Հրշեջ–փրկարարներ

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել Արենի, Չիվա և Ռինդ գյուղերի միջնամասում բռնկված հրդեհը

34
(Թարմացված է 09:31 06.07.2020)
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ընդհանուր թվով 29 փրկարար ծառայող և տեղի 40 բնակիչ։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. Վայոց Ձորի Արենի, Չիվա և Ռինդ գյուղերի միջնամասում երեկ` հուլիսի 5–ին բռնկված հրդեհը ժամը 23:43-ի դրությամբ հաջողվել է մեկուսացնել։ Բայց, ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, մթության պատճառով աշխատանքները դադարեցվել են, տեղում իրականացվել է հերթապահություն։

Արդեն հուլիսի 6-ին, ժամը 05։30-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են։ Ժամը 05։52-ին հրշեջ-փրկարարներին հաջողվել է մարել են հրդեհը։

Այրվել են մոտ 70 հա խոտածածկույթ և մեկ էլեկտրական սյուն։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հուլիսի 5-ին, ժամը 20:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Արենի, Չիվա և Ռինդ գյուղերի միջնամասում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության երեք օպերատիվ խումբ։

Առկա էր ուժեղ քամի, ինչը կարող է նպաստել հրդեհի տարածմանը դեպի գյուղի այգիներ։

Հրշեջներին հաջողվել է մարել «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ում բռնկված հրդեհը. տեսանյութ

Ժամը 21:17-ին հայտարարվել է հավաք. հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ընդհանուր թվով 29 փրկարար ծառայող և տեղի 40 բնակիչներ, որոնց համատեղ ջանքերի շնորհիվ կանխվել է հրդեհի տարածումը դեպի այգիներ:

34
թեգերը:
Գյուղ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), հրշեջ, Վայոց Ձոր, հրդեհ
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2764)
Շտապօգնության մեքենա

Այնթապ գյուղում տղամարդը հոսանքահարվել ու մահացել է

43
(Թարմացված է 17:38 25.09.2020)
Արթիկ քաղաքի բնակիչը էլեկտրաեռակցման աշխատանքներ կատարելիս էլեկտրահարվել և ընկել է 3.5 մետր բարձրությունից։

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. Այնթապ գյուղում դժբախտ պատահարի զոհ է դարձել մոտ 30-ամյա մի տղամարդ։ Ինչպես տեղեկացնում է shamsնyan.com-ը,  սեպտեմբերի 25-ին, ժամը 15։55-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը տեղեկություն է ստացել, որ Այնթափ գյուղի գլխավոր փողոցում տղամարդու դի կա։

Պտղունք գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել. դեպքի վայրում է ԱԻ նախարարը. լուսանկարներ

Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ մահացածը Արթիկ քաղաքի բնակիչ Սերգեյ Պապոյանն էր, որը էլեկտրաեռակցման աշխատանքներ կատարելիս էլեկտրահարվել և 3.5 մետր բարձրությունից ընկել է։  Նա տեղում մահացել է։

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

43
թեգերը:
Մահ, Դժբախտ պատահար
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2764)
Ըստ թեմայի
Արարատի մարզում 10 տարեկան աղջիկ է վրաերթի ենթարկվել
Վանաձորում պայթյուն է որոտացել. ձկան խանութի ուղղությամբ ձայնային նռնակ են նետել
Երևանի դպրոցներից մեկի բակում 15-ամյա տղան դանակահարել է համադասարանցուն
Ոստիկանական ավտոմեքենա

Երևանի դպրոցներից մեկի բակում 15-ամյա տղան դանակահարել է համադասարանցուն

115
(Թարմացված է 11:34 25.09.2020)
Ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում տղան ներկայացել է ոստիկանություն, խոստովանական բացատրություն տվել և ներկայացրել հանցագործության գործիքը։

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Երևանում գործող դպրոցներից մեկի բակում երեկ դանակահարություն է տեղի ունեցել. 15-ամյա դպրոցականը դանակի մի քանի հարվածներ է հասցրել համադասարանցուն։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ըստ կայքի` ժամը 15։20-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժինը «Արաբկիր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել, որ «աջ ազդրի միջին երրորդականի, ձախ ազդրի վերին երրորդականի, հետույքի ձախ մակերեսի կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղա երեխա։

Իրավապահները մեկնել են հիվանդանոց, բժիշկները նրանց հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։

