Ձերբակալում, արխիվային լուսանկար

Հետախուզման մեջ գտնվող «Սիցիլը» հայտնաբերվել է գարեջրատանը՝ «ռազբորկայի» ժամանակ

117
(Թարմացված է 15:23 08.09.2020)
«Ռազբորկային» մասնակցել է նաև «Սիցիլի» սանիկը՝ Կոստյան, որը տարիներ առաջ ՀՀ քննչական կոմիտեի ապարատում բաժնի պետ է աշխատել:

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի - Sputnik. Երեկ՝ սեպտեմբերի 7-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները Արարատի մարզում հայտնաբերել են հետախուզման մեջ գտնվող, հանցագործ աշխարհում «Սիցիլ» մականվամբ հայտնի, Երևան քաղաքի բնակիչ Արմեն Սարգսյանին: Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Սարգսյանը եղել է Զովաշեն գյուղի ճանապարհին գտնվող գարեջրատներից մեկում, որտեղ մինչև ԱԱԾ-ի ու ոստիկանների ժամանումը, ինչ-որ հարցի շուրջ պարզաբանում է տեղի ունեցել, որը վերածվել է վիճաբանության:

Ըստ տեղեկությունների՝ գարեջրատանը տեղի ունեցած «ռազբորկային» մասնակից է եղել նաև «Սիցիլի» սանիկը՝ Կոստյան, որը տարիներ առաջ ՀՀ քննչական կոմիտեի ապարատում բաժնի պետ է աշխատել:

Ընկերոջս վրեժն էի լուծում․ Թաթարստանում գործարարի սպանած Արայիկ Միրզոյանը ցուցմունք է տվել

Սարգսյանը ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից էլ հավանաբար նրան կտեղափոխեն Նուբարաշեն ՔԿՀ:

117
թեգերը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, ոստիկան, հետախուզվող, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2759)
Ըստ թեմայի
Կրակոց Երևանում. Սարի թաղից հիվանդանոց են տեղափոխել քրեական աշխարհում ճանաչված երիտասարդի
Քրեական աշխարհի ներկայացուցիչները դեկտեմբերի սկզբին Ծաղկաձորում «սխոդկա» կանեն. «Փաստ»
Ոստիկանները քրեական աշխարհում հեղինակություն վայելող անձի են բերման ենթարկել. տեսանյութ
Քրեական աշխարհի մարդիկ, պաշտոնյաներ. ովքեր են Փաշինյանի մասին սուտ լուրեր տարածողները
Վանաձորի ոստիկանության շենքը

Վանաձորում պայթյուն է որոտացել. ձկան խանութի ուղղությամբ ձայնային նռնակ են նետել

103
(Թարմացված է 22:27 23.09.2020)
Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան: Դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու փորձաքրեագետները:

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի - Sputnik. Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ժամը 17:40-ի սահմաններում արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:

Վանաձոր քաղաքի Թումանյան հրապարակում գտնվող ձկան խանութում պայթյուն է որոտացել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու փորձաքրեագետները պարզել են, որ պայթյունը տեղի է ունեցել խանութի տարածք նետված ձայնային նռնակից:

Նախնական տեղեկություններով՝ տուժածներ չկան:

Պայթյուն ոստիկանության Բերդի բաժնի մոտ. հարուցվել է քրեական գործ

103
թեգերը:
խանութ, Տուժածներ, պայթյուն, Ոստիկանություն, նռնակ, Վանաձոր, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2759)
Ըստ թեմայի
Երևանի փողոցներից մեկում նռնակ է հայտնաբերվել
Արտակարգ դեպք Սյունիքում. նռնակով զինված տղամարդը մտել է ոստիկանություն ու սպառնացել
Այս անգամ ահազանգը կեղծ չէր. «Մերիդիանի» մոտակայքում նռնակ է հայտնաբերվել
Ահաբեկչություն Կիևում․ «112 Ուկրաինա» հեռուստաընկերության շենքի վրա կրակել են նռնականետից
Հրշեջ մեքենա

