ԱԻՆ

Ահազանգ. «Աջարաբեթի» գրասենյակում ռումբ կա

53
(Թարմացված է 13:58 27.08.2020)
Ահազանգը ստանալուն պես դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներն ու հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը։

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի – Sputnik. Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն oգոստոսի 27-ին` ժամը 12։53-ին, տեղեկություն է ստացել, որ Երևանի Ուլնեցի փողոցում գտնվող «Աջարաբեթ․էյէմ» գրասենյակում ռումբ է տեղադրված։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը»,– նշված է հաղորդագրության մեջ։

ԱԻՆ–ն առայժմ այլ մանրամասներ չի հայտնում։

«ՎՏԲ-Հայաստան» բանկի Արմավիրի մասնաճյուղում ռումբ չի հայտնաբերվել

Հիշեցնենք, որ վերջին շրջանում ռումբերի մասին ահազանգեր հաճախ են հնչում Երևանում։ «Աջարաբեթ» բուքմեյքերական ընկերության գլխավոր գրասենյակում տեղադրված ռումբի մասին ահազանգ էր հնչել հուլիսի 10-ին։ Բարեբախտաբար, այդ և մյուս բոլոր ահազանգերը կեղծ են եղել։

Ռումբ չի եղել. Արմավիրի 3 վայրերի մասին ահազանգը կեղծ էր

53
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), ռումբ, Հայաստան
Ըստ թեմայի
«Զվարթնոց» օդանավակայանում ռումբ տեղադրելու մասին ահազանգողներն անչափահասներ են. ԱԱԾ
Ռումբի մասին կեղծ ահազանգեր. փրկարարական ու ոստիկանական գործողությունները՝ տեսանյութով
«Կապույտ մզկիթում» ռումբի տեղադրման մասին ահազանգը կեղծ էր
 M14 միջպետական ճանապարհ. արխիվային լուսանկար

Վթար Երևան-Սևան ճանապարհին. Fiat–ի 29–ամյա վարորդը տեղում մահացել է, կան տուժածներ

15
Վթարից տուժածներից մեկի վիճակը բժիշկները գնահատել են բավարար, երկուսինը` կայուն ծանր։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. Երևան-Սևան ավտոճանապարհի 25-րդ կմ-ում տեղի է ունեցել վթար։ Կան տուժածներ և զոհ։ Տեղեկլությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ահազանգը Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացել են սեպտեմբերի 17-ին, ժամը 21։06-ին, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

«Պարզվել է, որ բախվել են «Fiat» (վարորդ՝ Նաիրի Դ․, ծնված 1991 թ.) և «Opel Astra G» (վարորդ՝ Արման Ղ․, ծնված 1995 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ Նաիրի Դ․-ն տեղում մահացել է»,–նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ:

Ողբերգական վթար Գեղարքունիքում. մեքենան հայտնվել է Սևանա լճում, վարորդը՝ տեղում մահացել

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Գառնիկ Զ․-ն (ծնված 1996 թ.) և Արմեն Շ․-ն (ծնված 1995 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Երևանի «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ», որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր, իսկ Արման Ղ․-ն հոսպիտալացվել է Չարենցավանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

15
թեգերը:
Զոհ, վարորդ, Սևան, ավտովթար, վթար
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Ավտովթար Կապան-Արծվանիկ ճանապարհին. 27-ամյա վարորդը տեղում մահացել է
Արագածոտնում ավտոնեքենան գլորվել է ձորը. վարորդը տեղում մահացել է
Լանջիկում մարդատար մեքենան բախվել է բեռնատարին. վարորդներից մեկի վիճակը միջին ծանրության է
Շտապօգնության մեքենա. արխիվային լուսանկար

Չայնիի ոլորաններում բախվել են Geely–ն և Opel–ը. կա մեկ զոհ, երեք վիրավոր

26
(Թարմացված է 09:18 18.09.2020)
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը:

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի - Sputnik. Երևան-Սևան ավտոճանապարհի 21-րդ կմ հատվածում՝ Չայնիի ոլորաններում, ճակատ-ճակատի բախվել են Geely և Opel մակնիշի ավտոմեքենաները: Կա 1 զոհ, 3 վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Վթարը տեղի է ունեցել երեկ` սեպտեմբերի 17-ին, ժամը 21:00-ի սահմաններում։ 

Կայքի հաղորդմամբ` վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, 3–ը մարմնական վնասվածքներ են ստացել։ Շտապօգնության բժիշկները նրանց նախ տեղում առաջին բուժօգնություն են տրամադրել, ապա տեղափոխել հիվանդանոցներ: 

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը:

Իջևան-Երևան «ԳԱԶելը» վթարի է ենթարկվել. կան տուժածներ

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը:

«Գլուխս բարձրացնեմ, տեսնեմ` սպիտակ ավտոն մտել է կրպակի մեջ». «խառը» վթար Երևանում

26
թեգերը:
Զոհ, ավտովթար, վթար
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Երվանդ Խունդկարյան.

