Շտապօգնություն

Ողբերգական ավտովթար Կոտայքում. կա 1 զոհ, 2 վիրավոր

117
(Թարմացված է 11:34 16.03.2020)
Բախումից հետո անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դիմացի մեքենայի տուժածներին թողնելով անօգնական, դիմել է փախուստի։

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի — Sputnik. Կոտայքում տեղի ունեցած ավտովթարը մեկ մարդու կյանք է խլել։ Ինչպես տեղեկացնում է Shanshyan.com–ը, դեպքը տեղի է ունեցել երեկ՝ մարտի 15-ին։

Ժամը 21։ 40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 49 կմ-ում դեպի Երևան ընթանալիս բախվել են անհայտ մակնիշի և համարանիշի և Հրազդան քաղաքի բնակիչ՝ 33-ամյա Սասուն Միրումյանի վարած Վազ 2121 մակնիշի 72 MՏ 722 համարանիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով Նիվան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին, հողի և ավազի կույտերին, այնուհետև բախվել ճամփեզրին գտնվող «Վանիկ Կարապետյան» ԱՁ-ին պատկանող, սակայն չգործող սննդի տաղավարին և հայտնվել ծառերի մեջ։

Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ՝ Հրազդանի բնակիչներ, 54-ամյա Մ. Ն-ն, 57-ամյա Ա. Դ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, իսկ նույն գյուղի բնակիչ՝ 55-ամյա Հովիկ Դանիելյանը տեղում մահացել է։ Բախումից հետո անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը, նրանց թողնելով անօգնական, դիմել է փախուստի։

Ինչ իրավիճակ է աշխարհում կորոնավիրուսի տարածման առումով. նոր տվյալներ

Այսօր՝ մարտի 16-ին, ժամը 01։50-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է դիմել վարորդ Ս. Միրումյանը և հայտնել, որ մարմնական վնասվածքներ է ստացել նշված ավտովթարի հետևանքով։

Այսօր ոստիկանության Մաշտոցի բաժին է ներկայացել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Նորաշեն թաղամասի բնակիչ՝ 48-ամյա Ա. Հ-ն և հայտնել, որ ինքն է եղել վթարի մասնակիցը:

117
թեգերը:
Վիրավոր, Զոհ, ավտովթար, ավտոմեքենա, Կոտայք
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2311)
Ըստ թեմայի
Կորոնավիրուսով վարակման ևս 3 դեպք է գրանցվել Հայաստանում. նախարարը նոր տվյալներ է հաղորդել
Էջմիածին–Երևան ճանապարհին կան ավտոմեքենաների կուտակումներ. տեսանյութ
Ունենք ևս 2 հաստատված դեպք. կորոնավիրուսով վարակվածները դարձան 30–ը. Թորոսյան