Հրշեջներ

Արտակարգ դեպք Երևանում. սննդի կետը միտումնավո՞ր են հրկիզել

550
(Թարմացված է 15:37 28.05.2020)
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեսանյութ է հրապարակել ու հրդեհի վերաբերյալ մանրամասներ հայտնել։

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Այսօր հրդեհ է բռնկել Երևանի Նորագավիթի 1-ին փողոցում գտնվող «Պապա-ֆուդ» պանդոկում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հրդեհի մասին ահազանգը ստացել է մայիսի 28-ին, ժամը 03։07-ին։ Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։54-ին, մարվել՝ 04։05-ին։

Այրվել են 1-ին փայտաշեն տաղավարի (մոտ 12 քմ) երեսպատումը՝ մոտ 4 քմ, գույքը (2 բարձրախոս, 1 աթոռ, 1 պատուհան և 1 օդորակիչ), 2-րդ փայտաշեն տաղավարում (մոտ 10 քմ տարածք)՝ 1 պատուհան, 1 օդորակիչ և փայտյա երեսպատումը (մոտ 1 քմ), հարակից խոհանոցային հատվածի (մոտ 40 քմ տարածք) տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 2 քմ, արտաքին երեսպատումը՝ մոտ 20 քմ, գույքը՝ 2 պատուհան, 1 դուռ և 4 սառնարան։

Shamshyan.com–ի տեղեկություններով՝ տեղի ունեցածը ոչ թե անզգուշությամբ առաջացած հրդեհ է, այլ միտումնավոր հրկիզում, ինչն արձանագրվել է նաև տեսախցիկների կողմից, իսկ տուժողները կրել են մոտ 7 մլն դրամի վնաս։

Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

Կայքի տեղեկություններով՝ այսօր պետք է տեղի ունենար նշված սննդի կետի բացումը։  Տարածքը վարձակալել էին, վարկ էին վերցրել և որոշել էին փոքրիկ բիզնես սկսել։

550
թեգերը:
հրդեհ, Երևան, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2558)
Ըստ թեմայի
Արարատի մարզում երիտասարդը քրոջ նշանածին դանակահարել է նշանը հետ տալու համար
Դժբախտ պատահար երկաթուղում. 33-ամյա էլեկտրամեխանիկը մահացել է աշխատանքի ժամանակ
Արտառոց դեպք Արմավիրի մարզում. 14–ամյա աղջիկը նետվել է «կարմիր կամրջից»
Մոր և մանկան ավստրիական մանկական հիվանդանոց

Գյումրիում 4-րդ հարկից երեխա է ընկել. նրան շտապ տեղափոխում են Երևան

451
Բնակարանից ընկած փոքրիկին հիվանդանոց են տեղափոխել ծնողները։ Նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Այսօր Գյումրում 8-րդ զինվորական թաղամասի շենքերից մեկի 4-րդ հարկից 6 տարեկան երեխա է ընկել։

Կյանքի վերջին սելֆին. Կրասնոյարսկում ընկերները նկարել են՝ ինչպես է կինն ընկնում ժայռից

Տղային Գյումրու «Մոր և մանկան ավստրիական մանկական հիվանդանոց» են տեղափոխել ծնողները։ Հիվանդանոցի տնօրեն Ժորժիկ Սերոբյանը Sputnik Արմենիային տեղեկացրեց, երեխայի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

«Երեխան ընդունվել է գանգուղեղային ծանր վնասվածքով, առանց գիտակցության, ունեցել է գանգի բազմակի կոտրվածքներ, գլխուղեղային ծանր վնասվածք: Որոշվել է նրան տեղափոխել Երևան», – ասաց Սերոբյանը:

Երեխային կտեղափոխեն Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Երևանում կաթվածով տղամարդուն հիվանդանոց տեղափոխող շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել

451
թեգերը:
երեխա, Գյումրի, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2558)
Ըստ թեմայի
Տներն ու նկուղները ջուր է լցվել․ 125 կանչ Գյումրիում՝ անձրևից ու կարկուտից հետո
ՃՏՊ Երևան-Գյումրի ճանապարհին․ տուժածներից մեկը 1 տարեկան տղա է
Դժբախտ պատահար Մոսկվայում. հարսնացուն մահացել է հարսանեկան խնջույքի ժամանակ
 Ոստիկանները՝ Մաշտոցի փողոցում գտնվող «Կապույտ մզկիթի» մոտ

«Կապույտ մզկիթում» ռումբի տեղադրման մասին ահազանգը կեղծ էր

49
(Թարմացված է 13:25 15.07.2020)
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդել է, որ ռումբի տեղադրման մասին ահազանգի ժամանակ մզկիթում ոչ մի քաղաքացի չի եղել:

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի - Sputnik. Երևանի «Կապույտ մզկիթում» ռումբի տեղադրման մասին ահազանգը պարզվեց՝ կեղծ էր: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ Կարապետ Հարությունյանը:

«Արտակարգ իրավիճակների նախարարությունը ահազանգ է ստացել տեղադրված ռումբի մասին, անմիջապես դեպքի վայր են ժամանել փրկարարները: Նրանք զննել են ամբողջ տարածքը՝ ինչպես ներսից, այնպես էլ դրսից: Զննել ենք անգամ նկուղն ու տանիքը»,- ասաց նա՝ նշելով, որ ոչինչ չեն հայտնաբերել:

