ԵՐԵՎԱՆ, 13 Օգոստոս — Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 12-ին, ժամը 23։15-ին Մ-2 ավտոճանապարհի Տափերական գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. 5 մեքենա են բախվել իրար։
«Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 35-րդ կմ-ին բախվել են BMW (վարորդ՝ Վահագն Հ․, ծնված 1980 թ.), Renault (վարորդ՝ Գևորգ Ի․, ծնված 1992 թ.), ZIL (վարորդ՝ Լյուդվիգ Հ․, ծնված 1990 թ.), ZIL (վարորդ՝ Հովհաննես Ե․, ծնված 1977 թ.) և Opel Аstra G (վարորդ՝ Սարգիս Ա․, ծնված 1993 թ.) մակնիշների ավտոմեքենաները»,–նշված է հաղորդագրության մեջ։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «BMW» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Քրիստինե Ա․-ն (ծնված 1978 թ.) հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։
Արցախում ևս արտակարգ դրությունը երկարաձգվեց մեկ ամսով. ինչ փոփոխություններ են արվել