ՍԴ դատավոր ընտրված Երվանդ Խունդկարյանը հրաժարվել է պաշտոնից

0
(Թարմացված է 11:19 18.09.2020)
ՍԴ դատավորի թափուր պաշտոնում ընտրված Խունդկարյանը հայտարարել է, որ գրեթե երեք տասնամյակ դատական համակարգում աշխատելուց հետո այն ընկալում է որպես իր ընտանիք և հարազատ անկյուն։

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի — Sputnik. Ազգային ժողովի կողմից ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը հանդես է եկել պաշտոնից հարաժվելու հայտարարությամբ։

«Վայր եմ դնում իմ՝ որպես Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահի և Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի լիազորությունները»,– հայտնում է Խունդկարյանը։

Միաժամանակ նա դադարեցնում է անդամակցությունը ՀՀ դատավորների միությանը՝ հրաժարվելով միության նախագահի պաշտոնից, ինչպես նաև ՀՀ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի նախագահի և կառավարման խորհրդի անդամի լիազորություններից:

Ներկայացնելով հրաժարականի հայտարարությունը` Երվանդ Խունդկարյանը նաև շնորհակալություն է հայտնում իր 30–ամյա գործունեության բոլոր գործընկերներին, այդ թվում` միջազգային։

«Շատ դժվար է բաժանվել հոգեհարազատ աշխատավայրից և այն մարդկանցից, ում հետ աշխատել եմ երկար տարիներ, ում հետ միասին դժվարին ու պատասխանատու ճանապարհ ենք անցել»,– նշում է նա` հավելելով, որ գրեթե երեք տասնամյակ աշխատելով դատական համակարգում, կարող է փաստել, որ այն իր համար դարձել է ընտանիք և հարազատ անկյուն:

Ազգային ժողովում ավարտվեց ՍԴ դատավորի թեկնածուների ընտրությունը. արդյունքները հայտնի են

«Հավատում եմ, որ դատական իշխանության բոլոր նվիրյալների (ի դեմս դատավորների և դատական ծառայողների) աշխատանքը նպաստելու է Հայաստանի Հանրապետությունում արդարադատության որակի բարձրացմանը, Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր դատավորի հանդեպ պատկառանքի արմատավորմանը»,– հայտնում է Խունդկարյանը։

Հիշեցնենք` ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանը սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովի կողմից ընտրվել էր Սահմանադրական դատարանի դատավոր, ինչը ենթադրում է, որ պետք է վայր դնի պաշտոնեական լիազորությունները։

Խունդկարյանը դատական համակարգում աշխատել է 1992 թվականից, 2001 թվականից սկսած՝ որպես դատավոր:

Խունդկարյանի թեկնածությունը ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր ՀՀ Դատավորների ընդհանուր ժողովը։

ՍԴ դատավորների մյուս երկու թափուր տեղերում ԱԺ–ն ընտրել էր ՀՀ կառավարության առաջադրած թեկնածու Էդգար Շաթիրյանին ու ՀՀ նախագահի առաջադրած Արթուր Վաղարշյանին։

Աչքաչափով է գործել. ՍԴ դատավորի թեկնածուն կրկնեց իշխանության մասին հայտնած իր դիրքորոշումը

Երեկ` սեպտեմբերի 17-ին, ՍԴ նորընտիր դատավորները խորհրդարանում կայացած նիստի ժամանակ երդում էին տվել` ստանձնելով իրենց նոր պարտականությունները։

Երվանդ Խունդկարյանի երդման արարողությունը հետաձգվել էր` պայմանավորված այն հանգամանքով, որ նա դեռ չէր ազատվել նախկին պաշտոնից։

0
թեգերը:
պաշտոն, Երվանդ Խունդկարյան, Դատավոր
Ըստ թեմայի
«Նախորդ անգամ բոլոլա չսարքեցի, չէ՞». ՍԴ դատավորի թեկնածուն որոշել է հաշտարարի դեր կատարել
Ինչպե՞ս է ստացվել, որ ՍԴ դատավորի թեկնածուի բանկային մուտքերը գերազանցում են եկամուտները
 ՍԴ թեկնածուներն ԱԺ–ում կեղծ տվյալներ են հրապարակել. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով