Վրաերթ, արխիվային լուսանկար

Վրաերթ Երևանում. հետիոտնը մահացել է հիվանդանոցում

92
(Թարմացված է 16:42 26.09.2020)
Դեպքը տեղի է ունեցել Երևանի Շենգավիթ վարչական շրջանում։ Բժիշկները չեն կարողացել փրկել տղամարդուն։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Երևանում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը։

Սեպտեմբերի 25-ին, ժամը 08.30-ին, Երևանի Ներքին Շենգավիթի 12-րդ փողոցում «ՎԱԶ-210130» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 63-ամյա Արամայիս Վարդանյանին, որը հիվանդանոցում մահացել է:

Այնթապ գյուղում տղամարդը հոսանքահարվել ու մահացել է

Կատարվում է քննություն:

Ավտովթար-հրդեհ Երևանում. վարորդը BMW-ով տապալել է հաստաբուն ծառն ու բախվել մեկ այլ ծառի

92
թեգերը:
հիվանդանոց, Մահ, տղամարդ, Վրաերթ, Երևան, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2773)
Ըստ թեմայի
Վանաձորում պայթյուն է որոտացել. ձկան խանութի ուղղությամբ ձայնային նռնակ են նետել
Արարատի մարզում 10 տարեկան աղջիկ է վրաերթի ենթարկվել
Երևանի դպրոցներից մեկի բակում 15-ամյա տղան դանակահարել է համադասարանցուն
Փրկարարներ

Երևան-Մեղրի ճանապարհին բեռնատարը գլորվել է ձորը․ վարորդի դին հայտնաբերվել է մեքենայի տակ

216
(Թարմացված է 09:52 13.10.2020)
Ձորում հայտնված բեռնատարում նաև կին է եղել, նրան ծանր վիճակում տեղափոխել են Երևան` «Արմենիա» հանրապետական բուժկենտրոն։

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik. Երևան-Մեղրի ավտոճանապարհի 79-րդ կմ-ին «HOVO» մակնիշի բեռնատար ավտոմեքենան (վարորդ՝ Արամ Փ․, ծնված 1988 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել (մոտ 100 մ) դեպի հարակից ձորը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը ՃՏՊ–ի վերաբերյալ ահազանգը ստացել է հոկտեմբերի 13-ին, ժամը 00։51-ին։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ վարորդի դին հայտնվել է բեռնատարի տակ։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ուղևոր Թերեզա Փ․-ն (ծնված 1989 թ․) հոսպիտալացվել է Արարատ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր, որից հետո տուժածը տեղափոխվել է Երևանի «Արմենիա» ՀԲԿ։

ՃՏՊ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին․ կան տուժածներ և մեկ զոհ

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: Վարորդի դին դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։

Վթար Երևան-Աշտարակ ավտոճանապարհի կամրջի մոտակայքում. կան զոհեր

 

216
թեգերը:
վարորդ, Հայաստան, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ)
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2773)
Արխիվային լուսանկար

ՃՏՊ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին․ կան տուժածներ և մեկ զոհ

223
(Թարմացված է 09:36 12.10.2020)
Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-21099» և «Opel Astra» մակնիշների ավտոմեքենաները: Տուժածներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է։

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի - Sputnik. Հոկտեմբերի 11-ին, ժամը 19:29-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տորֆավան-Վարդենիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-21099» (վարորդ՝ Արման Մ․, ծնված 1993 թ․) և «Opel Astra» (վարորդ՝ Դավիթ Ս․, ծնված 1992 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

«ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Արտակ Բ․-ն (ծնված 1998 թ․), Արամ Հ․-ն, Ռաֆայել Ս․-ն և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել են Վարդենիսի ԲԿ: Բժիշկները Արման Մ․-ի, Արտակ Բ․-ի և Դավիթ Ս․-ի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր, իսկ Ռաֆայել Ս․-ինը և Արամ Հ․-ինը՝ ծայրահեղ ծանր:

Փրկարարները «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Ռուբեն Կ․-ի դին։

 

