Ոստիկաններ

Սպանողը զինծառայո՞ղ է. Տավուշի մարզում տեղի ունեցած սպանության հետքերով

206
(Թարմացված է 21:51 19.03.2020)
Վիճաբանությունից հետո սպանություն կատարելու կասկածանքով պայմանագրային զինծառայող է ձերբակալվել։

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի - Sputnik. Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղի մոտակայքում տեղի ունեցած սպանության գործով պայմանագրային զինծառայող է ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 18-ի գիշերը վիճաբանության հետևանքով մեկ երիտասարդ մահացել է, ևս երկուսը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

«2020 թվականի մարտի 18-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայրից դեպի Չորաթան բնակավայր տանող հանդամիջյան ավտոճանապարհի 0,1 կիլոմետրին, մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ընթացքում ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողը, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, կտրող-ծակող առարկայով հարվածել է նույն համայնքի Այգեձոր բնակավայրի բնակչին, ինչի հետևանքով վերջինս մահացել է»,- նշված է ՔԿ–ի տարածած հաղորդագրության մեջ։

Զինծառայողը նույն առարկայով դիտավորությամբ հարվածներ է հասցրել Այգեձորի ևս երկու բնակչի՝ նրանց պատճառելով մարմնական վնասվածքներ։

Երևանում փեսան սպանել է աներոջը. ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն:

Պայմանագրային զինծառայողը ձերբակալված է։

Ողբերգական դեպք Գյումրիում. հայրը 15-ամյա որդուն հայտնաբերել է կախված վիճակում

206
թեգերը:
զինծառայող, Տավուշ, Սպանություն, Հայաստան
Ըստ թեմայի
Արտավազում բնակելի շենքը փլուզվել է. բնակիչներին տեղափոխել են ժամանակավոր կացարաններ
Սևանա լճի ափամերձ տարածքում 52-ամյա կնոջ դի է հայտնաբերվել
Պայթյուն Արարատի մարզում. բեռնատարի գազաբալոնները պայթել են լիցքավորելիս