Հիվանդանոց

25-ամյա երիտասարդը սպանվել է տան մուտքի մոտ արձակած կրակոցից

177
(Թարմացված է 13:38 29.06.2020)
Անհայտ անձը կրակոցներ է արձակել 25-ամյա երիատասարդի ուղղությամբ, որի հետևանքով հաջորդ օրը,  ստացած մարմնական վնասվածքներից, երիտասարդը մահացել է։

ԵՐԵՎԱն, 29 հունիսի - Sputnik. 2020թ. հունիսի 27-ին՝ ժամը 23։35-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում 25-ամյա երիտասարդի սպանության դեպքով քրեական գործ է հարուցվել:

Ինչպես հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեն, սպանությունը տեղի է ունեցել Վարդենիս քաղաքի Չարենցի փողոցի շենքերից  մեկի  մուտքի մոտ: Անհայտ անձը կրակոցներ է արձակել 25-ամյա երիատասարդի ուղղությամբ, որի հետևանքով հաջորդ օրը,  ստացած մարմնական վնասվածքներից,  Գեղարքունիքի կայազորային հոսպիտալում երիտասարդը մահացել է։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 19 հատ 7,62 մմ տրամաչափի պարկուճներ և փամփուշտի կրակված գնդակներ։

Սևան-Երևան ճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը. կա զոհ և վիրավորներ

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում հարուցվել է ՀՀ քրեական գործ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)  1-ին մասով և 104-րդ հոդվածի (սպանություն)  1-ին մասով:

Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատահետքաբանական, դատագենետիկական և դատաձգաբանական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է։

Երևանում վրաերթի են ենթարկել հեծանվով երեխային

177
թեգերը:
Սպանություն, հիվանդանոց, Երիտասարդ, կրակոց, Դժբախտ պատահար, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2631)
Ըստ թեմայի
Սպանություն մետրոյի «Շենգավիթ» կայարանի մոտ. զոհը 38 տարեկան է
Աբովյանում 40–ամյա տղամարդու սպանությունը բացահայտվել է. կա ձերբակալված
Սարսափելի սպանություն Մոսկվայում. կինը Վյաչեսլավ Զայցևի մոդելներից էր
Ֆլոյդի սպանությունը․ դատարանը ոստիկան Դերեկ Շովինի համար $1,25 միլիոն գրավ է սահմանել
Հետիոտնային անցում

Ինչպես է ոստիկանության աշխատակիցը վրաերթի ենթարկել տղային. ՔԿ–ն` Ստեփանավանի դեպքի մասին

48
(Թարմացված է 17:10 13.08.2020)
Դեպքը տեղի է ունեցել Ստեփանավանի դպրոցներից մեկի մոտակայքում, ոստիկանության աշխատակիցը վրաերթի է ենթարկել ընկերոջ մեքենայով։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Ոստիկանության աշխատակիցը Ստեփանավանում հետիոտնին վրաերթի է ենթարկել, երբ ցանկացել է շրջադարձ կատարել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին Քննչական կոմիտեից։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ոստիկանության աշխատակիցը ոչ սթափ վիճակում վրաերթի է ենթարկել մի երիտասարդի։

«Պարզվել է, որ 2020թ. օգոստոսի 12-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Ստեփանավանի բաժնի ՊՊԾ դասակի վարորդը, վարելով ընկերոջը պատկանող «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի շենքերից մեկի մոտակայքում՝ խաչմերուկին, ցանկացել է շրջադարձ կատարել դեպի աջ, որի ընթացքում իր վարած ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել նշված խաչմերուկում՝ ճամփեզրին կանգնած քաղաքացուն, որը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ստեփանավանի բժշկական կենտրոն»,– նշված է ՔԿ–ի հաղորդագրության մեջ:

Ստեփանավան քաղաքի բնակիչը՝ ծնված 1999թ, բուժկենտրոն է տեղափոխվել աջ սրունքի զույգ ոսկրերի բազմաբեկոր բաց կոտրվածք ախտորոշմամբ։

Կատարվել են ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննություններ, բացատրություններ են վերցվել, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Երևանում երիտասարդների «փարթին» ավարտվել է դանակահարությամբ

