Շտապօգնություն

Գեղարքունիքում շմոլ գազի արտահոսքի հետևանքով 6 երեխա և 2 մեծահասակ հոսպիտալացվել են

188
(Թարմացված է 16:36 19.03.2020)
Հոսպիտալացված երեխաների և մեծահասակների կյանքին վտանգ չի սպառնում։

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի-Sputnik. Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղում շմոլ գազի արտահոսքի թունավորումից 8 մարդ, այդ թվում ` 6–ը երեխա տեղափոխվել են  հիվանդանոց։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

«Մարտի 18-ին, ժամը 12։50-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում՝ շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ»,-գրում է կայքը։

Պարզվել է, որ Դդմաշեն գյուղի 5-րդ փողոցի տներից մեկում խոհանոցի գազօջախից առաջացած գազի արտահոսքի հետևանքով  հիվանդանոց են տեղափոխվել Դդմաշեն գյուղի բնակիչներ՝ 9-ամյա Դավիթ Թ-ն, 5-ամյա Նարեկ Ս-ն, 6-ամյա Գարիկ Թ-ն, 9-ամյա Վահե Ս-ն, 11-ամյա Հովիկ Ս-ն, 12-ամյա Սոնա Թ-ն, 31-ամյա Նարինե Գ-ն և 58-ամյա Նինա Ա-ն։

Sputnik Արմենիան մանրամասներ ճշտելու համար կապ հաստատեց Դդմաշեն գյուղի գյուղապետ Ավետիս Ավետիսյանի հետ։

Տղամարդիկ 2.5 անգամ ավելի շատ են մահանում կորոնավիրուսից, քան կանայք. Թորոսյան

«Ես կատարվածից տեղյակ եմ։ Այժմ մեր գյուղի բնակիչների կյանքին վտանգ չի սպառնում։ Բժշկական միջամտությունը ժամանակին է եղել»,-ասաց նա։

Հավելենք, որ  ոստիկանության Հրազդանի բաժնում նախապատրաստված նյութերը տարածքային ենթակայության կարգով ուղարկվելու են ոստիկանության Սևանի բաժին՝ հետագա ընթացքը լուծելու համար։

188
թեգերը:
երեխա, թունավորում, գազի արտահոսք, գազ, Գեղարքունիքի մարզ
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2312)
Ըստ թեմայի
Ծանր հիվանդություն ունեցող կալանավորներին ու դատապարտյալներին ազատելու հարցը հետաձգվեց
Բագրատաշենի մաքսակետում կանխվել է 62 կգ արծաթանման զանգվածի ապօրինի ներմուծումը
Ջերմուկում ձյուն է եկել. տեսանյութ