Վթար Ծղուկում

Ողբերգական վթար Սիսիանում. անչափահաս երեխաներն ու նրանց ծնողները տեղում մահացել են

1868
(Թարմացված է 18:47 09.08.2020)
Տեղ հասած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դուրս են բերել դիերը և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի - Sputnik. Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևան֊Սիսիան ավտոճանապարհին: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ այսօր՝ ժամը 16։05-ի շրջանում, Ծղուկ գյուղի մոտակայքում, Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 28-րդ կմ-ին բախվել են Toyota Fortuner (վարորդ՝ 49-ամյա Միհրան Գ․) և Mercedes (վարորդ՝ Աշոտ Գ․) մակնիշների ավտոմեքենաները։ ՃՏՊ-ի հետևանքով Toyota Fortuner ավտոմեքենայի վարորդը և երեք ուղևորները (9-ամյա Արմեն Գ-ն, 5-ամյա Նարեկ Գ-ն և 37-ամյա Թամարա Մ-ն) մահացել են:

Пробирки с кровью для теста на антитела к COVID-19
© Sputnik / Владимир Песня
Ողբերգական վթար Ծղուկում

Մահացած երեխաները 15 և 9 տարեկան էին։ Նրանք էլ, նրանց ծնողներն էլ մահացել են տեղում։

Женшина в защитной маске проходит перед баннером с изображением коронавируса
© Sputnik / Евгений Одиноков
Ողբերգական վթար Ծղուկում

Տեղ հասած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դուրս են բերել դիերը և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Девушка в защитной маске перед баннером с изображением коронавируса
© Sputnik / Евгений Одиноков
Ողբերգական վթար Ծղուկում
1868
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2764)
Շտապօգնության մեքենա

Այնթապ գյուղում տղամարդը հոսանքահարվել ու մահացել է

43
(Թարմացված է 17:38 25.09.2020)
Արթիկ քաղաքի բնակիչը էլեկտրաեռակցման աշխատանքներ կատարելիս էլեկտրահարվել և ընկել է 3.5 մետր բարձրությունից։

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Այնթապ գյուղում դժբախտ պատահարի զոհ է դարձել մոտ 30-ամյա մի տղամարդ։ Ինչպես տեղեկացնում է shamsնyan.com-ը,  սեպտեմբերի 25-ին, ժամը 15։55-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը տեղեկություն է ստացել, որ Այնթափ գյուղի գլխավոր փողոցում տղամարդու դի կա։

Պտղունք գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել. դեպքի վայրում է ԱԻ նախարարը. լուսանկարներ

Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ մահացածը Արթիկ քաղաքի բնակիչ Սերգեյ Պապոյանն էր, որը էլեկտրաեռակցման աշխատանքներ կատարելիս էլեկտրահարվել և 3.5 մետր բարձրությունից ընկել է։  Նա տեղում մահացել է։

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

43
թեգերը:
Մահ, Դժբախտ պատահար
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2764)
Ըստ թեմայի
Արարատի մարզում 10 տարեկան աղջիկ է վրաերթի ենթարկվել
Վանաձորում պայթյուն է որոտացել. ձկան խանութի ուղղությամբ ձայնային նռնակ են նետել
Երևանի դպրոցներից մեկի բակում 15-ամյա տղան դանակահարել է համադասարանցուն
Ոստիկանական ավտոմեքենա

Երևանի դպրոցներից մեկի բակում 15-ամյա տղան դանակահարել է համադասարանցուն

115
(Թարմացված է 11:34 25.09.2020)
Ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում տղան ներկայացել է ոստիկանություն, խոստովանական բացատրություն տվել և ներկայացրել հանցագործության գործիքը։

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Երևանում գործող դպրոցներից մեկի բակում երեկ դանակահարություն է տեղի ունեցել. 15-ամյա դպրոցականը դանակի մի քանի հարվածներ է հասցրել համադասարանցուն։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ըստ կայքի` ժամը 15։20-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժինը «Արաբկիր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել, որ «աջ ազդրի միջին երրորդականի, ձախ ազդրի վերին երրորդականի, հետույքի ձախ մակերեսի կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղա երեխա։

Իրավապահները մեկնել են հիվանդանոց, բժիշկները նրանց հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Մինչ բժիշկները պայքարում էին երեխայի կյանքի համար, Արաբկիրի ոստիկանության անչափահասների գործերով և քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները տաք հետքերով պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ, Երևանում գործող դպրոցներից մեկի 10-րդ դասարանի աշակերտ, 15-ամյա Դավիթ Մ-ն է։

Արարատի մարզում 10 տարեկան աղջիկ է վրաերթի ենթարկվել

Այնուհետև Արաբկիրի ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ նույն օրը, ժամը 13։30-ի սահմաններում նշված դպրոցի մոտ վիճաբանության ժամանակ Դավիթ Մ-ին նշված վնասվածքները պատճառել է նրա համադասարանցի, 15-ամյա Էրիկ Յ-ն, որը ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին, կատարվածի մասին տվել է խոստովանական բացատրություն և ներկայացրել նաև հանցագործության գործիքը։ Վերջինս բաց է թողնվել։