48
թեգերը:
ոստիկան, Վրաերթ, Ստեփանավան, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2631)
Ըստ թեմայի
Հրաշք լինում է. ողբերգական ավտովթարից տուժած 3 ամսական փոքրիկը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշտարակում կամրջից 53-ամյա տղամարդ է նետվել
Երևան-Երասխ ավտոճանապարհին 5 մեքենա բախվել են իրար. կա տուժած
Հիվանդանոց

Ստեփանավանում ոստիկանը ոչ սթափ վիճակում վրաերթի է ենթարկել հետիոտնին

73
(Թարմացված է 17:08 13.08.2020)
22-ամյա տուժողը տեղափոխվել է հիվանդանոց։ Գործի նյութեր ուղարկվել են Քննչական կոմիտե։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. Երեկ՝ օգոստոսի 12-ին, ժամը 23։00-ի սահմաններում Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի 22-ամյա բնակիչն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել նույն քաղաքի 21-ամյա մի երիտասարդի: Լուրը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։

Վրաերթի ենթարկվածին մարմնական վնասվածքներով տեղափոխել են Ստեփանավանի հիվանդանոց։

Shamshyan.com կայքի տվյալներով՝ վարորդ Ա. Վահրադյանն աշխատում է ոստիկանության Ստեփանավանի բաժնի ՊՊԾ դասակում։

Ողբերգական ավտովթարի հետևանքով վարորդներից ևս մեկը՝ 29-ամյա երիտասարդը, մահացել է

Քննիչի հանձնարարականով վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է՝ եղել է ոչ սթափ, սակայն թույլատրելի սահմանում։

Ոստիկանությունում այս տեղեկությունը չեն մեկնաբանում։

73
թեգերը:
Ստեփանավան, հիվանդանոց, Երիտասարդ, Վրաերթ, ոստիկան, վթար, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2631)
Ըստ թեմայի
Արտակարգ դեպք Կոտայքում. վրաերթի են ենթարկվել ՃՈ հետաքննիչն ու 6 տղամարդիկ
Վրաերթ Կոմիտասի պողոտայում. տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ողբերգական դեպք Երևանում. վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, մեկը մահացել է
Ողբերգական դեպք Երևանում․ վրաերթի հետևանքով 3 տարեկան փոքրիկ է մահացել
Депутат от фракции Просвещенная Армения Мане Тандилян на пленарном заседании Парламента Армении (5 марта 2019). Еревaн

Մանե Թանդիլյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից

0
(Թարմացված է 08:36 14.08.2020)
Պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին Թանդիլյանը հայտնել է Facebook-ի իր էջում արված գրառմամբ:

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը վայր է դնում պատգամավորական մանդատը: Այս մասին պատգամավորը հայտնել է Facebook-ի իր էջում՝ նշելով, որ պատճառը առողջական խնդիրներն են, որոնք առողջական խնդիրների հետ անհամատեղելի են:

«Տևական ժամանակ է ունեմ առողջական խնդիրներ, որոնք այս ընթացքում փորձել եմ լուծել՝ աշխատանքիս հետ զուգահեռ։ Սակայն պարզ դարձավ, որ դրանք այլևս անհամատեղելի են պատգամավորական և ակտիվ քաղաքական գործունեության հետ։ Սույնով թույլ տվեք տեղեկացնել, որ ստիպված եմ վայր դնել պատգամավորական լիազորություններս, ինչպես նաև դադարեցնել գործունեությունս՝ որպես «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ»,- գրել է նա։

Թանդիլյանը շնորհակալություն է հայտնել իր քաղաքական թիմին՝ «Լուսավոր Հայաստանին», միասին անցած ճանապարհի համար, մաղթել նորանոր հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության, նաև այն մարդկանց, որոնց վստահության շնորհիվ ստանձնել է քաղաքական գործչի պարտականությունները:

«Ուզում եմ նաև ներողություն խնդրել բոլոր այն մարդկանցից, որոնց վստահության շնորհիվ հնարավորություն եմ ունեցել ծավալել քաղաքական գործունեություն և, հնարավոր է, որևէ հիասթափության առիթ եմ տվել ։ Փորձել եմ հնարավորինս արդարացնել ձեր վստահությունը, հուսով եմ՝ որոշ չափով հաջողել եմ»,- շարունակել է պատգամավորը։

0