Ըստ Հարությունյանի՝ ահազանգի պահին մզկիթի տարածքում քաղաքացիներ չեն եղել:

Դեպքի վայր են մեկնել նաև փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի կինոլոգիական և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խմբերը։

Նշենք, որ «Կապույտ մզկիթը» Երևանի ամենահին ճարտարապետական հուշարձաններից մեկն է։

Ինչ է կատարվում Երևանի «Կապույտ մզկիթի» դռներից այն կողմ. լուսանկարներ

Հուսեյն-Ալի խան Քաջարը մզկիթը կառուցել է 1766 թվականին։ 7000 քմ տարածքով համալիրն ունի ներքին բակ, ծիսական շինություն, գմբեթ և մինարեթ։ Ընդհանուր առմամբ կա 28 սրահ, իսկ հյուսիսային մասում տեղակայված է գրադարանը։ 1991 թվականից Իրանը 100 տարի ժամկետով վարձակալել է մզկիթն ու դրա տարածքը։

Մզկիթի սենյակներից մի քանիսը դասարաններ են, որտեղ հայերը պարսկերեն են սովորում, իսկ իրանցիները` հայերեն։

49
թեգերը:
ահազանգ, մզկիթ, ռումբ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ)
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2558)
Ըստ թեմայի
Կրկին ահազանգ ռումբի մասին. ԱԻՆ–ն «Աջարաբեթի» գրասենյակում է
«Մեգամոլ» առևտրի կենտրոնում ռումբ չի հայտնաբերվել. ահազանգերից մեկը կեղծ էր
«Դալմա Գարդեն մոլից» մարդկանց տարհանում են. ԱԻՆ-ը ռումբի մասին ահազանգ ունի
Ռումբի մասին կեղծ ահազանգեր. փրկարարական ու ոստիկանական գործողությունները՝ տեսանյութով
Ռուսական ուղղաթիռներ

Արտառոց բան չկա. ՊՆ–ն` ՀՀ տարածքում ռուսական ռազմական ուղղաթիռների թռիչքների մասին

0
(Թարմացված է 23:25 15.07.2020)
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը մեկնաբանել է Հայաստանի տարածքում ռուսական ռազմական ուղղաթիռների թռիչքների մասին լուրերը:

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. ՀՀ տարածքում ռուսական ռազմական ուղղաթիռների թռիչքներում որևէ արտառոց բան չկա Այսօր Տավուշում ընթացող ճեպազրույցի ժամանակ, մեկնաբանելով հայ- թուրքական սահմանի երկայնքով Գյումրու ռուսական 102-րդ ռազմակայանի ուղղաթիռների իրականացրած թռիչքները, ասաց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«ՀՀ տարածքում գտնվող ռուսական ռազմաբազայի ստորաբաժանումները ՀՀ ԶՈւ–ի հետ ունեն համապատասխանաբար փոխգործակցության պլաններ, ծրագրեր, դրանց համաձայն` իրականացնում են գործողություններ, և դրանում արտառոց որևէ բան չկա»,- ասաց Հովհաննիսյանը:

Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ ՀՀ զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը և տիրապետում յուրաքանչյուր ինֆորմացիայի։

Ավելի վաղ որոշ ԶԼՄ–ներ և տելեգրամ ալիքներ տեղեկություն էին տարածել, թե իբր արդեն մի քանի օր է` Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանի ուղղաթիռները պարեկություն են իրականացնում հայ–թուրքական սահմանին` հայ–ադրբեջանական սրված իրավիճակի ֆոնին Բաքվին աջակցելու մասին Անկարայի հայտարարությունների պատճառով։ ՀՌՕ մամուլի ծառայությունից Sputnik Արմենիային հայտնել էին, ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի ստորաբաժանումներում լայնածավալ զորավարժություններ են մեկնարկել։ Շաբաթվա սկզբից վարժանքներ են անցկացվում Ռոստովի և Վոլգոգրադի մարզերի տարածքում, Հյուսիսային Օսեթիայում և Աբխազիայում։

ՀՀ ՊՆ–ից էլ հայտնել էին, որ տեղյակ են ռուսական ավիացիայի զորավարժությունների մասին դեռ դրանց անցկացումից առաջ։

Ադրբեջանական կրակոցների հետքերը Այգեպարում. տեսանյութ

 

0
թեգերը:
ուղղաթիռ, Գյումրու 102–րդ ռազմաբազա, Արծրուն Հովհաննիսյան, Ռուսաստան, Հայաստան
Ըստ թեմայի
ՀՀ–ն հուսով է, որ ՌԴ–ն ազդեցություն կունենա սահմանի լարվածության նվազման հարցում. Տողանյան
Հայաստանը լրացուցիչ զենք կուզի՞ Ռուսաստանից. պատասխանում է դեսպան Տողանյանը
Ֆրանսիան դատապարտել է հայ-ադրբեջանական սահմանի զինված բախումները
Ի՞նչ է ակնկալում Հայաստանը Ադրբեջանի ղեկավարությունից. Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը