Վթարված մեքենա, արխիվային լուսանկար

Ավտովթար Երևան-Արմավիր ճանապարհին. «Lexus»-ը կողաշրջվել է

72
(Թարմացված է 10:20 14.08.2020)
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. Այսօր՝ օգոստոսի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Արմավիր ճանապարհի՝ Մայիսյան գյուղի խաչմերուկում բախվել են Lexus և Mercedes մակնիշի ավտոմեքենաները։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը:

Բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում, -ը կողաշրջվել է։ Վթարի հետևաւնքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։

Ստեփանավանում ոստիկանը ոչ սթափ վիճակում վրաերթի է ենթարկել հետիոտնին

72
թեգերը:
հիվանդանոց, Ոստիկանություն, Վիրավոր, վարորդ, Երևան, Արմավիր, վթար, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2761)
Ըստ թեմայի
Գյումրի-Սպիտակ ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով 23-ամյա զինծառայող է մահացել
Հնդկաստանում ինքնաթիռի վթարից 14 մարդ է զոհվել, ավելի քան 120 մարդ վիրավոր է
Ուժանիս համայնքի 28-ամյա ղեկավարը վթարի է ենթարկվել
Ողբերգական վթար Լոռիում. երիտասարդ եղբայրներից մեկը մահացել է
Պտղունք գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Պտղունք գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել. դեպքի վայրում է ԱԻ նախարարը. լուսանկարներ

47
(Թարմացված է 21:33 24.09.2020)
Դեպքի վայր է մեկնել ինը մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է երկհարկանի շինության երկրորդ հարկի թվով 7-8 բնակարաններում։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի - Sputnik. Պտղունք գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Այդ մասին ահազանգն Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ստացվել է սեպտեմբերի 24-ին, ժամը 18:08-ին, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։ 

Пожар в двухэтажном доме в деревне Птхунк (24 сентября 2020).
Պտղունք գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու  մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Пожар в двухэтажном доме в деревне Птхунк (24 сентября 2020).
Պտղունք գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ բժիշկը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Արարատի մարզում 10 տարեկան աղջիկ է վրաերթի ենթարկվել

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է Վաղարշապատի քաղաքապետարանի 2 ջրատար։

Пожар в двухэтажном доме в деревне Птхунк (24 сентября 2020).
Պտղունք գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է երկհարկանի շինության երկրորդ հարկի թվով 7-8 բնակարաններում։ Այրվում է մոտ 500-600 քմ տարածք։ Տուժածներ չկան։

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայրում են գտնվում ԱԻ նախարար Ֆ․ Ցոլակյանը, Փրկարար ծառայության տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վ․ Գաբրիելյանը և տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Տ․ Պետրոսյանը։

47
թեգերը:
Ֆելիքս Ցոլակյան, Գյուղ, Արմավիրի մարզ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), հրդեհ
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2761)
Ըստ թեմայի
Լիբանանում հզոր պայթյուն է որոտացել. տեսանյութ
Մոսկվայում պայթյուն է որոտացել. տեսանյութ
Խոշոր հրդեհ կրակայրիչների արտադրամասում. աշխատակիցներից մեկն այրվածքներ է ստացել
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ

Արարատի մարզում 10 տարեկան աղջիկ է վրաերթի ենթարկվել

21
(Թարմացված է 18:29 24.09.2020)
Վրաերթից հետո վարորդը չի փախել դեպքի վայրից։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ու երեխայի ինքնությունը։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Արարատի մարզի Դմիտրի գյուղում ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 10-ամյա մի աղջկա։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ ժամը 17:00-ի սահմանում։

Ըստ կայքի` վարորդը փախուստի չի դիմել, իսկ երեխան տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Ողբերգական դեպք Կոտայքում. խաչքարն ընկել է տղամարդու վրա, և նա մահացել է

Ոստիկանությունը պարզում է վարորդի, վրաերթի ենթարկված երեխայի ինքնությունը:

Արմավիրում կանխվել է 24–ամյա տղայի ինքնասպանության փորձը. նա սպառնում էր նետվել աշտարակից

21
թեգերը:
աղջիկ, Վրաերթ, Արարատի մարզ, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2761)
Ըստ թեմայի
Վարորդի ինքնազգացողությունը վատացել է․ մանրամասներ բեռնատարի հրդեհից
Վթար Սյունիքի մարզում. տուժել են 5 ուղևոր, որոնցից 2–ը` անչափահաս
Մահվան ելքով վրաերթ Արմավիրում. վարորդը փախուստի չի դիմել, բայց տուժածին փրկել չի հաջողվել
Ալեն Սիմոնյան

«Հո չենք գողանալու, բերենք». Ալեն Սիմոնյանը գիտի Միքայել Մինասյանի տեղը

0
(Թարմացված է 22:07 24.09.2020)
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը խոսեց Միքայել Մինասյանին Հայաստան վերադարձնելու ճանապարհների մասին։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. Իշխանությունները լավ գիտեն Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի տեղը, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը` դուրս գալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փակ նիստից։

«Հա, հասցեն գիտենք, բայց հո չենք գնալու, գողանանք ու բերենք։ Երկիրը պետք է արտահանձնի, իրավական գործընթացներ պետք է տեղի ունենան», – ասաց Սիմոնյանը։

Նա հաստատեց լրագրողների այն տեղեկությունը, որ Մինասյանը Ռուսաստանում է, Սոչի քաղաքի հյուրանոցներից մեկում։

«Ինչպես գիտեք` վերջերս Ռուսաստանը արտահանձնեց մեզ մեկ քաղաքացու։ Խոսքը «Ալրաղացի Լյովիկի» մասին է։ Այնպես որ, գործընթացները տեղի են ունենում», – նշեց ԱԺ փոխխոսնակը։

Մինասյանը հետախուզման մեջ է 2020-ի մարտի 23-ից։ Սեպտեմբերի 22-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը չորրորդ անգամ բավարարեց Մինասյանի` կալանավորման մասին միջնորդությունը։

Միքայել Մինասյանը նոր մեղադրանք ներկայացրեց Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին

Նա որպես մեղադրյալ է ներգրավվել ՊԵԿ–ի քննչական վարչությունում քննվող քրգործի շրջանակում միանգամից 3 հոդվածով: Պետեկամուտների կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Մինասյանը մեղադրվում է ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքն օրինականացնելու մեջ։

0
թեգերը:
Ռուսաստան, Հայաստան, Ալեն Սիմոնյան, Միքայել Մինասյան