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ

57
(Թարմացված է 15:52 23.09.2020)
Ահազանգը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է սեպտեմբերի 23-ին՝ ժամը 14:07-ին։

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի - Sputnik. Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել։ Այդ մասին ահազանգը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է սեպտեմբերի 23-ին, ժամը 14:07-ին։ Նշվում է, որ հրդեհը բռնկվել է Երևանի Հովսեփ Էմին փողոցի թիվ 5 շենքի տանիքում, տեղեկացնում են արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Ավելի ուշ ԱԻՆ-ից տեղեկացրեցին, որ փրկարարներն իրականացրել են 14-հարկանի շենքի 25 բնակչի տարհանում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։58-ին, մարվել՝ 15։21-ին։

Խոշոր հրդեհ Մատենադարանի տարածքում. կրակը տեսանելի է քաղաքի տարբեր մասերից. լուսանկարներ

57
թեգերը:
Երևան, շենք, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), հրդեհ
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2759)
Ըստ թեմայի
Կրասնոդարում բռնկված սարսափելի հրդեհի կադրերը հայտնվել են համացանցում
Վարորդի ինքնազգացողությունը վատացել է․ մանրամասներ բեռնատարի հրդեհից
Երևանի Մոլդովական փողոցի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրություն

Ռուսաստանում սկսել են COVID-19–ի դեմ պատվաստանյութը փորձարկել ռիսկային խմբերի վրա

0
(Թարմացված է 18:03 24.09.2020)
Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամի ղեկավարը հայտնել է, որ ռիսկային խմբի կամավորների թվում են նաև տարեց մարդիկ։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik.  Գամալեայի անվան ինստիտուտը սկսել է կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ իրականացնել ռիսկային խմբերի կամավորների վրա։ Այս մասին հայտարարել է Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքով` փորձարկումներին մասնակցող ռիսկային խմբում ընդգրկված են նաև տարեց մարդիկ։

«Եկեք սպասենք հետազոտությունների արդյունքներին, բայց բոլոր դեպքերպում մեր պատվաստանյութը պակաս ռիսկային է, քանի որ այն հիմնված է մարդու ադենովիրուսի վրա։ Տարեցների համար մենք որևէ բացասական ազդեցություն չենք ակնկալում։ Մայրս և հայրս, որոնք 74 տարեկան են, ևս կամավորների ծրագրի շրջանակում պատվաստվել են և իրենց հիանալի են զգում», – ասել է Դմիտրիևը։

Նշենք, որ օգոստոսին Ռուսաստանն առաջինն է աշխարհում գրանցել COVID-19–ի դեմ պատվաստանյութ, որը ստեղծվել է Գամալեայի կենտրոնի և Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամի կողմից։ Այն ստացել է «Սպուտնիկ V» անվանումը։ Առաջին խմբաքանակն արդեն իսկ շրջանառության մեջ է դրվել և Ռուսաստանի մարզեր է մատակարարվում։

Զանգվածային պատվաստումը կմեկնարկի դեղամիջոցի արտադրության ծավալների աճին և հետգրանցային ուսումնասիրություններից հետո ստացված տվյալների հավաքագրմանը զուգընթաց։

ՌԴ-ում չեն բացառել, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութ կմատակարարեն նախկին ԽՍՀՄ երկրներ

Ռուսաստանում զուգահեռաբար փորձարկվում է ևս 4 պատվաստանյութ, որոնք ստեղծել են «Վեկտոր» կենտրոնը, Չումակովի անվան ինստիտուտը, չինական Sinopharm և անգլո–շվեդական AstraZeneca ընկերությունները։

 

0
թեգերը:
կորոնավիրուս, Ռուսաստան, պատվաստանյութ
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում
Ըստ թեմայի
Կորոնավիրուսի պատվաստանյութը կարո՞ղ է պաշտպանել գրիպից. պատասխանում է մասնագետը
Ոչնչացնել ռուսական պատվաստանյութը. մեծ քաղաքականության մանր հնարքները
Ո՞ւմ է հակացուցված կորոնավիրուսի դեմ պատվաստումը. պարզաբանում է փորձագետը