–ների 10%-ից ավելին գրանցվել են բարձր արագությամբ երթևեկելի փողոցներում. ՃՈ
ՃՏՊ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին․ կան տուժածներ և մեկ զոհ
ՃՏՊ Երևան-Գյումրի ճանապարհին․ տուժածներից մեկը 1 տարեկան տղա է
Էմանուել Մակրոն

Վիրավորանքը տեղ չունի քաղաքակիրթ աշխարհում. ՀՀ ԱԳՆ–ն իր աջակցությունն է հայտնել Մակրոնին

0
(Թարմացված է 13:57 26.10.2020)
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Թուրքիայի նախագահի` Էմանուել Մակրոնի հասցեին հնչեցրած արտահայտություններին։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ Արտաքին գործերի նախարարությունն իր լիակատար աջակցությունն է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։ ԱԳՆ–ն Twitter—ի պաշտոնական էջում գրառում է կատարել` Մակրոնին աջակցություն հայտնելով։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը վիրավորական արտահայտություններ էր արել Ֆրանսիայի ղեկավարի հասցեին` ասելով, որ նա «հոգեբույժի կարիք ունի»։

«Մեր լիակատար համերաշխությունը Ֆրանսիային և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին: Վիրավորական արտահայտությունները, ահաբեկչությանն աջակցությունը, կրոնական հարցերի օգտագործումն ատելություն բորբոքելու համար տեղ չունեն քաղաքակիրթ աշխարհում»,- ասված է գրառման մեջ:

​Հիշեցնենք, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մակրոնին խորհուրդ էր տվել հոգեբույժի մոտ գնալ։ Նա նշել էր, որ եթե պետության ղեկավարն այդպես է վերաբերվում իր երկրում գտնվող միլիոնավոր մմահմեդականներին, ուրեմն գիտակցության կորուստ ունի։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը դատապարտել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վիրավորանքները Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին։

Ֆրանսիայի ԱԳՆ–ն պաշտոնական հաղորդագրություն է տարածել` նշելով, որ իր երկրի հանդեպ իրականացվող քարոզչությունը կեղծ է, զրպարտող։

Էրդողանի հայտարարությունը Մակրոնի հասցեին անընդունելի է Եվրամիության համար. Ժոզեպ Բորել

0
թեգերը:
Ռեջեփ Թայիփ Էրդողան, Էմանուել Մակրոն, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Ալիևը Մակրոնից պահանջել է ներողություն խնդրել
ՀՀ ԱԳՆ–ն բարձր է գնահատում Մակրոնի ներգրավվածությունը հումանիտար զինադադար կնքելու հարցում
Մակրոնը քնում ու արթնանում է իմ մասին մտածելով` նա ստուգվելու կարիք ունի. Էրդողան