 

223
թեգերը:
Տուժածներ, Զոհ, ավտովթար
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2773)
ԱԹՍ Bayraktar. արխիվային լուսանկար

Հայկական զինուժը թուրքական ԱԹՍ է խոցել. տեսանյութ

111
(Թարմացված է 09:54 20.10.2020)
Ըստ մասնագետների՝ այն կարող է նաև թուրքական արտադրության այնպիսի ԱԹՍ լինել, որի առկայության մասին Ադրբեջանի ԶՈւ-ում տեղեկություններ բաց աղբյուրներում չկան։

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Հայկական զինված ուժերը թուրքական արտադրության ԱԹՍ են խոցել։ Տեղեկությունը հայտնում է razm.info կայքը։ Ըստ մասնագետների՝ Արցախի պաշտպանության բանակի հրապարակած տեսանյութի կադրերից մեկում երևում է կանադական արտադրության CMX 15D օպտիկա։

«Այն կա թուրքական արտադրության հարվածային Bayraktar TB2 ԱԹՍ-ների վրա, ինչը նշանակում է, որ հայկական կողմն առնվազն մեկ Bayraktar է խոցել»,- հաղորդում է կայքը:

Ավելի ուշը մասնագետները հավելել են, որ նույն այդ օպտիկայով զինված են նաև թուրքական արտադրության մեկ այլ` Anka ԱԹՍ-ները, հետևաբար չի կարելի բացառել նաև դրա խոցումը։

«Թեպետ Ադրբեջանի զինված ուժերում դրանց առկայության մասին տեղեկություն որևէ բաց աղբյուրում մինչ այս չի հանդիպել»,- հավելում են մասնագետները։

Ավելի վաղ Կանադայի արտաքին գործերի նախարար Ֆրանսուա-Ֆիլիպ Շամպայնը հայտարարել էր, որ դադարեցվում է Թուրքիային ռազմական սարքավորումների մատակարարումը:

Հիշեցնենք՝ Կանադայի հայ համայնքը բողոքի ալիք էր բարձրացրել, որ Արցախում կիրառվող թուրքական ԱԹՍ–ների սենսորները կանադական արտադրության են։ Դրանից հետո Կանադայի արտաքին գործերի նախարարը հանձնարարել էր հետաքննել, թե արդյոք Արցախի դեմ կիրառվող անօդաչու թռչող սարքերում կանադական տեխնիկա է կիրառվում, սակայն շարունակվող հետաքննությանը զուգահեռ որոշում էր կայացվել կասեցնել Թուրքիա արտահանման համապատասխան թույլտվությունները։

Հոկտեմբերի 3-ին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել էր, որ Կանադան պետք է պարզի, թե ինչպես են Թուրքիային մատակարարված ռազմական սարքավորումները հայտնվել Ադրբեջանում: Փորձագետները ուսումնասիրել էին Ադրբեջանի օդուժի տարածած տեսանյութերը և եզրակացրել, որ կիրառվող անօդաչու թռչող սարքերը համալրված են եղել թիրախավորման և նկարահանման համակարգերով, որոնք արտադրում է Կանադայում տեղակայված L3Harris Technologies ընկերության մասնաճյուղը:

Նշենք, որ Կանադայի Ներմուծման և արտահանման թույլտվության ակտը արգելում է զենք-զինամթերքի վաճառքը, եթե այն կարող է օգտագործվել միջազգային մարդասիրական կանոնների կամ մարդու իրավունքների ոտնահարման համար:

111
թեգերը:
անօդաչու թռչող սարք, Ադրբեջան, Թուրքիա
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Արցախի բնակչությանը ցեղասպանության են ենթարկում ԱԹՍ–ների միջոցով. գերմանացի պատգամավոր
ԱԹՍ-ների հարվածների հետևանքով Գեղարքունիքի մարզի երկու դպրոցներ են վնասվել
Վարդենիսում Ադրբեջանի ԱԹՍ–ի հարվածից տուժած 14-ամյա տղայի վիճակն արդեն կայուն է. լուսանկար