Ոստիկանական ավտոմեքենա

Գողություն Երևանում. թալանել են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը

184
(Թարմացված է 11:18 28.08.2020)
Կրթահամալիրի փոխտնօրենն է ոստիկաններին հայտնել, թե ինչ են գողացել հաստատությունից։

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի – Sputnik. Անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Րաֆֆու փողոցի 57 հասցեում գտնվող «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պատուհանը և գողություն կատարել: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ըստ կայքի` օգոստոսի 26-ին ոստիկանությանը նման հաղորդում է ներկայացրել Երևանի բնակիչ, 39-ամյա Էդիկ Սարիբեկյանը, որը ոստիկաններին հայտնել է նաև, որ ինքը նշված կրթահամալիրի փոխտնօրենն է։

Նա ոստիկաններին ասել է, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 04։00-ից մինչև 06։00-ն ընկած ժամանակահատվածում, գողացել են 2 նոութբուք, 1 ֆոտոխցիկ, 2 տեսախցիկ և 1 ձայնագրիչ։

Ընկերուհիները որոշել են վրեժխնդիր լինել «նախկինից». 23-ամյա տղային փորձել են սպանել

Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Էդիկ Սարիբեկյանի հաղորդման փաստով։

Լոռիում բեռնատար է շրջվել. կան տուժածներ

184
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2930)
Ըստ թեմայի
Չարենցավանում երկաթգծից 120 մետր ռելս են գողացել. մեկ անձ կալանավորվել է
Նուռնուս-Չարենցավան հատվածում բեռնատարը բախվել է գնացքի լոկոմոտիվին
Երևանում գողություն կատարած 56-ամյա կինը բերման է ենթարկվել
Շտապօգնություն և ոստիկանություն, արխիվային լուսանկար

Խոշոր վթար Սամարայի մոտակայքում. 7 մարդ է մահացել, հայտնի են դեպքի մանրամասները

47
(Թարմացված է 12:02 08.03.2021)
Մեքենաների բախման հետևանքով մահացածները երիտասարդներ են, ըստ տեղեկությունների` 17-24 տարեկան։

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Սամարայի մոտակայքում բեռնատարը բախվել է «Volkswagen Tiguan» մարդատար ավտոմեքենային, վթարի հետևանքով 7 մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Մարդատար ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի: Տեղեկություններ կան, որ բեռնատարի վարորդը չի տուժել:

«Մարդատար մեքենան գերբեռնված է եղել, բոլոր մահացածներն էլ այդ մեքենայում են եղել։ Նախնական տվյալներով՝ մեղավորը «Volkswagen»–ի վարորդն է», - ասել է իրավապահ մարմինների աղբյուրը։

Ողբերգական ավտովթար Երևանի Հալաբյան փողոցում. վարորդն ու ուղևորը մահացել են

Գործակալության զրուցակցի տվյալներով` մահացածները 17-24 տարեկան են։ Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ նրանցից հինգը տղամարդիկ են, երկուսը` կանայք:

Մեքենաները բախվել են Մ5 «Ուրալ» (Վոլժսկի-Կուրումոչ) ճանապարհին։

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում․ կա 5 վիրավոր

47
թեգերը:
ավտոմեքենա, բեռնատար, Մահ, վթար, Ռուսաստան

Սարսափելի դեպք Օմսկի մարզում. հրդեհի զոհ են դարձել բազմազավակ մայրն ու 2 փոքրիկները

25
(Թարմացված է 11:28 08.03.2021)
Տեղեկություններ կան, որ ընտանիքի հայրը գործիք է նորոգել, հետո այն դրել վառարանի մոտ, դետալները հալվել են, ինչը կարող էր հրդեհի պատճառ դառնալ։

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի – Sputnik. Օմսկի մարզում հրդեհի հետևանքով մահացել են 25-ամյա կինն ու նրա երկու փոքրիկները`5 տարեկան դուստրն ու 3 տարեկան որդին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ընտանիքի հորը հաջողվել է փրկել։ Նա կարողացել է այրվող տնից դուրս բերել 5 ամսական որդուն։

Հրդեհ Աբովյան քաղաքում. այրված կրպակում դիակ են հայտնաբերել

Գործակալության աղբյուրը հայտնել է, որ տղամարդը նորոգել է բենզասղոցը, հետո այն դրել վառարանի մոտ, գիշերը դետալները հալվել են: Հրդեհի պատճառը կարող էր դա լինել։ ՌԻԱ Նովոստիի զրուցակիցն ասել է նաև, որ ընտանիքը բարեկեցիկ էր համարվում։

Քննիչները ստուգում են դեպքի վայրը, հարցաքննում ականատեսներին։

Հրդեհ Գյումրիում. տանտիրոջը մահացած են գտել

25
թեգերը:
երեխա, Կին, հրդեհ, Ռուսաստան
Ջիգանը կնոջ ու դստեր հետ

Ռեփեր Ջիգանն իր երեխաներին վագրի ձագ է նվիրել

0
(Թարմացված է 14:18 08.03.2021)
Երեխաները մեծ ոգևորությամբ ընդունել են նվերը, միանգամից սկսել են շոյել ու խաղալ վագրիկի հետ։

ԵՐԵՎԱՆ, 8 մարտի - Sputnik. Ռուս ռեփեր Ջիգանն իր երեխաներն վագրի ձագուկ է նվիրել։  Նրա կինը՝ Օքսանա Սամոյլովան, վագրի մասին տեսանյութեր է հրապարակել Instagram–ի Stories բաժնում։

Կադրերում երևում է` ինչպես են Ջիգանի երեք դուստրերը մեծ ոգևորությամբ մոտենում վագրիկին։ Վերջինս սկզբում վախենում է նրանցից և միայն Ջիգանին վստահում։ Բայց մի քիչ շփվելուց հետո ձագուկը թույլ է տալիս, որ երեխաները շոյեն իրեն։

Instagram story Оксаны Самойловой
Ռեփեր Ջիգանն իր երեխաներին վագրի ձագ է նվիրել

Դրանից հետո ընտանիքն այգի է դուրս գալիս, որտեղ երեխաները վագրի հետ խաղում են ձների մեջ ու անգամ գրկում նրան։

Instagram story Оксаны Самойловой
Ռեփեր Ջիգանն իր երեխաներին վագրի ձագ է նվիրել

«Խնդրում եմ զերծ մնալ մեկնաբանություններից առ այն, որ մենք տանջում ենք կենդանուն, եթե տեղյակ չեք նրա պատմությունից», – գրել է Սամոյլովան։

Վագրի ձագը ընդամենը երեք տարեկան է։

0