Արմավիրում կանխվել է 24–ամյա տղայի ինքնասպանության փորձը. նա սպառնում էր նետվել աշտարակից

115
թեգերը:
դանակահարություն, դպրոց, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2764)
Ըստ թեմայի
Կրակոցներ Երևանում. «Դվին» հյուրանոցի մոտ վիճաբանություն է եղել
Մահվան ելքով վրաերթ Արմավիրում. վարորդը փախուստի չի դիմել, բայց տուժածին փրկել չի հաջողվել
Ողբերգական դեպք Կոտայքում. խաչքարն ընկել է տղամարդու վրա, և նա մահացել է
Գագիկ Ծառուկյան

«Ծառուկյանի հանդեպ հաշվեհարդարի պատվիրատուները պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ». ԲՀԿ

0
(Թարմացված է 12:37 26.09.2020)
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը վստահեցնում է, որ իրենց վախեցնել և լռեցնել չի հաջողվելու։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել` շեշտելով, որ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ տեղի ունեցածը ակնհայտ քաղաքական հաշվեհարդար է։

«Երեկ դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ապօրինի որոշմամբ կալանավորեց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին։ Դատարանը որևէ հիմնավոր փաստ չներկայացրեց, թե առաջադրված մեղադրանքից չորս ամիս անց Գագիկ Ծառուկյանն ինչպես է խոչընդոտել նախաքննությունը։ Տեղի ունեցածն ակնհայտ քաղաքական հաշվեհարդար է խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժի ղեկավարի և ԲՀԿ-ի հանդեպ։ Ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքական բանտարկյալ է»,– նշված է հայտարարության մեջ:

Ըստ ԲՀԿ–ի` իշխանությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ , հեղափոխությունից երկուսուկես տարի անց, բոլոր ոլորտներում արձանագրելով բացահայտ տապալումներ և ձախողումներ, փորձում է քաղաքական կեղտոտ հաշվեհարդարներով լռեցնել ընդդիմությանը՝ ամենակատարածու դատավորին իջեցնելով Գագիկ Ծառուկյանին կալանավորելու հրահանգ։

«Իշխանության թիրախում են ԲՀԿ բազմաթիվ գործիչներ, պատգամավորներ, տարածքային կառույցների պատասխանատուներ, որոնց հանդեպ շինծու իրավական գործընթացների անվան տակ ակնհայտ քաղաքական հետապնդում է իրականացվում»,– վստահեցնում է կուսակցության քաղաքական խորհուրդը։

ԲՀԿ–ն նշում է, որ մեր երկիրն այսօր կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ, ապաշնորհ իշխանությունը երկիրը սոցիալական աղետի հասցնելով՝ ազգային մեր ինքնության դեմ կատաղի պայքար մղելով, արցախյան հիմնախնդրի շուրջ ադրբեջանական քաղաքական վերնախավի հետ բանագնացների միջոցով կոնֆիդենցիալ պայմանավորվածություններ ձեռք բերելով, քաղաքական հաշվեհարդարներով երկրում փորձում է հաստատել վախի և սարսափի մթնոլորտ, ինչը չի ստացվելու։

«Գագիկ Ծառուկյանի և մեր պայքարն արդար է: Մեզ քաղաքական հաշվեհարդարներով վախեցնել և լռեցնել չի հաջողվելու և վստահաբար մենք ունենալու ենք նոր որակի իշխանություն, որտեղ տեղ չեն ունենալու վրեժխնդրությունը, փոքրոգությունն ու անձնական հաշվեհարդարները: Իսկ Գագիկ Ծառուկյանի հանդեպ անամոթ և էժանագին այս հաշվեհարդարի պատվիրատուներն ու բոլոր մասնակիցները պատժվելու են օրենքի ամբողջ խստությամբ։ Եվ դա ընդամենը շատ կարճ ժամանակի հարց է»,– նշված է ԲՀԿ–ի հայտարարության մեջ։

Հիշեցնենք`  ԱԱԾ-ն հունիսի 14-ին խուզարկություն իրականացրեց Գագիկ Ծառուկյանի առանձնատանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա դեմ 3 քրեական գործ է հարուցվել ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, ընտրակաշառք բաժանելու և հողատարածքների օտարման փաստերով։

Հունիսի 16–ին ՀՀ Ազգային ժողովը փակ քվեարկություն անցկացրեց և համաձայնություն տվեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը զրկվի ազատությունից։

Երեկ` սեպտեմբերի 25-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց բավարարել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու` ԱԱԾ միջնորդությունը։

0
թեգերը:
Գագիկ Ծառուկյան, Բարգավաճ Հայաստան կուսակցություն (ԲՀԿ), Հայաստան
թեմա:
Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալված իրադարձությունները