ԵՐԵՎԱՆ, 17 սեպտեմբերի - Sputnik. Այսօր վրաերթի ենթարկված 16-ամյա երեք երեխաների կյանքին վտանգ չի սպառնում, երեքի գիտակցությունն էլ տեղն է։ Լավ լուրը հայտնել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը` Facebook սոցցանցի իր էջում գրառում կատարելով։
Երևանի Էրեբունի թաղամասում՝ Սասունցի Դավիթ արձանի հարևանությամբ, վրաերթ էր տեղի ունեցել։ Երեք աղջիկ էին տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոց։
«Նրանք անցել են անհրաժեշտ բոլոր բուժզննությունները։ Ունեն սալջարդեր»,–նշված է գրառման մեջ։
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. կա մեկ զոհ և 5 վիրավոր
Աղջիկներից երկուսը գտնվում են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում, իսկ երրորդը՝ նյարդավիրաբուժականում։ Երեխաները բժիշկների հսկողության տակ են։
Հիշեցնենք, որ երեխաներին վրաերթի ենթարկած վարորդը՝ 38-ամյա Արամայիս Պետրոսյանը, օգնել է նրանց տեղափոխել հիվանդանոց։ Քիչ անց վատացել է նաև վարորդի ինքնազգացողությունը, և ճանապարհային ոստիկանները դեպքի վայր են կանչել շտապօգնության բժիշկներին։