Ուժեղ քամու բերած վնասները Շիրակում

Ուժեղ քամի ու փոթորիկ. Շիրակում հաշվում են վնասերը. լուսանկարներ, տեսանյութ

1452
(Թարմացված է 21:05 22.05.2020)
Վնասներ կրած համայնքների ղեկավարներին հանձնարարվել է տեղերում ձևավորել հանձնաժողովներ և գնահատված վնասների մասին տեղեկատվությունը ներկայացնել մարզպետարան։

ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Հանրապետության շատ մարզերում և Երևանում մոտ կես ժամ տևած ուժեղ քամին վնասներ է հասցրել Շիրակի մարզի տարբեր բնակավայրերին: ՀՀ ԱԻ նախարարության Շիրակի մարզային փրկարարական վարչությունում ավելի քան 20 կանչ է գրանցվել:

Последствия сильного ветра в Гюмри (22 мая 2020). Ширак
© Photo : provided by Hovhannes Khorikyan
Ուժեղ քամու բերած վնասները Շիրակում

Ուժեղ քամու հետևանքով մարզում գրանցված վնասների մասին Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն իր Facebook-ի էջում գրել է. «Մոտ կես ժամ տևած ուժգին քամին բավականին վնասներ է հասցրել Շիրակի մարզի մեկ տասնյակից ավելի բնակավայրերում։

Последствия сильного ветра в Гюмри (22 мая 2020). Ширак
© Photo : provided by Hovhannes Khorikyan
Ուժեղ քամու բերած վնասները Շիրակում


Հիմնականում վնասվել են սեփական տների և բազմաբնակարան շենքերի տանիքները, կան շուռ եկած ծառեր. մարդկային կորուստեր չունենք։ ԱԻՆ-ի ծառայողները և համայնքների ներկայացուցիչներն այս պահին իրականացնում են մաքրման, էլեկտրական միացումների վերականգման և վնասների գնահատման աշխատանքներ»,-գրել է Տիգրան Պետրոսյանը։

Последствия сильного ветра в Гюмри (22 мая 2020). Ширак
© Photo : provided by Hovhannes Khorikyan
Ուժեղ քամու բերած վնասները Շիրակում

Նա նաև տեղեկացրել է, որ վնասներ կրած համայնքների ղեկավարներին հանձնարարվել է տեղերում ձևավորել հանձնաժողովներ և գնահատված վնասների մասին տեղեկատվությունը ներկայացնել մարզպետարան։

Последствия сильного ветра в Гюмри (22 мая 2020). Ширак
© Photo : provided by Hovhannes Khorikyan
Ուժեղ քամու բերած վնասները Շիրակում

ՀՀ ԱԻ Շիրակի մարզային փրկարարական վարչությունից Sputnik Արմենիային տեղեկացրին, որ այս պահին իրականացնում են վնասների վերացման, վտանգավոր տարածքների սահմանազատման աշխատանքներ:

1452
թեգերը:
Մարզպետ, Փոթորիկ, Քամի, Տիգրան Պետրոսյան, Շիրակի մարզ
ՀՀ քննչական կոմիտե

Աբովյանում 40–ամյա տղամարդու սպանությունը բացահայտվել է. կա ձերբակալված

5
(Թարմացված է 14:10 26.05.2020)
Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել են հագուստներ, որոնց վրա հայտնաբերվել են արնանման հետքեր:

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. Աբովյան քաղաքում երեկ` մայիսի 25–ին տեղի ունեցած սպանության մեջ ենթադրյալ կասկածյալը ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 2020թ. մայիսի 25-ին՝ ժամը 12:30-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Աբովյան քաղաքի «Սարալանջի» գերեզմանատան հարակից եկեղեցու մոտ տղամարդու դի կա:

Նույն օրը նշված վայրում հայտնաբերվել է 40-ամյա տղամարդու դի` գլխի շրջանում համեմատաբար սուր եզր ունեցող բութ առարկաների միջոցով հասցված բազմաթիվ գանգուղեղային վնասվածքներով:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ (սպանություն) հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործով իրականացված քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Աբովյան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1952թ.:

COVID 19-ով հիվանդներից 250-ը գտնվում են ծանր վիճակում. նախարարը նոր տվյալներ է հրապարակել

Վերջինս ձերբակալվել է՝ 40-ամյա տղամարդու սպանության կասկածանքով և հարցաքննվել:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել են հագուստներ, որոնց վրա հայտնաբերվել են արնանման հետքեր: Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։

Նախաքննությունը շարունակվում է:

5
թեգերը:
Ձերբակալում, ՀՀ քննչական կոմիտե, Սպանություն, Աբովյան
Ըստ թեմայի
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 289-ով և դարձել 7402
Հայաստանում կորոնավիրուսից ևս 4 մարդ է մահացել. նրանցից 3-ը կանայք են
Կորոնավիրուսը Ուհան է վերադարձել. 10 օրվա ընթացքում COVID-19-ի 189 վարակակիր է բացահայտվել
Հիվանդանոց

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ում 5–ամյա երեխա է մահացել. պատճառը դժբախտ դեպքն է

49
(Թարմացված է 12:55 26.05.2020)
Գևորգ Դերձյանը հատուկ ընդգծել է, որ 5–ամյա երեխայի մահը ոչ մի կապ չունի կորոնավիրուսի հետ։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում նախօրեին՝ մայիսի 25-ին, 5-ամյա երեխա է մահացել։

Տեղեկությունը Facebook–ի իր էջում գրել է Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի պատասխանատու Գևորգ Դերձյանը։

«Մահը ոչ մի կապ չունի կորոնավիրուսի հետ, խնդրում եմ չշահարկել։ Երեխայի հետ դժբախտ դեպք է տեղի ունեցել: Տան հեռուստացույցը (սովետական) ընկել է վրան»,–հատուկ ընդգծել է Դերձյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ երեխան Երևան է տեղափոխվել Մասիսի բժշկական կենտրոնից, մայիսի 20-ին` առանց գիտակցության, արյունահոսությամբ, ծայրահեղ ծանր վիճակում, ունեցել է գանգուղեղային ծանր տրավմա։

Հայաստանում կորոնավիրուսից ևս 4 մարդ է մահացել. նրանցից 3-ը կանայք են

49
թեգերը:
Դժբախտ պատահար, հիվանդանոց, Մահ, երեխա, Մասիս, Երևան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Աշխարհում կորոնավիրուսի 5.5 մլն դեպք է բացահայտվել, ավելի քան 347 հազարը մահացել են
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 289-ով և դարձել 7402
Կորոնավիրուսի թեստ

«Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների կենտրոնում կորոնավիրուսի դեպք է հաստատվել

0
(Թարմացված է 14:34 26.05.2020)
Այս պահին Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն»-ից մեկուսացվածների թիվը 21 է։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնում կորոնավիրուսի առաջին դեպքն է հաստատվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։

«Մայիսի 23–ին առողջության վատթարացում է նկատվել հաստատությունում գտնվող անձանցից մեկի` 23–ամյա աղջկա մոտ`կապված նրա խրոնիկ հիվանդության հետ։ Նրան տեղափոխել են բուժկենտրոն, թեստավորում են իրականացրել, և պատասխանը դրական է եկել»,–ասաց նա։

Մարտիրոսյանի խոսքով` այս պահին մեկուսացվածների թիվը 21 է։ Նրանց այսօր, հավանաբար, կթեստվորեն։ Մարտիրոսյանը խոստացավ արդյունքների հայտնի լինելու դեպքում հավելյալ տեղեկություն տրամադրել։

Նշենք, որ վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 289-ով և դարձել 7402։

Հիեցնենք` մայիսի 25–ին պարզ դարձավ, որ Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը ևս 15 վարակակիր կա։

Հայաստանում կորոնավիրուսից ևս 4 մարդ է մահացել. նրանցից 3-ը կանայք են

 

0
թեգերը:
հիվանդանոց, հիվանդ, թեստ, Հայաստան, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Աշխարհում կորոնավիրուսի 5.5 մլն դեպք է բացահայտվել, ավելի քան 347 հազարը մահացել են
Կորոնավիրուսի տված դասը, վարչապետն ու Մոսկվան. ինչպես է պարտավոր մտածել Հայաստանի նախագահը
ՀԱՊԿ ներուժը կարևոր է կորոնավիրուսի ստեղծած սպառնալիքներին արձագանքելու համար. Լավրով