ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի – Sputnik. Արարատի մարզում 33-ամյա մի կին դաշտում բանջար հավաքելիս պատահաբար դիպչել է ականին, որը պայթել է։ Կնոջ ոտքն ամպուտացիա է ենթարկվել։ Դեպքը տեղի է ունեցել երեկ` ապրիլի 5–ին։
Sputnik Արմենիայի հետ զրույցում լուրը հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։
«Ապրիլի 5-ին ժամը 14.50-ին հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժին հաղորդում է ստացվել, որ «ձախ ստորին վերջույթի, ստորին ս/3-ի մակարդակի վնասվածքային ամպուտացիա, հեմորակիկ և վնասվածքային շոկ 4-րդ աստիճանի կոմոստրոս վիճակ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Պ. Սևակ գյուղի բնակչուհի»,–ասաց Գաբրիելյանը։
Տավուշի մարզում արձանագրվել է կորոնավիրուսի ևս 3 դեպք, մեկը` Ուզբեկստանի քաղաքացի է
Նրա խոսքով` մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 13։20-ի սահմաններում, սկեսրոջ հետ՝ Սևակ գյուղի տարածքում բանջար հավաքելու ժամանակ, նրա ոտքը պատահաբար դիպչել է ականի, որի հետևանքով տեղի է ունեցել պայթյուն և վերջինս ստացել է նշված վնասվածքը:
Դեպքի հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Երեկ՝ հունվարի 22-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով 3 անձ է տեղափոխվել հիվանդանոց, այդ թվում` երկու երեխա: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
«Ժամը 23:30-ի սահմաններում Արմավիրի բնակիչ` 28-ամյա Կարեն Թադևոսյանն իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով Արմավիր-Երևան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում: Վթարի հետևանքով ուղևորները` Արմավիրի մարզի բնակիչներ` 31-ամյա Աննա Մանուկյանը, 8-ամյա Դավիթ Մանուկյանը և 5-ամյա Իրինա Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց»,–գրում է կայքը:
Երեք տուժածներն էլ տեղափոխվել են «Արմավիր» ԲԿ։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի – Sputnik. Այսօր՝ հունվարի 23-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում. կան զոհեր և վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ ժամը 18:00-ի սահմաններում Ford Transit մակնիշի ավտոմեքենան Տեղ գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթեկելի գոտուց և մոտ 110 մետր, մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել ձորում:
«Վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը կին է, մյուսը՝ տղամարդ, տեղում մահացել են, իսկ 1 հոգի, որը աղջիկ է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն»,–գրում է կայքը:
Փրկարարները քաղաքացիների օգնությամբ ձորից դուրս են բերել դիերը և վիրավորին:
Ռուս զինծառայողն արձակուրդում է եղել. մանրամասներ Գյումրու վթարից
Փաստի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավոր ինքնությունը:
Վթար Վահանի ճանապարհին. 28–ամյա վարորդը մահացել է, կինն ու երեխան հիվանդանոցում են
ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի - Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զարխարովան պատասխանել է Ռուսաստանում չարտոնված միտինգների վերաբերյալ ԱՄՆ դեսպանատան հայտարարությանը։
«Ահա տեսեք՝ ամերիկյան դեսպանատունը տեղեկություն է հրապարակում։ Սա իսկական միջամտություն է ներքին գործերին», - ասել է Զախարովան «Սոլովյով LIVE»-ի եթերում։
Ավելի վաղ ԱՄՆ դեսպանատունը Ռուսաստանում չարտոնված ակցիաների մասին հաղորդագրությունների ֆոնին հայտարարել էր, որ հետևում է «ռուսական 38 քաղաքներում բողոքի ակցիաների մասին հաղորդագրություններին»։ ԱՄՆ դեսպանատնից ավելացրել էին, որ «սատարում են խաղաղ բողոքի բոլոր մարդկանց իրավունքն ու կարծիք արտահայտելու ազատությունը», իսկ ռուս իշխանության քայլերն, իբրև, «ուղղված են այդ իրավունքը ճնշելուն»։
Մոսկվայում չարտոնված միտինգի ժամանակ 39 ուժայիններ են տուժել
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է այդ հայտարարությանը, ընդգծելով, որ ծայրահեղական տարրերին սատարելու փորձերը երկկողմանի հարաբերությունների համար բացասական հետևանքներ են ունենալու։ Գերատեսչությունում հիշեցրել են, որ դեսպանատունն առաջին անգամ չէ, որ արհամարհական վերաբերմունք է ցուցադրում դիվանագիտական նորմերի ու կանոնների նկատմամբ ու սոցիալական ցանցերում ակտիվ հաղորդագրություններ է հրապարակում՝ աջակցելով ռուսական քաղաքներում չարտոնված բողոքի ակցիաներին։
Ռուսաստանում քրեական պատիժ կսահմանվի դեռահասներին հանրահավաքներում ներգրավելու համար