Սևանա լիճ. արխիվային լուսանկար

Սևանա լիճն Opel է ընկել. 27-ամյա վարորդը մահացել է

539
(Թարմացված է 14:17 05.07.2020)
Opel–ը լճում է հայտնվել մեկ այլ մեքենայի հետ բախման հետևանքով։ Փրկարարները լճում հայտնված ավտոմեքենայից դուրս են բերել երիտասարդի դին։

ԵՐԵՎԱՆ, 5 հուլիսի - Sputnik. Այսօր կեսգիշերին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սևանա լճի ափամերձ հատվածում՝ Ճամբարակ-Վարդենիս ավտոճանապարհին։ ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ժամը 00:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծափաթաղ գյուղի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Սևանա լճում։

Դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ 27-ամյա Արշակ Ղ.-ի վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենան բախվել է Աշոտ Գ․-ի վարած Toyota Alphard մակնիշի ավտոմեքենայի հետնամասին։

Բախման հետևանքով Opel –ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մ ընկնելով՝ հայտնվել Սևանա լճում։

Փրկարարները լճում հայտնված ավտոմեքենայից դուրս են բերել Արշակ Ղ․-ի դին, այնուհետև ավտոմեքենան հանել են լճից, հոսանքազրկել և փակել գազի բալոնի փականը։

Հայաստանում բասկետբոլիստ է մահացել. նա վթարի զոհ է դարձել

539
թեգերը:
Երիտասարդ, վարորդ, Մահ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), փրկարար, վթար, Սևանա լիճ
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2768)
Ըստ թեմայի
Շղթայական ավտովթար Երևանի հեռուստաաշտարակի մոտ․ կան տուժածներ և մեկ զոհ
Ողբերգական ավտովթար Տաշիրում. կան զոհեր
Ողբերգական ավտովթար Լոռիում. 27–ամյա վարորդը տեղում մահացել է
Քոբայրի վանք

Քոբայրից Հոռոմայրի վանք տանող ճանապարհին քաղաքացիներ են մոլորվել

30
(Թարմացված է 22:08 26.09.2020)
Մոլորված քաղաքացիներին գտնելու համար դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Քոբայրավանքից Հոռոմայրի վանք տանող ճանապարհին այսօր քաղաքացիներ են մոլորվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգը ստացել է ժամը 20։21-ին։

Արարատում «Կամազը» բախվել է ուղեփակոցին

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ավտովթար-հրդեհ Երևանում. վարորդը BMW-ով տապալել է հաստաբուն ծառն ու բախվել մեկ այլ ծառի

 

30
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Քոբայր, Հայաստան
Ըստ թեմայի
«Բալես, ո՞ւր գնանք, տուն չունենք». Պտղունքում հրդեհի հետևանքով 14 ընտանիք անօթևան մնացին
Վրաերթ Երևանում. հետիոտնը մահացել է հիվանդանոցում
Կին վարորդը աղջկա է վրաերթի ենթարկել Երևանում
Կին վարորդը աղջկա է վրաերթի ենթարկել Երևանում

Կին վարորդը աղջկա է վրաերթի ենթարկել Երևանում

87
(Թարմացված է 18:46 26.09.2020)
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է, որ աղջկան հասցնեն հիվանդանոց, հետո զանգել է ոստիկանություն:

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Երևանի Ագաթանգեղոսի փողոցում՝ կրկեսի շենքի մոտակայքում, այսօր վրաերթ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

«Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ 27-ամյա Ռոզա Ա․), վրաերթի է ենթարկել 21-ամյա Մարինե Ի․-ին։ Դեպքը տեղի է ունեցել  ժամը 17։25-ին։

Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր։

Shamshyan.com–ն էլ գրում է, որ կին վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, բժիշկներին օգնել է վիրավորին տեղափոխել հիվանդանոց, հետո էլ զանգել է ոստիկանություն:

Արարատի մարզում 10 տարեկան աղջիկ է վրաերթի ենթարկվել

87
թեգերը:
Վրաերթ, Կին, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2768)
Ըստ թեմայի
Երևանի դպրոցներից մեկի բակում 15-ամյա տղան դանակահարել է համադասարանցուն
Արարատում «Կամազը» բախվել է ուղեփակոցին
Վրաերթի ենթարկված 3 աղջիկներին հետազոտել են. մանրամասներ նրանց առողջական վիճակից
Մահվան ելքով վրաերթ Արմավիրում. վարորդը փախուստի չի դիմել, բայց տուժածին փրկել չի հաջողվել
Գարեգին կաթողիկոս եւ Հռոմի պապ

Գարեգին Բ–ն հանդիպել է Հռոմի պապի հետ`ներկայացնելով Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան

0
Վատիկանում Հռոմի պապի հետ հանդիպման ժամանակ Գարեգին Բ–ն և Հռոմի պապը աղոթել են խաղաղության վերականգնման համար։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ հանդիպել է Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ` ներկայացնելով Ադրբեջանի կողմից արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով սարձազերծված գործողությունները։

«Ռազմական գործողությունների դադարեցման և հակամարտության խաղաղ կարգավորման հարցում Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորել է Կաթոլիկ Քույր Եկեղեցու և նրա հովվապետի ձայնը։ Դատապարտելով Ադրբեջանի կողմից դրսևորած ագրեսիան՝ Գարեգին Բ Կաթողիկոսը հաստատել է, որ Արցախի ժողովրդի իրավունքների հարգմամբ և արդարության հռչակումով միայն հնարավոր կլինի վերահաստատել խաղաղությունն ու կայունությունը»,–ֆեյսբուքյան իր էջում գրել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը։Լ
Երկու հովվապետերը աղոթել են խաղաղության վերականգնման համար։

Առավոտյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Պետրոսի տաճարում ներկա է գտնվել Սուրբ Պատարագի արարողությանը։ Պատարագիչ Լանզարի արքեպիսկոպոսը, ողջունելով Վեհափառ Հայրապետի ներկայությունը սրբազան արարողությանը, մասնակից եկեղեցականներին և հավատացյալներին տեղեկացրել է վաղ առավոտյան վերսկսված հակամարտության մասին։ Լանզարի արքեպիսկոպոսը ներկաների անունից զորակցություն է հայտնել Հայոց Եկեղեցուն և հայ ժողովրդին՝ աղոթելով Արցախի և արցախահայության անվտանգ ու ապահով կյանքի վերահաստատման համար։
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով:
Հայտնի է, որ հակառակորդի կրակոցների հետևանքով Մարտունիում մեկ կին և մեկ երեխա են մահացել։
Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։

0
թեգերը:
հայ-ադրբեջանական, Հռոմի պապ, կաթողիկոս
թեմա:
Ադրբեջանական ագրեսիա Արցախում. 2020