Շտապօգնություն

Ողբերգական դեպք Ալավերդիում. մեքենան գլորվել է ձորը և բռնկվել, 30-ամյա վարորդը մահացել է

2112
(Թարմացված է 13:37 28.04.2020)
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորները դուրս են բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել Ալավերդու ԲԿ։ Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է։

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի — Sputnik. Լոռու մարզի Ալավերդի քաղաքում այսօր ավտոմեքենան գլորվել է ձորը և բռնկվել, 30-ամյա վարորդը տեղում մահացել է։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, ապրիլի 28-ին, ժամը 09։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասից դեպի մոտակա սար տանող ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա, ներսում քաղաքացի կա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սանահին թաղամասից դեպի մոտակա սար տանող ավտոճանապարհին «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արամ Է., ծնված 1990 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, մոտ 150 մ գլորվել ձորը և բռնկվել. վարորդը տեղում մահացել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորները դուրս են բերվել տեղի ուժերով և հոսպիտալացվել Ալավերդու ԲԿ։

Հրդեհը մարվել է ժամը 10։35-ին։ Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է։

Ողբերգական վթար Հրազդան-Հանքավան ճանապարհին. վարորդներից մեկը 28, մյուսը՝ 81 տարեկան էր

2112
թեգերը:
Լոռի, Վիրավոր, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Մահ, վարորդ, ավտոմեքենա, ավտովթար
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2448)
Հիվանդանոց

Գյումրիում թափառող շները հարձակվել են 2.5 տարեկան երեխայի վրա. նրա վիճակը ծանր է

263
(Թարմացված է 21:02 31.05.2020)
Երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն ծանր:

ԵՐԵՎԱՆ. 31 մայիսի - Sputnik. Գյումրիում մի խումբ թափառող շներ հարձակվել են 2.5 տարեկան երեխայի վրա և բազմաթիվ վնասվածքներ պատճառել նրան։ Երեխային ծանր վիճակում Գյումրիից տեղափոխել են Երևան: Այս մասին Facebook-ում հայտնել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը:


«Երեխային բազմակի կծած վերքերով տեղափոխել են «Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց», որտեղ վիրահատվել է, այնուհետև շտապ տեղափոխվել Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ»,- գրել է Դերձյանը։

Գոռին տուն ճանապարհեցին. ինչերի միջով է անցել փոքրիկը հիվանդանոցային 9 ամիսների ընթացքում

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում երեխային երկրորդ անգամ են վիրահատել: Նա ունի բազմաթիվ վնասվածքներ՝ դեմքի, վերջույթների և մարմնի այլ հատվածներում:

Այս պահին երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր, բայց կայուն:

Էջմիածնում «Lexus»-ը վրաերթի է ենթարկել տատին և 2 թոռներին. վարորդը փախել է

263
թեգերը:
վիրահատություն, Գևորգ Դերձյան, Շուն, երեխա, Գյումրի, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2448)
Ըստ թեմայի
Արմավիրում վթարի հետևանքով մայր ու որդի տեղում մահացել են. այրիացած հարսը 18 տարեկան է
Ողբերգական վթար Արարատի մարզում․ «Opel»-ի 47-ամյա վարորդը մահացել է
Խոշոր վթար «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մուտքի դիմաց. տուժածների վիճակը ծայրահեղ ծանր է
Խոշոր վթար Հրազդան-Հանքավան ճանապարհին․ կա 1 զոհ և 4 վիրավոր
Արմավիր ՔԿՀ, արխիվային լուսանկար

«Արմավիր» ՔԿՀ կարանտինային խցերից մեկում հայտնաբերվել է հարավկորեացի կալանավորի դին

116
(Թարմացված է 12:34 31.05.2020)
Դեպքի վայր մեկնած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ բանտարկյալը ինքնասպանություն է գործել ճաղավանդակից կախվելու միջոցով:

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի - Sputnik. Երեկ՝ մայիսի 30-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից ոստիկանության Վաղարաշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ ՔԿՀ-ի խցերից մեկում կախված դի կա: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը:

Դեպքի վայր է մեկնած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 07:40-ի սահմաններում, նշված բանտի պատժի խցային մասնաշենքի կարանտինային թիվ 15 խցում ճաղավանդակից կախվելու միջոցով ինքնասպան է եղել Հարավային Կորեայի Հանրապետության քաղաքացի, 50-ամյա Կոնգ Ջանգ Հոնը:

Դատաբժիշկը, զննելով դին, հայտնել է, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննիչի հանձնարարականով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Աղբյուր տեղեկություններով՝ Կոնգ Ջանգ Հոնը մեղադրվում էր Հարավային Կորեայի Հանրապետության քրեական օրենսգրքի 347 (խարդախություն) հոդվածով: Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորը հացադուլ է անում. որն է պատճառը

116
թեգերը:
կարանտին, Բանտ, Հարավային Կորեա, Դիակ, ինքնասպանություն, կալանավոր, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2448)
Ըստ թեմայի
Երևանում մեկ օրում 2 երիտասարդի ինքնասպանության փորձ է կանխվել
«Բանակցեցին ավելի քան մեկ ժամ». ինչպե՞ս են ԱԻՆ հոգեբանները կանխում ինքնասպանության փորձերը
Երևանում փրկարարներն ու ոստիկաններն ինքնասպանության փորձ են կանխել
Արցախում մահացած զինծառայողի դեպքով քրգործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով
Ռուբեն Հայրապետյան

«Հարսնաքարի» նախկին տնօրենն ինքն է գույք հափշտակել. Ռուբեն Հայրապետյանի փաստաբան

0
(Թարմացված է 00:10 02.06.2020)
Ռուբեն Հայրապետյանը փաստաբանը հույս ունի, որ այս քրեական գործով կձեռնարկվեն բոլոր հնարավոր միջոցները արտերկրում գտնվող Հայկ Շահնազարյանին ՀՀ վերադարձնելու ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին ղեկավար Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» համալիրի նախկին տնօրեն Հայկ Շահնազարյանի կողմից Ընկերության առանձնապես խոշոր չափերով գույքը խարդախությամբ հափշտակելու փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ: Տեղեկությունը հայտնում է Հայրապետյանի փաստաբան Ամրամ մակինյանը։

«Հույս ունենք, որ այս քրեական գործով նույնպես կձեռնարկվեն բոլոր հնարավոր միջոցները արտերկրում գտնվող Հայկ Շահնազարյանին ՀՀ վերադարձնելու ուղղությամբ…»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Մակինյանը հիշեցրել է` Հայկ Շահնազարյանն այն նույն անձն է, որին իբրև թե խոշտանգել ու ապօրինի ազատությունից զրկել էին Ռուբեն Հայրապետյանի կազմակերպմամբ։

«Սակայն Հայրապետյանի առնչությունը նշվածին դատարանը չհաստատեց, փոխարենը օրեր անց քրեական գործ հարուցվեց Հայկ Շահնազարյանի կողմից առերևույթ առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու փաստի առթիվ։ Ափսոսում եմ, որ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը մոռացել է հանրությանը հայտնել նաև այս մասին, ինչպես արվեց Ռուբեն Հայրապետյանին առերևույթ մեղադրելու դեպքում…»,– եզրափակել է փաստաբանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին և ևս 4 անձի կալանավորելու միջնորդությունները։

0
թեգերը:
Ամրամ Մակինյան, Ռուբեն Հայրապետյան, Հայաստան