ԱԻՆ աշխատակիցներ

ՀՀ կառավարության շենքում հրդեհ է բռնկվել. Տիգրան Ավինյանը լուսանկար է հրապարակել

316
(Թարմացված է 23:59 19.03.2020)
Կառավարության շենքի 4-րդ հարկի աշխատասենյակներից մեկում այրվել է գրասենյակային գույքը։

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Մարտի 19-ին, ժամը 22:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ ՀՀ կառավարության 1-ին մասնաշենքի 4-րդ հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել:

Ինչպես հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, պարզվել է, որ կրակը բռնկվել է աշխատասենյակներից մեկում, որտեղ այրվել է գրասենյակային գույք:

Пожар в одной из комнат здания правительства Армении (19 марта 2020). Еревaн
Հրշեջ ավտոմեքենա

Պայթյուն Արարատի մարզում. բեռնատարի գազաբալոնները պայթել են լիցքավորելիս

Դեպքի վայրում աշխատող հրշեջներին հաջողվել է մեկուսացնել հրդեհը ժամը 22:32-ին, իսկ 22:44-ին այն արդեն հաջողվել է մարել։

Ողբերգական դեպք Գյումրիում. հայրը 15-ամյա որդուն հայտնաբերել է կախված վիճակում

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հրդեհված աշխատասենյակի լուսանկարը հրապարակել է Facebook-ում և գրել. «Բոլոր առումներով արտակարգ»։

Տիգրան Ավինյանի հրապարակած լուսանկարը
316
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), հրդեհ, կառավարություն, Հայաստան
Ըստ թեմայի
Փլուզվել է Սունդուկյանի թատրոնի ձմեռային այգի տանող մի քանի տոննա կշռող աստիճանավանդակը
Ողբերգական ավտովթար Կոտայքում. կա 1 զոհ, 2 վիրավոր
«Սատանի կամրջի» մոտ Opel Zafira–ն սահել ու ընկել է երկաթգծի ռելսերին. կան տուժածներ