Ձերբակալում, արխիվային լուսանկար

Կրակոցներ Երևանում. մեկ անձ ձերբակալվել է

1209
(Թարմացված է 12:11 13.05.2020)
Ոստիկանությունը ճշտել է վիճաբանության մասնակիցների շրջանակը և նրանցից մեկին բերման ենթարկել։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի — Sputnik. Երեկ երեկոյան Երևանում կրակոցներ են հնչել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։

«Ոստիկանությունն ահազանգ է ստացել, որ ժամը 23։25-ի սահմաններում Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի նրբանցքում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։ Դեպքի վայր է ժամանել ոստիկանության օպերատիվ խումբը»,–ասացին ոստիկանության լրատվական ծառայությունից։

45–ամյա էջմիածնեցին նույն օրը մի մարդու հրացանով սպանել է, մեկ ուրիշին` դանակահարել

Գաբրիելյանի խոսքով` մեկնած օպերատիվ խումբը պարզել է վիճաբանության մասնակիցների շրջանակը․մեկ անձ բերման է ենթարկվել և ձերբակալվել։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

1209
թեգերը:
Ձերբակալում, Ոստիկանություն, Երևան, կրակոց, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2437)
Ըստ թեմայի
Ջրվեժում հնչած կրակոցների դեպքով քրեական գործ է հարուցվել
Սահմանին կրակոցների թիվը նվազել է
Ոստիկանի շորերով տղամարդը Կանադայում կրակոցներ է արձակել. 17 մարդ է մահացել
Արցախում հակառակորդի կրակոցից 20-ամյա զինծառայող է վիրավորվել
Հիվանդանոց

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ում 5–ամյա երեխա է մահացել. պատճառը դժբախտ դեպքն է

21
(Թարմացված է 12:55 26.05.2020)
Գևորգ Դերձյանը հատուկ ընդգծել է, որ 5–ամյա երեխայի մահը ոչ մի կապ չունի կորոնավիրուսի հետ։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում նախօրեին՝ մայիսի 25-ին, 5-ամյա երեխա է մահացել։

Տեղեկությունը Facebook–ի իր էջում գրել է Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի պատասխանատու Գևորգ Դերձյանը։

«Մահը ոչ մի կապ չունի կորոնավիրուսի հետ, խնդրում եմ չշահարկել։ Երեխայի հետ դժբախտ դեպք է տեղի ունեցել: Տան հեռուստացույցը (սովետական) ընկել է վրան»,–հատուկ ընդգծել է Դերձյանը:

Նա նաև տեղեկացրել է, որ երեխան Երևան է տեղափոխվել Մասիսի բժշկական կենտրոնից, մայիսի 20-ին` առանց գիտակցության, արյունահոսությամբ, ծայրահեղ ծանր վիճակում, ունեցել է գանգուղեղային ծանր տրավմա։

Հայաստանում կորոնավիրուսից ևս 4 մարդ է մահացել. նրանցից 3-ը կանայք են

21
թեգերը:
Դժբախտ պատահար, հիվանդանոց, Մահ, երեխա, Մասիս, Երևան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2437)
Ըստ թեմայի
Աշխարհում կորոնավիրուսի 5.5 մլն դեպք է բացահայտվել, ավելի քան 347 հազարը մահացել են
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 289-ով և դարձել 7402
ՀՀ ոստիկանություն

Աբովյան քաղաքի գերեզմանատանը 40–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել` գլխի վնասվածքներով

17
(Թարմացված է 12:02 26.05.2020)
Փաստի առթիվ Աբովյանի քննչական բաժնում սպանության հոդվածով հարուցվել է քրեական գործ։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. Կոտայքի մարզում երեկ՝ մայիսի 25-ին, սպանությունն է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է Shamshyan.com–ը, ժամը 12։30-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Սարալանջի գերեզմանատան հարակից եկեղեցու մոտ դի կա։

Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները գերեզմանատանը հարակից եկեղեցու մուտքի դռան մոտ մեջքով գետնին ընկած վիճակում հայտնաբերել են 40-ամյա Արա Պողոսյանի դին։

Դատաբժիշկը, տեղում զննելով դին, հայտնել է, որ մահացածի գլխի շրջանում կան բազմաթիվ վնասվածքներ։ Փաստի առթիվ Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպանություն)հարուցվել է քրեական գործ։

Պարետի որոշումը խախտողներ են հայտնաբերվել. ոստիկանությունը տվյալներ է հրապարակել

17
թեգերը:
գերեզման, տղամարդ, Աբովյան, Կոտայք, Սպանություն
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2437)
Судья Анна Данибекян на судебном заседании по делу 1 марта (13 мая 2020). Еревaн

Ռոբերտ Քոչարյանը հիվանդանոցում է. դատական նիստը հետաձգվեց

0
Սեյրան Օհանյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանի մոտ հաստատվել է կորոնավիրուսի վարակը։ Նա ևս չի կարող ներկայանալ դատական նիստին։

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր կրկին հետաձգեց «Քոչարյանի և մյուսների» գործով հերթական նիստը։

Դատավորը տեղեկացրեց, որ «Իզմիրլյան» ԲԿ-ից ստացվել է տեղեկանք այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ելնելով առողջական վիճակից, գտնվում է ստացիոնար բուժման մեջ և չի կարող ներկայանալ այսօրվա նիստին։

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանի մոտ հաստատվել է կորոնավիրուսի վարակը։ Նա և իր ամուսինը՝ Կարեն Մեժլումյանը, չեն կարող ներկայանալ դատական նիստին։

Բացի այդ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդել էր հետաձգել դատական նիստերը՝ հաշվի առնելով երկրում առկա համաճարակային իրավիճակը։ 

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 9-ին, ժամը 13:00-ին։

0
թեգերը:
կորոնավիրուս, Աննա Դանիբեկյան (դատավոր), Մարտի 1, դատ, Ռոբերտ Քոչարյան