Ատրճանակ

Կրակոցներ Երևանում. «Դվին» հյուրանոցի մոտ վիճաբանություն է եղել

97
(Թարմացված է 12:12 19.09.2020)
Դեպքի վայր ժամանակ ոստիկանները հայտնաբերել են կրակված և չկրակված փամփուշտներ և պարկուճ։

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի — Sputnik. Այսօր գիշերը Երևանում կրակոցներ են հնչել։ Shamshayn.com-ի տեղեկություններով` ժամը 00։30-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Պարոնյան փողոցում գտնվող «Դվին» հյուրանոցի դիմաց վիճաբանություն և կրակոցներ են եղել։

Դեպքի վայրի զննությամբ քննիչը հայտնաբերել է դեռևս չպարզված ատրճանակի պահեստատուփ, որի մեջ եղել է 8 հատ 9մմ տրամաչափի փամփուշտ, 1 հատ 9 մմ տրամաչափի չկրակված փամփուշտ և 1 հատ 9 մմ տրամաչափի պարկուճ։

Մինչ քննչական խումբն աշխատում էր դեպքի վայրում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, պարզել են, որ Երևանի բնակիչ՝ 33-ամյա Գեղամ Կ-ն դեռևս չպարզված հրազենից կրակոց է արձակել Երևանի բնակիչ՝ 27-ամյա Դավիթ Պ-ի, ինչպես նաև ինքնությունը չպարզված մի քանի անձանց ուղղությամբ։

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Դավիթ Պ-ին, Գեղամ Կ-ին և մյուս անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, քննիչի որոշմամբ նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն։

97
թեգերը:
ՀՀ Ոստիկանություն, կրակոց, Երևան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2876)
Ըստ թեմայի
Կրակոցներ Երևանում․ կա 4 վիրավոր, մեկը «օրենքով գող» Կանևսկոյի քրոջ տղան է
200-ով ավելի կրակոց հայ դիրքապահների ուղղությամբ․ Արցախի ՊՆ ամփոփել է շաբաթը
Զինծառայողը դիպուկահարի կրակոցից է զոհվել. Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել
Աղստև

Հաղարծինում ավտոմեքենան գլորվել է Աղստև գետը. 42-ամյա վարորդը մահացել է

33
(Թարմացված է 15:23 22.01.2021)
Հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան գետից դուրս է բերվել ավտոճանապարհի երթևեկելի հատված:

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Տավուշի մարզում ավտոմեքենան գլորվել և ընկել է Աղստև գետը, վարորդը մահացել է:

Ինչպես հաղորդում է ԱԻՆ մամուլի ծառայությունը, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգը ստացվել է հունվարի 22-ին, ժամը 11։44-ին:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Hyundai Santa Fe» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Հ․ Խ․, ծնված 1979 թ․) Հաղարծին բնակավայրում  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 6 մ սահել դեպի ձորը և գլխիվայր շրջված ընկել Աղստև գետը:

Հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենան գետից դուրս է բերվել ավտոճանապարհի երթևեկելի հատված:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

33
թեգերը:
Մահ, վարորդ, ավտոմեքենա, ավտովթար, Գետ, Տավուշ
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2876)
сейсмограф

Երկրաշարժ Նախիջևանի մոտ. ցնցումները զգացվել են նաև Վայոց Ձորի ու Սյունիքի մարզերում

257
(Թարմացված է 11:56 22.01.2021)
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի - Sputnik. Հունվարի 21-ին, տեղական ժամանակով ժամը 23:23-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 19:23-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.50⁰ և արևելյան երկայնության 45.52⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Նախիջևան-Հայաստան սահմանային գոտի, Նախիջևան քաղաքից 33 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.8 մագնիտուդով երկրաշարժ: Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Վայոց Ձորի մարզում երկրաշարժ է եղել

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի մարզի Վայք, Եղեգնաձոր քաղաքներում և Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերում՝  3-4 բալ ուժգնությամբ։

257
թեգերը:
Վայոց Ձոր, Սյունիք, Նախիջևան, Երկրաշարժ
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2876)
Ըստ թեմայի
Ադրբեջանի սահմանամերձ շրջաններում երկրաշարժ է գրանցվել
Երկրաշարժ Վրաստանում. ցնցումները զգացվել են նաև Լոռու մարզի գյուղերում
Ինդոնեզիայում երկրաշաժի զոհերի թիվը հասել է 46-ի
ԲԿՄԱ

18-ամյա հայազգի ֆուտբոլիստը միացել է ԲԿՄԱ-ի գլխավոր թիմին

0
(Թարմացված է 23:52 22.01.2021)
Ավանեսյանը նախկինում մարզումային հավաքներ է անցկացրել ԲԿՄԱ-ի երիտասարդական թիմի հետ:

ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի - Sputnik. Մարզիչ Ալեքսեյ Բերեզուցկին և կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը միացել են ԲԿՄԱ-ի հիմնական թիմին` Իսպանիայում ընթացող մարզչական հավաքին մասնակցելու համար։ Տեղեկությունը հայտնում է ակումբի թվիթերյան էջը:

Վալերի Հովհաննիսյանը կզբաղեցնի «Տամբով» ֆուտբոլային ակումբի նախագահի պաշտոնը

Հունվարի 22-ին ԲԿՄԱ-ն հայտարարեց, որ Ռուսաստանի հավաքականի նախկին խաղացող Ալեքսեյ Բերեզուցկին, որը անցյալ տարվա հունվարից ակումբում զբաղեցնում էր գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը, մտել է գլխավոր թիմի մարզչական շտաբ:

Ավանեսյանը նախկինում մարզումային հավաքներ է անցկացրել ԲԿՄԱ-ի երիտասարդական թիմի հետ:

0
թեգերը:
Ռուսաստան, հայ, ֆուտբոլիստ, ֆուտբոլ
Ըստ թեմայի
Ծոծրակին աչք ունեցող ֆուտբոլիստը. Արկադի Անդրեասյանի «ոսկերչական» փոխանցումներն ու հումորը
Ֆուտբոլասեր թենիսիստը. ինչպես Էդուարդ Քալանթարյանը մահացած դերասանին «նկատեց» տրիբունայում
Ըմբշամարտն ու պատերազմը. Արայիկ Բաղդադյանը` սպորտի հաղթանակների և կռվի դառնության մասին