Автомобили пожарной службы и скорой медицинской помощи

Ողբերգական վթար Ջրաշեն գյուղի մոտ․ վարորդն ու 19-ամյա ուղևորը տեղում մահացել են

578
(Թարմացված է 19:05 14.04.2020)
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդի և ուղևորի դիերը մեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով:

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի - Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ ապրիլի 14-ին, ժամը 16:06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհին՝ Ջրաշեն գյուղի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ջրաշեն-Լեռնավան ավտոճանապարհի սկզբնամասում «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Սերգեյ Տ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել բետոնե արգելապատնեշին, ինչի հետևանքով վարորդը և 19-ամյա ուղևոր Մամիկոն Գ.-ն տեղում մահացել են։

Գյումրու 102-րդ ռազմաբազայում հրդեհ է բռնկվել

Նշվում է, որ մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Սերգեյ Տ.-ի և Մամիկոն Գ.-ի դիերն մեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Երևանյան ռեստորաններից մեկի մոտ ականանետ է հայտնաբերվել

578
թեգերը:
վարորդ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Դժբախտ պատահար, վթար
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2449)
Ըստ թեմայի
Գյումրու 102-րդ ռազմաբազայում հրդեհ է բռնկվել
Արարատում բանջար հավաքելիս կինը կանգնել է ականի վրա. նրա ոտքն ամպուտացրել են
Հրդեհ Երևանում. փրկարարներն ավտոտնակի նկուղում գտել են 73-ամյա տղամարդու այրված դի
Ական է հայտնաբերվել Արմավիրի Տալվորիկ գյուղի հողատարածքներից մեկում
ՀՀ ԱԻՆ

Երևանում փրկարարներն ինքնասպանության փորձ են կանխել

24
(Թարմացված է 09:26 02.06.2020)
Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը աջակցություն է ցուցաբերել տուժածի հարազատներին։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Երևանում 85–ամյա կինը փորձել է ինքնասպան լինել։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, հունիսի 1-ին, ժամը 15։27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան փողոցի թիվ 26 շենքի բնակարաններից մեկի բնակիչն ինքնավնասվել է՝ կտրելով դաստակի երակները։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջոկատը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը:

Փրկարարները 1935թ.–ին ծնված Մարիետա Ս․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ տեղափոխվել է Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն։

Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը  աջակցություն է ցուցաբերել տուժածի հարազատներին։

Թբիլիսիի գազալցակայաններից մեկում պայթյուն է որոտացել

24
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), փրկարար, Կին, Երևան, ինքնասպանության փորձ
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2449)
Ըստ թեմայի
Հայաստանում արտադրված թեստերը կիրառության մեջ են դրվում. պարետն ասել է` երբ և ինչ քանակով
Կորոնավիրուսով վարակվածներից 440–ի վիճակը ծանր է. ռեանիմացիոն մահճակալների թիվը կավելանա
«Ալեքսը խորթ հորը տեսավ, ասաց` արի փախնենք». Հերմինեն վստահեցնում է, որ ընտանիքը ստում է
Հիվանդանոց

Գյումրիում թափառող շները հարձակվել են 2.5 տարեկան երեխայի վրա. նրա վիճակը ծանր է

278
(Թարմացված է 21:02 31.05.2020)
Երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն ծանր:

ԵՐԵՎԱՆ. 31 մայիսի - Sputnik. Գյումրիում մի խումբ թափառող շներ հարձակվել են 2.5 տարեկան երեխայի վրա և բազմաթիվ վնասվածքներ պատճառել նրան։ Երեխային ծանր վիճակում Գյումրիից տեղափոխել են Երևան: Այս մասին Facebook-ում հայտնել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը:


«Երեխային բազմակի կծած վերքերով տեղափոխել են «Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց», որտեղ վիրահատվել է, այնուհետև շտապ տեղափոխվել Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ»,- գրել է Դերձյանը։

Գոռին տուն ճանապարհեցին. ինչերի միջով է անցել փոքրիկը հիվանդանոցային 9 ամիսների ընթացքում

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում երեխային երկրորդ անգամ են վիրահատել: Նա ունի բազմաթիվ վնասվածքներ՝ դեմքի, վերջույթների և մարմնի այլ հատվածներում:

Այս պահին երեխան գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները նրա վիճակը գնահատում են ծանր, բայց կայուն:

Էջմիածնում «Lexus»-ը վրաերթի է ենթարկել տատին և 2 թոռներին. վարորդը փախել է

278
թեգերը:
վիրահատություն, Գևորգ Դերձյան, Շուն, երեխա, Գյումրի, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2449)
Ըստ թեմայի
Արմավիրում վթարի հետևանքով մայր ու որդի տեղում մահացել են. այրիացած հարսը 18 տարեկան է
Ողբերգական վթար Արարատի մարզում․ «Opel»-ի 47-ամյա վարորդը մահացել է
Խոշոր վթար «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մուտքի դիմաց. տուժածների վիճակը ծայրահեղ ծանր է
Խոշոր վթար Հրազդան-Հանքավան ճանապարհին․ կա 1 զոհ և 4 վիրավոր
Եզդիներ

Թող նրանք էլ նշեն. ՀՀ–ում ապրող ազգային փոքրամասնությունների համար նոր օրենք ընդունվեց

2
(Թարմացված է 14:18 02.06.2020)
Ոչ հայ աշխատողները կարող են մինչև չորս օր չվճարվող արձակուրդ վերցնել իրենց տոների և հիշատակի օրերի համար:

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Հայաստանում աշխատող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն իրենց ազգային տոների և հիշատակի օրերի համար կարող են լրացուցիչ արձակուրդ վերցնել։ Համապատասխան օրինագիծն այսօր ԱԺ–ում ընդունվեց երկրորդ և վերջնական ընթերցմամբ:

Նախագիծը ներկայացրել էր եզդիական համայնքի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։

Ըստ այդ օրինագծի`Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին իրենց ազգային, կրոնական և հիշատակի տոները նշելու համար չվճարվող արձակուրդի հնարավորություն կտրվի: Բանն այն է, որ հայկական տոներն ու հիշատակի օրերը (Սուրբ Ծնունդ, ապրիլի 24, մայիսի 28 և այլն) ամրագրված են որպես ոչ աշխատանքային օրեր, իսկ մյուս ազգությունների ներկայացուցիչներինը` ոչ։

Օրինակ՝ Հայաստանում ապրող հույներն ամեն տարի մայիսի 19-ին փորձում են գալ Երևան ՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (ի հիշատակ Թուրքիայում հույն ժողովրդի ցեղասպանության), բայց նրանցից շատերը ստիպված են լինում երկար ճանապարհ անցնել (հույների մի մասն ապրում է Վանաձորում և Ալավերդիում)։ Եվ եթե մարդն աշխատում է, ապա նրա գալը կրկնակի է բարդանում։

Նույնը կարող է վերաբերել, օրինակ, ռուս մոլոկաններին, որոնք Զատիկը մի քանի օր են նշում, կամ մյուս քրիստոնյաներին՝ հույներին, ասորիներին, ուղղափառ ռուսներին, որոնք Սուրբ Ծնունդը նշում են կա՛մ դեկտեմբերի 25 –ին, կա՛մ հունվարի 7-ին (հայերը ՝ հունվարի 6-ին) ։ Ինչ վերաբերում է եզդիներին, ապա նրանց գխավոր տոներից մեկը նշվում է ապրիլին։

Նկատենք, որ գործատուների մի մասը նման օրերին պատրաստակամորեն է իր աշխատակիցներին թույլ տալիս արձակուրդ վերցնել ( նույնիսկ վճարովի)։ Բայց որպեսզի աշխատողները կախված չլինեն «վատ» կամ «լավ » գործատուից, նրանց իրավունքներն ամրագրվեցին օրենքով։

2
թեգերը:
ԱԺ, եզդի, Օրենք, Հայաստան
Ըստ թեմայի
ԱԺ պատգամավոր. «Եզդի աղջիկները չպետք է ուսումն ընդհատեն ամուսնության պատճառով»
Մոլոկանները Հայաստանում. կյանքն առանց հեռուստացույցի, խոզի մսի և օղու
Հայոց լեզվին սպառնո՞ւմ է լատիներենի ճակատագիրը, կամ ինչպե՞ս պահպանել մայրենին
Առցանց դասեր հայերենով․ Վրաստանում նոր նախագիծ են կյանքի կոչել