Մինչ բժիշկները պայքարում էին երեխայի կյանքի համար, Արաբկիրի ոստիկանության անչափահասների գործերով և քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները տաք հետքերով պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ, Երևանում գործող դպրոցներից մեկի 10-րդ դասարանի աշակերտ, 15-ամյա Դավիթ Մ-ն է։

Արարատի մարզում 10 տարեկան աղջիկ է վրաերթի ենթարկվել

Այնուհետև Արաբկիրի ոստիկանները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ նույն օրը, ժամը 13։30-ի սահմաններում նշված դպրոցի մոտ վիճաբանության ժամանակ Դավիթ Մ-ին նշված վնասվածքները պատճառել է նրա համադասարանցի, 15-ամյա Էրիկ Յ-ն, որը ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին, կատարվածի մասին տվել է խոստովանական բացատրություն և ներկայացրել նաև հանցագործության գործիքը։ Վերջինս բաց է թողնվել։

Արմավիրում կանխվել է 24–ամյա տղայի ինքնասպանության փորձը. նա սպառնում էր նետվել աշտարակից

115
թեգերը:
դանակահարություն, դպրոց, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2764)
Ըստ թեմայի
Կրակոցներ Երևանում. «Դվին» հյուրանոցի մոտ վիճաբանություն է եղել
Մահվան ելքով վրաերթ Արմավիրում. վարորդը փախուստի չի դիմել, բայց տուժածին փրկել չի հաջողվել
Ողբերգական դեպք Կոտայքում. խաչքարն ընկել է տղամարդու վրա, և նա մահացել է
Հրանտ Բագրատյան

Հրանտ Բագրատյանը կհամագործակցի՞ Ռոբերտ Քոչարյանի հետ. «Հրապարակ»

0
(Թարմացված է 11:56 26.09.2020)
Տեր–Պետրոսյանի նախագահության ժամանակ վարչապետ եղած գործիչը համագործակցության խողովակներ է փնտրում։ Նա թերթին պատմել է, որ խոսել է նախկին նախագահներից երկուսի հետ, հանդիպել է Վանեցյանի և ՀՅԴ–ի հետ։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կապվել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Նա այդ մասին պատմել է «Հրապարակ» թերթին։

«Ես հույս ունեմ, որ ընդդիմադիրները առաջիկայում կմիավորվեն, ուժ կդառնան։ Ես ինքս գրեթե ցանկացած առողջ ուժի կմիանամ։ Ես Վանեցյանի հետ եմ մեկ անգամ հանդիպել, մի քանի անգամ՝ Դաշնակցության հետ՝ իրենց տնտեսական ծրագրերի մասով ժողովների ժամանակ։ Առաջին և երկրորդ նախագահների հետ կապվել եմ», – ասել է Բագրատյանը։

Նա հավելել է, որ չի հավակնում առաջնորդել ընդդիմադիր շարժումը, կողմ է կոլեկտիվ որոշումներ ընդունելուն։ Նախկին վարչապետը նշել է, որ ինքը իշխանափոխության հասնելու համար փողոց չի փակի, բայց ընդունելի համարում է նման մեթոդը։

Իր խոսքում նա դրական լույսի ներքո է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանին` հիշելով նրա նախագահության օրոք ավարտված նախագծերը։

«Այսպես կոչված՝ «մութ ու ցուրտ» տարիներին 3 թունել է կառուցվել։ Սևանի թունելն ո՞վ կառուցեց, որ գնում ենք Դիլիջան, ո՞վ կառուցեց Որոտան-Արփա թունելը, ո՞վ սարքեց Աշտարակի կամուրջը, Դավիթաշենը, ատոմակայանը վերագործարկեցինք։ Դրանք սկսել էին մեզանից առաջ։ Բարեբախտաբար, այդ բոլոր օբյեկտները 2-րդ նախագահի օրոք շահագործման հանձնվեցին։ Այսօր նման կառույց չկա», – ասել է գործիչը։

Հրանտ Բագրատյանը ՀՀ վարչապետ է եղել 1993–1996 թվականներին։ 2013 թվականին եղել է ՀՀ նախագահի թեկնածու։ Այժմ «Ազատություն» կուսակցության նախագահն է։

0
թեգերը:
Ռոբերտ Քոչարյան, Հրանտ Բագրատյան, Հայաստան