Կոտու

Կատուն թմրանյութեր ու հեռախոսաքարտեր է տարել «Սևան» ՔԿՀ

5172
(Թարմացված է 20:34 19.09.2020)
«Զազո» անունով կատուն հատուկ վարժեցված է եղել ու շատ լավ իմացել է` ինչպես մտնել ՔԿՀ տարածք ու ուր գնալ։

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. «Սևան» քրեակատարողական հիմնարկում արտառոց դեպք է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է Shamshyan.com կայքը, ՔԿՀ աշխատակիցները հիմնարկի տարածքում կատվի են նկատել, որի վզին կասկածելի կապ է եղել։

Կատվին բռնելուց հետո պարզվել է, որ կենդանու վզին կապված ինքնաշեն կաշվե կապի թաքստոցում 4 հեռախոսային քարտ, «մարիխուանա», «շոկոլադկա», «ափիոն» տեսակի թմրամիջոցների փաթեթներ կան։

Ըստ կայքի` դատապարտյալները, տեղեկանալով, որ կատվին բռնել են, փորձել են հետաքրքրվել, թե ինչպես է դա տեղի ունեցել:

«Զազո» անունով կատուն հատուկ վարժեցված է եղել ու շատ լավ իմացել է` ինչպես մտնել ՔԿՀ տարածք ու ուր գնալ։

Մինսկ-Երևան չվերթի ուղևորի ուղեբեռում թմրանյութեր են հայտնաբերվել

5172
թեգերը:
հեռախոս, թմրանյութ, Քրեակատարողական հիմնարկ (ՔԿՀ), կատու
Ըստ թեմայի
Ադրբեջանցին փորձել է Իրանից Հայաստան թմրանյութ բերել. նրան ձերբակալել են
Մեքսիկայից Հայաստան հասած առաքանիում թմրամիջոցի 1000 բլոտտեր է հայտնաբերվել
Երևանի առանձնատներից մեկում մեծ քանակի զենք և թմրանյութ է հայտնաբերվել
Շտապօգնության մեքենա

Ստեփանակերտ տանող ճանապարհին բախվել են Mercedes-ն ու 07-ը. կա 1 զոհ, 5 վիրավոր

113
(Թարմացված է 10:33 24.10.2020)
Վթարը տեղի է ունեցել Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում։

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. Երեկ՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ՝ 40-ամյա Հրայր Աբալյանի վարած Mercedes և 25-ամյա Արամ Սարգսյանի վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենաները։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Վթարի հետևանքով 2 վարորդները և Ա. Սարգսյանի ուղևորներ՝ Սյունիքի մարզի բնակիչ, 16-ամյա Սաշա Ս-ն, Վայոց Ձորի մարզի բնակիչ, 44-ամյա Անդրանիկ Դավթյանը, Սյունիքի մարզի բնակիչ, 30-ամյա Վահիկ Մախսուդյանը և Վայոց Ձորի մարզի բնակիչ, 40-ամյա Գևորգ Աբգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն»,–գրում է կայքը։

Որոշ ժամանակ անց Գ. Աբգարյանը մահացել է։

Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով։

Ավելացել են վթարները, որոնք տեղի են ունենում հանդիպակաց գոտի դուրս գալու պատճառով

113
թեգերը:
Վիրավոր, Զոհ, Սյունիք, ավտովթար, վթար
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Երևանում ՃՏՊ–ների 10%-ից ավելին գրանցվել են բարձր արագությամբ երթևեկելի փողոցներում. ՃՈ
ՃՏՊ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհին․ կան տուժածներ և մեկ զոհ
ՃՏՊ Երևան-Գյումրի ճանապարհին․ տուժածներից մեկը 1 տարեկան տղա է
Շտապօգնություն

Ողբերգական ավտովթար Սյունիքում. կա զոհ և վիրավոր

364
(Թարմացված է 13:21 23.10.2020)
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի – Sputnik. Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ժամը 10։30-ի սահմաններում Renault մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհի 171 կմ հատվածում, դեպի Սիսիան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել։

Հայաստանում մեկ օրում 14 մարդ է մահացել կորոնավիրուսից

Վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, 1 մարդ էլ տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը։

364
թեգերը:
Վիրավոր, Զոհ, Սյունիք, ավտովթար
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Զինվորականի հագուստ

Բեմադրված հարցազրույցները միշտ էլ եղել են․ փորձագետը` գերիների փոխանակման մասին

0
(Թարմացված է 21:20 24.10.2020)
Երբ գերիներին ստիպում են նախապես պատրաստած տեքստ ասել, դա Ժնևյան կոնվենցիաների խախտում է։

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի — Sputnik. Արցախյան առաջին պատերազմի տարիներին՝ 90-ականներին, գերիների փոխանակումն իրականացվել է նույնիսկ մարտական գործողությունների ընթացքում, այժմ դժվար է նման բան պատկերացնել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովին կից աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը։

Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ներում ու սոցցանցերում հայ գերիների մասնակցությամբ տեսանյութեր էին հրապարակվել։ Կադրերում ութ հայ զինծառայողներ էին երևում, որոնք հերթով ասում էին` Ղարաբաղը Ադրբեջանն է։ Բացի այդ, տեսանյութեր էին հրապարակվել Վալերա Հայրապետյանի ու Էդիկ Տոնոյանի մասնակցությամբ, որոնք պատմում էին՝ ինչպես են գերի ընկել։

Կապրիելյանի խոսքով՝ նման տեսագրությունները, որոնցում ռազմագերիների ակնհայտ իրավունքների խախտում կա, մարդասիրական իրավունքի, Ժնևյան կոնվենցիաների կոպիտ ոտնահարում են։ ԶԼՄ-ներում չպետք է գերիների վիճակի մասին տվյալներ հրապարակվեն, հատկապես հարցազրույցներ ու տեսանյութեր։

«Ցավոք, նման միջադեպեր միշտ էլ եղել են։ Ամեն անգամ, երբ Ադրբեջանի մոտ ռազմագերի կամ քաղաքացիական անձ է հայտնվել, նման բեմադրություններ են արվել, նախապես պատրաստված տեքստեր են ձայնագրվել։ Այս ամենը Ժնևյան կոնվենցիաների տեսակետից անթույլատրելի է» - շեշտեց Կապրիելյանը։

Ընդ որում՝ բոլոր միջազգային կառույցները, որոնք կապ ունեն դրա հետ, սահմանափակվել են դեկլարատիվ հայտարարություններով։ Կոչեր են հնչեցրել, բայց Ադրբեջանը որևէ իրական պատասխանատվություն չի կրել նման խախտումների համար։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի իշխանության որոշ գործողություններ կարող են հայտնվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասության տակ, գերիները կարող են յուրաքանչյուր դեպքով հայց ներկայացնել։ Այդ դեպքում դատարանի որոշումները պետության համար պարտադիր կլինեն։

Ադրբեջանն ունի բազմաթիվ զոհեր ու չի ցանկանում, որ այդ զոհերը հասնեն իրենց ընտանիքներին

Ինչ վերաբերում է գերիների փոխանակմանը կամ նրանց վերադարձնելուն, ապա 2000-ականների կեսերին կողմերի միջև դեռ ուղիղ կապ կար, իսկ դրանից հետո գործընթացն իրականացվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով (փոխանակում է եղել նաև ԵԱՀԿ նախագահի գործող ներկայացուցչի անձնական միջնորդությամբ)։

Ի դեպ, Կարմիր խաչը չի ընդունում «փոխանակում» եզրույթը։ Ռազմագերին կամ քաղաքացիական անձը, հումանիտար իրավունքի համաձայն, պետք է առանց պայմանների վերադարձվի։

«Ժամանակին ռազմագերիների փաստացի փոխանակման տարբեր նախադեպեր են եղել։ Եղել է դեպք, երբ ողջ մարդու փոխարեն Ադրբեջանը մեզ փոխանցել է գերիի դին», - ասաց Կապրիելյանը։

90-ականներին հրամանատարները երբեմն փոխանակում են իրականացնել` գործը բարձրագույն հրամանատարությանը չհասցնելով։ Նրանք իրար հետ են պայմանավորվել։ Եղել են դեպքեր, երբ հայ գերիներին հաջողվել է վերադարձնել պարենի կամ վառելիքի դիմաց։

Բայց այդ ամենը 90-ականներին սկզբին էր։ Հիմա ամեն ինչ անցնում է «կենտրոնով» ու ԿԽՄԿ-ով։ Սկզբում պետք է հասնել մարտական գործողությունների դադարին։

Ավելի վաղ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից Sputnik Արմենիային հայտնել էին, որ Արցախի օմբուդսմենը հայ զինծառայողների մասնակցությամբ տեսանյութն ու նրանց մասին անհրաժեշտ տեղեկությունն ուղարկել է Կարմիր խաչի միջազգային կոմիտե։

Կոմիտեի հայաստանյան գրասենյակի հանրային կապերի պատասխանատու Զառա Ամատունին էլ մեր հարցին ի պատասխան հայտնել էր, որ տարբեր ճանապարհներով մեզ հասած տեղեկությունը պետք է նաև հաստատվի հակառակ կողմից, որից հետո միայն ԿԽՄԿ-ն կարող է դիմել այդ անձանց այցելելու համար։

«Վախի ազդեցության տակ է եղել». աղմկահարույց տեսանյութի Ազնիվն իրոք գերեվարվել է. ԱԱԾ

0
թեգերը:
Արցախ, ռազմագերի, գերի, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Պատերազմն Ադրբեջանի իշխանության գիտակցված ընտրությունն է. ԱՀ ԱԳՆ–ի կոչն աշխարհին
Թշնամու հերթական խոցված անօդաչուն. ՊԲ–ն լուսանկար է հրապարակել
Զոհրաբ Մնացականյանն ու Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են
Ինչպես կարող է Ալիևն այդքան ցինիկ լինել. Սարգսյանը` ադրբեջանական շոուի մասին