Երկրաշարժ

Երկրաշարժ Աշոցք գյուղից 17 կմ հյուսիս-արևելք

241
(Թարմացված է 08:02 06.10.2020)
Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Ձյունաշող, Մեծավան և Պաղաղբյուր գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի - Sputnik. Հոկտեմբերի 5-ին, տեղական ժամանակով ժամը 23:10-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.16⁰ և արևելյան երկայնության 44.07⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Շիրակի մարզի Աշոցք գյուղից 17 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ:

Շիրակի մարզում երկրաշարժ է գրանցվել

Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Ձյունաշող, Մեծավան և Պաղաղբյուր գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

 

241
թեգերը:
Աշոցք, Հայաստան, Երկրաշարժ
Շտապօգնություն

Ավտովթար Արմավիրում. 49–ամյա վարորդը մահացել է

340
(Թարմացված է 08:59 26.10.2020)
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի – Sputnik. Արմավիրում տեղի ունեցած ավտովթարը մեկ մարդու մահվան պատճառ է դարձել։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, հոկտեմբերի 25-ին, ժամը 20։44-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիր քաղաքի Կարմիր կամրջի տակ տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Ford» մակնիշի ավտոքարշակը (վարորդ՝ Սեյրան Խ․) բախվել է «Daf» մակնիշի կցորդչին (վարորդ՝ Սամվել Ա․)։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, վարորդ Սեյրան Խ․-ին (ծնված 1971 թ․) դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Արմավիրի ԲԿ, որտեղ և մահացել է:

340
թեգերը:
վարորդ, Զոհ, ավտոմեքենա, ավտովթար, Արմավիր
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Հայկական կողմը կպահպանի հրադադարի ռեժիմը. Փաշինյան
Փարիզն արձագանքել է իսլամական մի քանի երկրների ՝ ֆրանսիական արտադրանքը բոյկոտելու կոչերին
Երկրորդ «ռազմաճակատ». Գորիսում անվճար համազգեստ են կարում կամավորների համար
Շտապօգնության մեքենա

Ստեփանակերտ տանող ճանապարհին բախվել են Mercedes-ն ու 07-ը. կա 1 զոհ, 5 վիրավոր

1072
(Թարմացված է 10:33 24.10.2020)
Վթարը տեղի է ունեցել Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում։

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Երեկ՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ՝ 40-ամյա Հրայր Աբալյանի վարած Mercedes և 25-ամյա Արամ Սարգսյանի վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենաները։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Վթարի հետևանքով 2 վարորդները և Ա. Սարգսյանի ուղևորներ՝ Սյունիքի մարզի բնակիչ, 16-ամյա Սաշա Ս-ն, Վայոց Ձորի մարզի բնակիչ, 44-ամյա Անդրանիկ Դավթյանը, Սյունիքի մարզի բնակիչ, 30-ամյա Վահիկ Մախսուդյանը և Վայոց Ձորի մարզի բնակիչ, 40-ամյա Գևորգ Աբգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն»,–գրում է կայքը։

Որոշ ժամանակ անց Գ. Աբգարյանը մահացել է։

Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։

Ավելացել են վթարները, որոնք տեղի են ունենում հանդիպակաց գոտի դուրս գալու պատճառով

1072
թեգերը:
Վիրավոր, Զոհ, Սյունիք, ավտովթար, վթար
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Երևանում ՃՏՊ–ների 10%-ից ավելին գրանցվել են բարձր արագությամբ երթևեկելի փողոցներում. ՃՈ
ՃՏՊ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին․ կան տուժածներ և մեկ զոհ
ՃՏՊ Երևան-Գյումրի ճանապարհին․ տուժածներից մեկը 1 տարեկան տղա է
Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Ժնևում մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

67
(Թարմացված է 14:22 30.10.2020)
Նշենք, որ այս հանդիպումը նախանշված էր հոկտեմբերի 29–ին, սակայն հետո հայտնի դարձավ, որ այն մեկ օրով հետաձգվել է։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Ժնևում մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում կից լուսանկարին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

«Մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ»,–գրել է նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 29–ին Ժնևում տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների փակ հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ:

Սակայն հետո հայտնի դարձավ, որ բանակցությունները մեկ օրով հետաձգվել են։

​Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ:

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հումանիտար հրադադարի հաստատման երրորդ ժամկետի մասին են պայմանավորվել, որը պետք է ուժի մեջ մտներ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին։ Սակայն Ադրբեջանը խախտեց նաև երրորդ պայմանավորվածությունը։

67
թեգերը:
Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Արցախյան պատերազմ, Հայաստան, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Զոհրաբ Մնացականյան, Ժնև
թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն
Ըստ թեմայի
ԵԱՀԿ ՄԽ–ն Երևանին ու Բաքվին հորդորում է անհապաղ համաձայնեցնել վերիֆիկացիոն մեխանիզմը
Դաշնակցականները հացադուլ են հայտարարել ԱՄՆ-ում և այրել ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը. տեսանյութ
ԵԱՀԿ-ում տարածվել է Ստեփանակերտի ԲԿ–ների հարվածների վերաբերյալ Արցախի ԱԳՆ հայտարարությունը