Ոստիկանության մեքենա. արխիվային լուսանկար

Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. BMW–ի վարորդը տեղում մահացել է

325
(Թարմացված է 10:21 23.05.2020)
Դեպքը տեղի է ունեցել Ձորաղբյուր-Ջրվեժ ավտոճանապարհին։ Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի արգելապատնեշին և ընկել ցած։

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի - Sputnik. Այսօր՝ մայիսի 23-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Կա զոհ։ Տեղեկությունը հաղորդում է shamshyan.com–ը։

«Ժամը 01։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 42-ամյա Դավիթ Համբարյանը իր վարած BMW մակնիշի 36 TC 023 համարանիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում Ձորաղբյուր-Ջրվեժ ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի արգելապատնեշին և ընկել ցած»,–գրում է կայքը։ 

Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Ողբերգական ավտովթար Գեղարքունիքում. զոհը ոստիկանության ավագ տեսուչ է

325
թեգերը:
Զոհ, Կոտայք, ավտովթար, վթար
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2448)
Ըստ թեմայի
Ողբերգական վթար Երևանում․ «Opel»-ի 27-ամյա վարորդը վիրահատությունից հետո մահացել է
Ողբերգական վթար Հրազդան-Հանքավան ճանապարհին. վարորդներից մեկը 28, մյուսը՝ 81 տարեկան էր
Արմավիրում վթարի հետևանքով մայր ու որդի տեղում մահացել են. այրիացած հարսը 18 տարեկան է
Հիվանդանոց

Գյումրիում թափառող շները հարձակվել են 2.5 տարեկան երեխայի վրա. նրա վիճակը ծանր է

221
(Թարմացված է 21:02 31.05.2020)
Երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն ծանր:

ԵՐԵՎԱՆ. 31 մայիսի - Sputnik. Գյումրիում մի խումբ թափառող շներ հարձակվել են 2.5 տարեկան երեխայի վրա և բազմաթիվ վնասվածքներ պատճառել նրան։ Երեխային ծանր վիճակում Գյումրիից տեղափոխել են Երևան: Այս մասին Facebook-ում հայտնել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը:


«Երեխային բազմակի կծած վերքերով տեղափոխել են «Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց», որտեղ վիրահատվել է, այնուհետև շտապ տեղափոխվել Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ»,- գրել է Դերձյանը։

Գոռին տուն ճանապարհեցին. ինչերի միջով է անցել փոքրիկը հիվանդանոցային 9 ամիսների ընթացքում

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում երեխային երկրորդ անգամ են վիրահատել: Նա ունի բազմաթիվ վնասվածքներ՝ դեմքի, վերջույթների և մարմնի այլ հատվածներում:

Այս պահին երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր, բայց կայուն:

Էջմիածնում «Lexus»-ը վրաերթի է ենթարկել տատին և 2 թոռներին. վարորդը փախել է

221
թեգերը:
վիրահատություն, Գևորգ Դերձյան, Շուն, երեխա, Գյումրի, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2448)
Ըստ թեմայի
Արմավիրում վթարի հետևանքով մայր ու որդի տեղում մահացել են. այրիացած հարսը 18 տարեկան է
Ողբերգական վթար Արարատի մարզում․ «Opel»-ի 47-ամյա վարորդը մահացել է
Խոշոր վթար «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մուտքի դիմաց. տուժածների վիճակը ծայրահեղ ծանր է
Խոշոր վթար Հրազդան-Հանքավան ճանապարհին․ կա 1 զոհ և 4 վիրավոր
Արմավիր ՔԿՀ, արխիվային լուսանկար

«Արմավիր» ՔԿՀ կարանտինային խցերից մեկում հայտնաբերվել է հարավկորեացի կալանավորի դին

98
(Թարմացված է 12:34 31.05.2020)
Դեպքի վայր մեկնած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ բանտարկյալը ինքնասպանություն է գործել ճաղավանդակից կախվելու միջոցով:

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի - Sputnik. Երեկ՝ մայիսի 30-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից ոստիկանության Վաղարաշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ ՔԿՀ-ի խցերից մեկում կախված դի կա: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը:

Դեպքի վայր է մեկնած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 07:40-ի սահմաններում, նշված բանտի պատժի խցային մասնաշենքի կարանտինային թիվ 15 խցում ճաղավանդակից կախվելու միջոցով ինքնասպան է եղել Հարավային Կորեայի Հանրապետության քաղաքացի, 50-ամյա Կոնգ Ջանգ Հոնը:

Դատաբժիշկը, զննելով դին, հայտնել է, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննիչի հանձնարարականով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Աղբյուր տեղեկություններով՝ Կոնգ Ջանգ Հոնը մեղադրվում էր Հարավային Կորեայի Հանրապետության քրեական օրենսգրքի 347 (խարդախություն) հոդվածով: Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորը հացադուլ է անում. որն է պատճառը

98
թեգերը:
կարանտին, Բանտ, Հարավային Կորեա, Դիակ, ինքնասպանություն, կալանավոր, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2448)
Ըստ թեմայի
Երևանում մեկ օրում 2 երիտասարդի ինքնասպանության փորձ է կանխվել
«Բանակցեցին ավելի քան մեկ ժամ». ինչպե՞ս են ԱԻՆ հոգեբանները կանխում ինքնասպանության փորձերը
Երևանում փրկարարներն ու ոստիկաններն ինքնասպանության փորձ են կանխել
Արցախում մահացած զինծառայողի դեպքով քրգործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով
Надпись у входа в МЦ Сурб Григор Лусаворич Для информации по пациентам отделения реанимации звонить по номеру... (2 апреля 2020). Еревaн

44 օր վերակենդանացման բաժանմունքում. 47-ամյա կինը հաղթահարել է կորոնավիրուսը

0
47-ամյա կինն ունի շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն, երիկամային անբավարարություն, ստանում է ծրագրային հեմոդիալիզ:

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի- Sputnik. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից դուրս է գրվել 47-ամյա Ք. Մակարյանը, որը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում 44 մահճակալային օր է անցկացրել։ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը Facebook-ի իր էջում տեղեկացրել է, որ նրա մոտ եղել է հաստատված կորոնավիրուս, երկկողմանի թոքաբորբ։

47-ամյա կինն ունի մի շարք հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն, երիկամային անբավարարություն, ստանում է նաև ծրագրային հեմոդիալիզ:

«Նա բուժկենտրոն է տեղափոխվել միջին ծանրությամբ, դինամիկայում արագ առաջացել է շնչական անբավարարության խորացում, գիտակցության մթագնում, ինչի հետևանքով հիվանդը միացվել է թոքերի արհեստական շնչառության սարքին: Բուժման արդյունքում 24-րդ օրը Ք. Մակարյանը գիտակցության է եկել, անջատվել է արհեստական շնչառության սարքից, սկսել է ինքնուրույն շնչել և սնվել, բացասական է եղել նաև նոր կորոնավիրուսի թեստը»,- գրել է Խաչատրյանը։

Նա տեղեկացրել է, որ 47-ամյա կինն արդեն այլ բուժկենտրոն է տեղափոխվել և մյուս հիվանդություններին համարժեք թերապիա է անցնում:

Հիշեցնենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 210–ով և դարձել 9492։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 5896 մարդ, կատարվել է 58668 թեստավորում, առողջացել են վարակվածներից 3402–ը։

Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 139 և մահվան 55 անուղղակի դեպք:

0
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում