Երևանի Հարավ–ասրևմտյան թղամաս

Երևանի ՀԱԹ թաղամասում նորից է սարսափելի դեպք տեղի ունեցել. շենքից տղամարդ է նետվել

2273
(Թարմացված է 13:58 18.05.2020)
Այս թաղամասում ընդամենը մի քանի օր առաջ տեղի ունեցած ողբերգությունից հետո ևս մեկ տղամարդ է նետվել 16-հարկանի շենքից։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Երևանի Հարավ-արևմտյան թաղամասի շենքերից մեկից տղամարդ է նետվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Մայիսի 17-ին՝ ժամը 09:10-ին ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ Երևանի Անդրանիկի փողոցի 125 շենքից մարդ է նետվել: Քննչական խումբը մեկնել է դեպքի վայր և հայտնաբերել մոտ 30-40 տարեկան, ինքնությունը չպարզված տղամարդու դի»,-ասաց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:

Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն։

Հիշեցնենք` ընդամենը օրեր առաջ` մայիսի 5-ին, նույն թաղամասում տղամարդը 9–րդ հարկի պատուհանից նետել էր իր երեխաներին, հետո էլ ինքն էր նետվել։

Մի՛ լացեք, կզարթնեն․ Երևանում սպանված երեխաների մայրն ու հարազատները հրաժեշտ են տվել նրանց

2273
թեգերը:
ինքնասպանություն, շենք, տղամարդ, Երևան, Հայաստան
Ըստ թեմայի
Վանաձորի շենքերից մեկի պատուհանից 9 տարեկան երեխա է ընկել
Արդեն 21 օր է անցել, բայց Սևանում կորած 32–ամյա տղամարդուն չեն կարողանում գտնել
Էջմիածնում մեկ անձի սպանած, մյուսին՝ դանակահարած 45-ամյա տղամարդը կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտե

Աբովյանում 40–ամյա տղամարդու սպանությունը բացահայտվել է. կա ձերբակալված

16
(Թարմացված է 14:10 26.05.2020)
Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել են հագուստներ, որոնց վրա հայտնաբերվել են արնանման հետքեր:

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. Աբովյան քաղաքում երեկ` մայիսի 25–ին տեղի ունեցած սպանության մեջ ենթադրյալ կասկածյալը ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 2020թ. մայիսի 25-ին՝ ժամը 12:30-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Աբովյան քաղաքի «Սարալանջի» գերեզմանատան հարակից եկեղեցու մոտ տղամարդու դի կա:

Նույն օրը նշված վայրում հայտնաբերվել է 40-ամյա տղամարդու դի` գլխի շրջանում համեմատաբար սուր եզր ունեցող բութ առարկաների միջոցով հասցված բազմաթիվ գանգուղեղային վնասվածքներով:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ (սպանություն) հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործով իրականացված քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Աբովյան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1952թ.:

COVID 19-ով հիվանդներից 250-ը գտնվում են ծանր վիճակում. նախարարը նոր տվյալներ է հրապարակել

Վերջինս ձերբակալվել է՝ 40-ամյա տղամարդու սպանության կասկածանքով և հարցաքննվել:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել են հագուստներ, որոնց վրա հայտնաբերվել են արնանման հետքեր: Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։

Նախաքննությունը շարունակվում է:

16
թեգերը:
Ձերբակալում, ՀՀ քննչական կոմիտե, Սպանություն, Աբովյան
Ըստ թեմայի
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 289-ով և դարձել 7402
Հայաստանում կորոնավիրուսից ևս 4 մարդ է մահացել. նրանցից 3-ը կանայք են
Կորոնավիրուսը Ուհան է վերադարձել. 10 օրվա ընթացքում COVID-19-ի 189 վարակակիր է բացահայտվել
Հիվանդանոց

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ում 5–ամյա երեխա է մահացել. պատճառը դժբախտ դեպքն է

61
(Թարմացված է 12:55 26.05.2020)
Գևորգ Դերձյանը հատուկ ընդգծել է, որ 5–ամյա երեխայի մահը ոչ մի կապ չունի կորոնավիրուսի հետ։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում նախօրեին՝ մայիսի 25-ին, 5-ամյա երեխա է մահացել։

Տեղեկությունը Facebook–ի իր էջում գրել է Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի պատասխանատու Գևորգ Դերձյանը։

«Մահը ոչ մի կապ չունի կորոնավիրուսի հետ, խնդրում եմ չշահարկել։ Երեխայի հետ դժբախտ դեպք է տեղի ունեցել: Տան հեռուստացույցը (սովետական) ընկել է վրան»,–հատուկ ընդգծել է Դերձյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ երեխան Երևան է տեղափոխվել Մասիսի բժշկական կենտրոնից, մայիսի 20-ին` առանց գիտակցության, արյունահոսությամբ, ծայրահեղ ծանր վիճակում, ունեցել է գանգուղեղային ծանր տրավմա։

Հայաստանում կորոնավիրուսից ևս 4 մարդ է մահացել. նրանցից 3-ը կանայք են

61
թեգերը:
Դժբախտ պատահար, հիվանդանոց, Մահ, երեխա, Մասիս, Երևան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Աշխարհում կորոնավիրուսի 5.5 մլն դեպք է բացահայտվել, ավելի քան 347 հազարը մահացել են
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 289-ով և դարձել 7402

Դիմակ կրելն արդարացվա՞ծ է

0
0