Կիևյան կամուրջ

Երևանում կանխվել է 25–ամյա կնոջ ինքնասպանության փորձը

1549
(Թարմացված է 09:40 26.04.2020)
Հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը քաղաքացուն և նրա ամուսնուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Երևանում փրկարարներն ու ոստիկանները կանխել են 25–ամյա աղջկա ինքնասպանության փորձը։ Ինչպես տեղեկացնում եմ ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, երեկ` ապրիլի 25-ին, ժամը 19:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ նետվելով Կիևյան կամրջից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Փրկարարների և ոստիկանների համատեղ ուժերով կանխվել է Քրիստինե Բ.-ի (ծնված 1995 թ.) ինքնասպանության փորձը. վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:

Անհրաժեշտությունից ելնելով՝ հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը այցելել է նաև «Արմենիա» ՀԲԿ, որտեղ քաղաքացուն և նրա ամուսնուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Սահմանին ակտիվացումը պայմանավորված է Ադրբեջանի ներդիվանագիտական ճգնաժամով. Հովհաննիսյան

1549
թեգերը:
փրկարար, Կին, ինքնասպանության փորձ, Կիևյան կամուրջ, Երևան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2623)
Ըստ թեմայի
Գիտնականներն ասել են՝ ինչ է ցույց տալիս կորոնավիրուսից մահացածների դիահերձումը
Ինչ մուտացիաներ են առաջանում նստակյաց կյանքից
Տաք գարնան շունչը կրկին կզգանք. եղանակի տեսություն
ՃՏՊ

Ավտովթար Քաջարան-Մեղրի ճանապարհին․ վարորդը տեղում մահացել է, տուժածներ կան

211
«ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 300 մ գլորվել ձորը:

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել, որի հետևանքով մեկ մարդ մահացել է, երեք հոգու տեղափոխել են հիվանդանոց։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը պատահարի մասին ահազանգ է ստացել ժամը 15։46-ին։

Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դստեր ընտանիքը

Դեպքի վայր են մեկնել Սյունիքի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները և պարզել, որ «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 300 մ գլորվել ձորը։

Վթարի հետևանքով բեռնատարի վարորդ՝ 33-Նարեկ Խ-ն մահացել է: Ուղևորներ 29-ամյա Գալուստ Հ․-ն, 33-ամյա Նարեկ Խ․-ն ու 56- ամյա Գագիկ Հ․-ն տեղի ուժերով տեղափոխել են Քաջարանի ԲԿ:

Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել 14-ամյա պատանու դին

211
թեգերը:
վարորդ, վթար, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2623)
Ըստ թեմայի
Վթար Երևան–Երասխ ճանապարհին. կինը մահացել է հիվանդանոցի ճանապարհին, կա 8 տուժած
Ողբերգական վթար Սիսիանում. անչափահաս երեխաներն ու նրանց ծնողները տեղում մահացել են
Ջրահեղձման երկու դեպք 1 օրում.փրկարարները Սևանա լճից դուրս են բերել 30-ամյա քաղաքացու դին
Արմեն Մարության

Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացել է Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դստեր ընտանիքը

6093
(Թարմացված է 11:31 10.08.2020)
Sputnik Արմենիան խորին ցավակցություն է հայտնում դերասաններ Արմեն Մարությանին և Ալլա Վարդանյանին, ինչպես նաև մահացածների հարազատներին:

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի — Sputnik. Երեկ` օգոստոսի 9–ին, տեղի ունեցած ողբերգական վթարի հետևանքով մահացել են  ՀՀ վաստակավոր արտիստներ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը` Թամարա Մարությանը, ամուսինը` Միհրան Գյուլզադյանը և նրանց երեխաները՝ 15-ամյա Նարեկ և 9-ամյա Արմեն Գյուլզադյանները։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատեց Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը։

Հիշեցնենք, երեկ ՝ օգոստոսի 9-ին, ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 182-րդ կմ հատվածում բախվել են Toyota մակնիշի և «Mercedes» մակնիշի բեռնատար ավտոմեքենաները:

Toyota-ն վարել էր Երևան քաղաքի բնակիչ՝ 49-ամյա Միհրան Գյուլզադյանը, իսկ Mercedes-ը վարել է Արարատի մարզի Նորամարգ գյուղի բնակիչ՝ 61-ամյա Աշոտ Գևորգյանը։

Վթարի հետևանքով տեղում մահացել էին  Toyota-ում գտնվող ընտանիքի 4 անդամները։

Sputnik Արմենիան խորին ցավակցություն է  հայտնում դերասաններ Արմեն Մարությանին և Ալլա Վարդանյանին, ինչպես նաև մահացածների հարազատներին:

6093
թեգերը:
երեխա, դերասանուհի, դերասան, ընտանիք, Սյունիքի մարզ, ավտոմեքենա, ավտովթար
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2623)
Կարմիր հաղարջ

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ կարմիր հաղարջ ենք ուտում

0
(Թարմացված է 15:24 10.08.2020)
Այս անուշաբույր ու շատ թթու հատապտուղը կարող է բարենպաստ ազդեցությունն ունենալ տարբեր օրգանների վրա, բայց նաև հակացուցումներ ունի։ Մանրամասները՝ Sputnik Արմենիայի նյութում։

Կարմիր հաղարջը կոկռոշազգիների ընտանիքի բույս է։ Ի տարբերություն սև հաղարջի՝ կարմիր հաղարջի թփերն ավելի սեղմված են ու դեպի վեր ձգված։

Այս բույսի հայրենիքն Արևմտյան Եվրոպան է, որտեղ ժամանակին այն որպես դեղաբույս է աճեցվել։ Առաջին բերքը սկսում են հավաքել հունիսի վերջին, բայց գրեթե ամբողջ ամառ պտուղ է տալիս։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ եգիպտացորեն ենք ուտում

Կարմիր հաղարջն իր հատկություններով ամենաարժեքավոր հատապտուղներից է։ Հարուստ է օրգանական թթուներով, որի համադրությամբ էլ պայմանավորված է հաճելի, թարմացնող համը։ Պարունակում է А, С, Е վիտամիններ, նաև երկաթ, կալիում, սաթաթթու ու խնձորի թթու։ Բացի այդ, հաղարջի մեջ մեծ քանակությամբ հակաօքսիդանտեր կան, որոնք կարող են դանդաղեցնել ծերացումն ու հակազդել քաղցկեղային բջիջներին։

Երիտասարդություն ու տոնուս

Կարմիր հաղարջի մեջ եղած սաթաթթուն ու խնձորի թթուն, որոնք էներգիա տվող միացությունների խմբին են պատկանում, արդյունավետ են գերհոգնածության ժամանակ։ Հենց այդ պատճառով էլ մարզիկներին խորհուրդ է տրվում հաղարջի հյութ խմել՝ մարաթոնյան վազքի ժամանակ տոնուսը պահելու ու մրցումներից հետո ուժերն արագ վերականգնելու համար։ Նշված թթուները շատ օգտակար են նաև տարեցներին։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ մոշ ենք ուտում

Սրտի ու նյութափոխանակության համար

Կարմիր հաղարջի մեջ շատ է անոթներին անհրաժեշտ երկաթը, ինչպես նաև կալիումը, որը բարենպաստ ազդեցություն ունի սրտի վրա ու օրգանիզմից հանում է ավելորդ հեղուկը՝ կանխելով այտուցներն ու աչքերի տակի պարկերը։

Կարմիր հաղարջը ախորժակ է բացում և նպաստում կենդանական սպիտակուցի յուրացմանը։

Բուժիչ հատկություններ

Կարմիր հաղարջի հյութը ջերմիջեցնող, հակաբորբոքային ու քրտնաբեր հատկություն ունի, օգնում է սակավարյունության ժամանակ։ Օգտակար է միզաքարային հիվանդություններ ունեցողներին, քանի որ նպաստում է ուրատների՝ միզաթթվի աղերի դուրս բերմանը։

Օգտակար են նաև կարմիր հաղարջի թարմ ու չորացրած տերևները։

Ինչպե՞ս ընտրել

Կարմիր հաղարջ գնելիս ուշադրություն դարձրեք, որ հատիկները լինեն ամբողջական ու չոր։ Այս հատապտուղը չի կարելի երկար պահել, բայց սառեցման ժամանակ շատ լավ են պահպանվում օգտակար հատկությունները ։

Կիրառությունը

Հաղարջով մսային ու ձկնային ուտեստների սոուսներ, դոնդող ու մարմելադ են պատրաստում, հատապտուղն ավելացնում են սմուզիի մեջ ու անուշաբույր խմորեղեն թխում։ Բացի այդ, կարելի է հիանալի հյութ ու կոմպոտ սարքել։

Հակացուցումներ

Չնայած այս հատապտղի օգտակար հատկություններին, կան նաև հակացուցումներ։ Օրինակ` կարմիր հաղարջի հյութը հակացուցված է ստամոքսի ու տասներկումատնյա աղիքի խոցի, սուր գաստրիտի ու հեպատիտների, ինչպես նաև արյան ցածր մակարդելիության դեպքում։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ սեխ ենք ուտում

0
թեգերը:
օրգանիզմ, հաղարջ
Ըստ թեմայի
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ ծիրան եք ուտում
Ինչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ մեղր ենք ուտում
Ի՞նչ է տեղի ունենում օրգանիզմում, երբ հապալաս եք ուտում
Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ «շպանկա» ենք ուտում