Շտապօգնություն

Վրաերթ Երևանում. 73-ամյա տղամարդը տեղում մահացել է

76
(Թարմացված է 22:23 06.09.2020)
24-ամյա վարորդը, տղամարդուն վրաերթի ենթարկելուց հետո, շղթայական ՃՏՊ–ի պատճառ է դարձել։

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի — Sputnik. Երեկ երեկոյան Երևանում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. 73-ամյա տղամարդը տեղում մահացել է. գրում է Shamshyan.com–ը։

Ժամը 22:30-ի սահմաններում Suzuki մակնիշի ավտոմեքենայի վարորդը Խանջյան-Ագաթանգեղոս փողոցների հատման թունելի սկզբնամասում վրաերթի է ենթարկել հետիոտն, 73-ամյա Վազգեն Դարբինյանին: Դեպքի վայր ժամանակ ոստիկանները պարզել են, որ վրաերթից հետո Suzuki-ն առաջ է ընթացել, բախվել մեկ այլ ավտոմեքենայի, նշված ավտոմեքենան էլ առաջ ընթանալով, բախվել է մեկ այլ ավտոմեքենայի, իսկ վերջինս բախվել է 4–րդ ավտոմեքենային։

Քննիչներն ու ճանապարհային ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ վրաերթը կատարել է Երևանի բնակիչ, 24-ամյա Արտաշես Գասումյանը, որը հայտնաբերվել և քննիչի որոշմամբ ձերբակալվել է: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա ալկոհոլ օգտագործած է եղել:

Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։

76
թեգերը:
Մահ, վարորդ, ավտոմեքենա, ավտովթար, Վրաերթ, Երևան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2755)
Ըստ թեմայի
Ողբերգությունից մեկ ամիս անց ինչ տեսք ունի Բեյրութը. տեսանյութ
Մի քանի ժամ շարունակ լույս չի լինի Երևանի և 6 մարզի որոշ հասցեներում
134 նոր դեպք` մեկ օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 44783
Շտապօգնության մեքենաներ, արխիվային լուսանկար

Մահվան ելքով վրաերթ Արմավիրում. վարորդը փախուստի չի դիմել, բայց տուժածին փրկել չի հաջողվել

12
(Թարմացված է 14:00 22.09.2020)
Դեպքի վայրում հավաքվածների խոսքով՝ վարորդի ինքնազգացողությունը վատացել է, և նրան տեղափոխել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի Sputnik. Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ժամը 12։10-ի սահմաններում ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վաղարշապատ-Աշտարակ ավտոճանապարհի՝ Շահումյան գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտն, Մուղնի գյուղի բնակիչ՝ 82-ամյա Լենդրուշ Թադևոսյանին։

Վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն վերջինս, գիտակցության չգալով, տեղում մահացել է։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն ազգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։

Վրաերթի ենթարկված 3 աղջիկներին հետազոտել են. մանրամասներ նրանց առողջական վիճակից

Դեպքի վայրում հավաքվածների խոսքով՝ «07»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, և նրան տեղափոխել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդի ինքնությունը։ 

12
թեգերը:
Վրաերթ, Քրեական գործ, հետիոտն, հիվանդանոց, Արմավիրի մարզ, Դժբախտ պատահար, Մահ, վարորդ, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2755)
Ըստ թեմայի
Էրեբունիում 3 անչափահաս աղջիկների վրաերթի են ենթարկել. նրանք հիվանդանոցում են
Վրաերթ Երևանում. 73-ամյա տղամարդը տեղում մահացել է
Երևանում վրաերթի ենթարկված 41-ամյա քաղաքացու վիճակը ծանր է
Վթար և վրաերթ Երևանի Հալաբյան և Կիևյան փողոցների խաչմերուկում
ԱԻՆ մեքենա, արխիվային լուսանկար

Խոշոր հրդեհ կրակայրիչների արտադրամասում. աշխատակիցներից մեկն այրվածքներ է ստացել

39
Շինության տարածքում այրվել են կրակայրիչի արտադրման մոտ 20 հաստոց, կրակայրիչի հումք, պատրաստի և կիսապատրաստի արտադրանք:

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. Սեպտեմբերի 21-ին, ժամը 22:45-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Աբովյան-Մայակովսկի ավտոճանապարհին գտնվող կրակայրիչների արտադրամասում հրդեհ է բռնկվել։

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է սեպտեմբերի 22-ին, ժամը 00:21-ին, մարվել՝ 01:30-ին։

Աբովյանի ԲԿ-ից տեղեկություն է ստացվել, որ իրենց մոտ է հոսպիտալացվել արտադրամասի աշխատակից 18-ամյա Արսեն Հ․-ն, որը ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Երևանի Մոլդովական փողոցի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել

Շինության տարածքում այրվել են կրակայրիչի արտադրման մոտ 20 հաստոց, կրակայրիչի հումք, պատրաստի և կիսապատրաստի արտադրանք:

Դեպքի վայրում են գտնվել օրվա պատասխանատու փ/ծ գնդապետ Է. Սնգրյանը և Կոտայքի մարզային փրկարարական վարչության պետ փ/ծ գնդապետ Ա. Ամիրջանյանը։

39
թեգերը:
հրդեհ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2755)
Ըստ թեմայի
Վտանգավոր իրավիճակ. Աբովյանի ստորգետնյա գազապահեստի մոտ հրդեհ է բռնկվել
Վարորդի ինքնազգացողությունը վատացել է․ մանրամասներ բեռնատարի հրդեհից
Կրկին հրդեհ ու ծուխ. ինչ է կատարվում Բեյրութում. տեսանյութ
«Պռոշյան կոնյակի գործարանի» հրդեհի հետևանքով տուժածներից մեկը մահացել է
Միքայել Մինասյան

Միքայել Մինասյանին կկալանավորեն. դատարանը բավարարել է միջնորդությունը

25
(Թարմացված է 14:42 22.09.2020)
Հետախուզման մեջ գտնվող Միքայել Մինասյանին, եթե հայտնաբերեն, կկալանավորեն։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի - Sputnik. Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Միքայել Մինասյանը կկալանավորվի։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, բավարարել է Մինասյանին կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին դատախազությունից։

Նշենք, որ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նախաքննական մարմինը նաև նախկին դեսպանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել դատարան։

Հիշեցնենք` հունիսի 4-ին Մինասյանի փաստաբան Միհրան Պողոսյանը հայտնել էր, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սերգեյ Մարաբյանի, վերացրել է Միքայել Մինասյանին կալանավորելու որոշումը, որը կայացրել էր Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը։

Դրան հաջորդել էր ՊԵԿ ն նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի մեկնաբանությունը, թե նախնական տեղեկություններով` Վերաքննիչը Մինասյանի պաշտպանների` կալանքի վերաբերյալ միջնորդության քննության հարցը վերադարձրել է Առաջին ատյանի դատարան, ոչ թե բեկանել այն։

Ռոբերտ Նազարյանը միակը չէ. հանձնաժողովի նախկին անդամներ էլ են ձերբակալվել

Իսկ հուլիսի 29-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Միքայել Մինասյանի կալանավորումը մերժելու վերաբերյալ դատախազության ներկայացրած բողոքը։

Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՊԵԿ–ի քննչական վարչությունում քննվող քրգործի շրջանակում միանգամից 3 հոդվածով: Պետեկամուտների կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Մինասյանը մեղադրվում է ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքն օրինականացնելու մեջ։

Դատախազությունը բողոքարկել է Միքայել Մինասյանի կալանավորումը մերժելու որոշումը

25
թեգերը:
միջնորդություն, Դատավոր, Դատարան, կալանավորել, Միքայել Մինասյան, Հայաստան
Ըստ թեմայի
Միքայել Մինասյանի մեղադրանքն ավելացվել է նոր բացահայտումներով. «Սպայկան» և Ռոզա Ստեփանյանը
Աննա Հակոբյանն ու եղբայրը դատի են տվել Միքայել Մինասյանին
Միքայել Մինասյանին կալանավորելու որոշումը վերացվել է
«Ես պատրաստ եմ ժառանգել Սերժ Սարգսյանի մեղքերը»․ Միքայել Մինասյան