ՀՀ ոստիկանություն

Սպանություն Էջմիածնում. 53-ամյա տղամարդուն մահացած են գտել իր բնակարանում

114
(Թարմացված է 14:56 22.03.2020)
Մահացած քաղաքացու գլխի վրա, ըստ դատաբժշկի նախնական եզրակացության, կան հարվածի հետքեր։

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. Այսօր՝ մարտի 22-ին, սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում: Ինչպես գրում է Shamshyan.com-ը, ժամը 11:00-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին Վաղարշապատի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Էջմիածին քաղաքի «Չարենց» թաղամասի 16 շենքի 1 բնակարան, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը, որի գլխի վրա, ըստ դատաբժշկի նախնական եզրակացության, կան հարվածի հետքեր, նշված տան բնակիչ, 53-ամյա Ն. Ավետիսյանն էր:

Փաստի առթիվ ՀՀ քր օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ:

Կապանցի 7–ամյա տղային շտապ կվիրահատեն Մոսկվայում. նրան թույլ են տվել հատել սահմանը

114
թեգերը:
ՀՀ Ոստիկանություն, Էջմիածին, Սպանություն
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2312)
Ըստ թեմայի
Կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանում դարձավ 190. նոր տվյալներ
Պայքար կորոնավիրուսի դեմ. հրշեջ-փրկարարական ջոկատների տարածքները և տեխնիկան ախտահանվում են
Արդարադատության փոխնախարարը կորոնավիրուսով վարակված չէ. թեստի արդյունքը բացասական է