ՀԿԵ երկաթգիծ

Չարենցավանում երկաթգծից 120 մետր ռելս են գողացել. մեկ անձ կալանավորվել է

135
(Թարմացված է 21:06 20.08.2020)
Պարզվել է` բանվորների օգնությամբ ռելսերը բեռնատարով տեղափոխել են Հոկտեմբերյան ու վաճառել։

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի - Sputnik. Չարենցավան քաղաքի Գործարանային փողոցի հարևանությամբ ձգվող «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի չշահագործվող երկաթգծից գողացել են 120 մետր ռելս` պատճառելով 550.000 դրամի նյութական վնաս: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ոստիկանության հաղորդմամբ՝ անգամ ընկերության աշխատակիցները գլխի չեն ընկել, թե մայիսի 23-ից մինչև օգոստոսի 15-ն ընկած ժամանակահատվածում ե՞րբ և օրվա ո՞ր ժամին կարող է կատարվել գողությունը:

«Հաղորդումից ժամեր անց քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ գաղտնի հափշտակությունը հնարավոր է կատարած լինեն Չարենցավանի 46 և 44-ամյա երկու բնակիչ: Նույն օրը 46-ամյա տղամարդը բերման ենթարկվեց ոստիկանության Չարենցավանի բաժին: Պարզվեց` բանվորների օգնությամբ գործը գլուխ բերելուց հետո ռելսերը բեռնատարով տեղափոխել էին Հոկտեմբերյան ու վաճառել»,–նշված է հաղորդագրության մեջ:

Պառկեցրել են գետնին, կրակել. Ալավերդիում զինված ավազակներին հայտնաբերել են

Գողոնը հայտնաբերվել է և ի պահ հանձնվել «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ:

Հանգամանքները պարզվում են:

Բերման ենթարկված տղամարդը կալանավորվել է: Միջոցառումներ են ձեռնարկվում մյուս մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Երևանում փորձել են գողանալ վճարային տերմինալը. մեքենայով հանդերձ բերման են ենթարկվել

135
թեգերը:
Հայաստան, Չարենցավան, գողություն, Ոստիկանություն, Հարավկովկասյան երկաթուղի (ՀԿԵ)
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2779)
Ըստ թեմայի
Չստացված գողություն Ալավերդիում․ դիմակավորված ու զինված հարձակվել են զարդերի խանութի վրա
Լոռու մարզում 28–ամյա կինը նույն տնից 4 անգամ գողություն է արել. մանրամասներ
Խոշոր գողություն Երևանում. տնից հափշտակել են մոտ 20 000 դոլարին համարժեք գումար ու զարդեր
Դարանակալել են ու բռնել մարզահամերգային համալիրից գողություն կատարող երիտասարդներին
Շտապօգնության մեքենա

Վթար Աշտարակի աշտարակի կամրջի մոտ. 3–ամյա երեխա է մահացել

121
«Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Ողբերգական վթար է տեղի ունեցել Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ կամրջի մոտակայքում, կա զոհ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻն մամուլի ծառայությունը։

Վթարի մասին ահազանգն Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացել են հոկտեմբերի 30-ին, ժամը 22:21-ին, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

«Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 25-րդ կմ-ին՝ Աշտարակ քաղաքի կամրջի սկզբնամասում, «Mercedes Sprinter» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սրապիոն Ս․, ծնված 1978 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին, ինչի հետևանքով ուղևոր Հովհաննես Ս․-ն (ծնված 2017 թ.) տեղում մահացել է, իսկ Քրիստինե Ա․-ն (ծնված 1987 թ.) հոսպիտալացվել է Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար»,–նշված է հաղորդագրության մեջ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ

Վթար Երևան-Աշտարակ ավտոճանապարհի կամրջի մոտակայքում. կան զոհեր

121
թեգերը:
երեխա, Զոհ, Աշտարակի ձոր, վթար
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2779)
Ըստ թեմայի
«Փտած» մեքենաներ կամ «փտած» վարորդական իրավունք. ո՞վ է վթարների մեծամասնության «հեղինակը»
Հարց է` վթարների համար ավելի շատ անփորձնե՞րն են մեղավոր, թե՞ փորձառուները
Ավելացել են վթարները, որոնք տեղի են ունենում հանդիպակաց գոտի դուրս գալու պատճառով
Սպիտակ. արխիվային լուսանկար

Տուժածներ չկան. ինչ է եղել Սպիտակի հիվանդանոցում

406
(Թարմացված է 16:49 30.10.2020)
Համայնքապետարանից տեղեկացրեցին, որ անսարքությունն արդեն վերացված է, հիվանդներն անգամ չեն էլ իմացել խնդրի մասին։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Սպիտակի հիվանդանոցում պայթյուն չի եղել։  Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Սպիտակի համայնքապետարանի պատասխանատուն։

Հիշեցնենք՝ քիչ առաջ ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնել էր, որ Սպիտակ բժշկական կենտրոնում թթվածնի մատակարարման համակարգն է պայթել:

«Հիվանդանոցում պայթյուն չի եղել, անսարքություն է եղել թթվածնի բալոնի ռեդուկտորի հետ կապված»,- նշեց համայնքապետարանի ներկայացուցիչը։

Իրենց ունեցած տեղեկություններով՝ ներսում գտնվող հիվանդներն անգամ չեն էլ զգացել կատարվածը։

«Տուժածներ, վախեցողներ չեն եղել»,- հավելեց կինը։ Նրա խոսքով՝ անսարքությունն արդեն վերացված է։

Ավելի ուշ ՀՀ ԱԻՆ–ը հաստատեց, որ Սպիտակի հիվանդանոցում վնասվել է թթվածնային բալոնի մատակարարման համակարգը։ Այլ գույքային վնասներ և տուժածներ չկան։

406
թեգերը:
ՀՀ Առողջապահության նախարարություն, պայթյուն, հիվանդանոց, Սպիտակ
ՀԱՊԿ ուժեր. արխիվային լուսանկար

Խոսքը ՀԱՊԿ-ի մասին չէ. Հայաստանն աջակցության համար Ռուսաստանին է դիմել․ Տողանյան

0
(Թարմացված է 14:04 31.10.2020)
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում ՀԱՊԿ-ի մասնակցության անհրաժեշտության հարցը քննարկվում է պատերազմի սկզբից։ Երևանն ավելի վաղ ասել էր, որ դեռ չի դիմել ՀԱՊԿ-ին։

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Երևանն անվտանգության գծով խորհրդատվությունների է դիմել ՌԴ-ին երկկողմանի համաձայնագրերի շրջանակում. խոսքը ՀԱՊԿ-ի մասին չէ։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։

Ավելի վաղ նա չէր բացառել, որ խորհրդատվությունների ժամանակ կքննարկվի Ռուսաստանի կողմից Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու հարցը։

«Խոսքը ՌԴ նախագահին դիմելու մասին է՝ հղում անելով մեր երկկողմանի պայմանագրին», - ասել է դեսպանը, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Երևանի դիմումն առնչություն ունի ՀԱՊԿ-ի հետ, թե՞ խոսքը երկկողմանի ձևաչափի մասին է։

ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը նույնպես ավելի վաղ մեկնաբանել էր ՀԱՊԿ-ին Երևանի դիմելու հարցը։

«ՀԱՊԿ-ին դիմելու համար Հայաստանը պետք է ագրեսիայի ենթարկվի։ Այժմ վաղ է գնահատել Ադրբեջանի գործողությունները որպես այդպիսին։ Եթե ագրեսիա լինի, սկզբում կդիմենք ՄԱԿ-ին՝ ագրեսիայի փաստն ու ինքնապաշտպանությունն արձանագրելու համար։ Կդիմենք նաև ՀԱՊԿ։ Ամեն ինչ կարգավորված է՝ ՀԱՊԿ-ը կհայտնի ՄԱԿ-ին արդեն հավաքական ինքնապաշտպանության մասին», - ասել էր Քոչարյանը։

Հիշեցնենք` հաշվի առնելով մարտական գործողությունների` Հայաստանի սահմանին մոտենալը, ՀՀ տարածքի նկատմամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը, այսօր` հոկտեմբերի 31–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակով դիմել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` սկսելու անհապաղ խորհրդակցություններ, դրանց միջոցով սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանը կարող է հատկացնել Հայաստանին իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և 1997թ. օգոստոսի 29-ի պայմանագիրը։

Ռուսաստանի ԱԳՆ–ն ի պատասխան հայտնել էր, որ համաձայն ՀՀ-ի և ՌԴ-ի միջև կնքված համաձայնագրի՝ Ռուսաստանն անհրաժեշտ օգնություն կցուցաբերի, եթե ռազմական բախումները տեղափոխվեն անմիջապես ՀՀ տարածք։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ իր հերթին հայտնել էր, որ անվտանգության խորհրդատվություն ստանալու համար Հայաստանի՝ Ռուսաստանին դիմելու հետ կապված բոլոր մանրամասները, այդ թվում կոնկրետ ձևաչափերը, լրացուցիչ են քննարկվելու։

 

0
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020