Շտապօգնություն

Ողբերգական դեպք Գյումրիում. հայրը 15-ամյա որդուն հայտնաբերել է կախված վիճակում

1545
(Թարմացված է 22:19 17.03.2020)
Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր քննչական աշխատանքները՝ դեպքի հանգամանքները պարզելու համար:

ԵՐԵՎԱՆ, 17 Մարտ — Sputnik. Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Գյումրիում։ Ժամը 19:00-ի սահմաններում Գյումրու Տիգրան Մեծ փողոցի տներից մեկում 15 -ամյա տղային հայտնաբերել են կախված վիճակում: Այս տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց  ՀՀ դատախազության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Արևիկ Խաչատրյանը:

«Դեպքը տեղի է ունեցել երեխայի պապիկին պատկանող տանը, որտեղ մարդ չի բնակվում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 110 հոդվածի հատկանիշերով (ինքնասպանության հասցնելը)։ Կատարվում է նախաքննություն»,-նշեց Արևիկ Խաչատրյանը:  

Այս պահին հայտնի չէ, թե ինչու է 15-ամյա տղան նման քայլի դիմել: Ըստ Արևիկ Խաչատրյանի, դիակի զննության ընթացքում փորձագետի կողմից մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել, բռնություն առկա չէ: Ներկա պահին ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր քննչական աշխատանքները՝ դեպքի հանգամանքները պարզելու համար:

Ըստ տեղեկությունների, որդուն կախված վիճակում հայտնաբերել է հայրը։ Ի դեպ, տունը վաճառքի էր հանված  և  ընտանիքի անդամները հազվադեպ էին լինում այդտեղ:  Ընտանիքն այլ հասցեում էր բնակվում:

Ողբերգական ավտովթար Կոտայքում. կա 1 զոհ, 2 վիրավոր

1545
թեգերը:
ինքնասպանություն, երեխա, Անչափահաս, Գյումրի
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2315)