Սունդուկյան թատրոն

Փլուզվել է Սունդուկյանի թատրոնի ձմեռային այգի տանող մի քանի տոննա կշռող աստիճանավանդակը

83
(Թարմացված է 17:56 15.03.2020)
Նախնական տեղեկություններով՝ կառույցը ժամանակին արվել է առանց համապատասխան գրանցումների։

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի- Sputnik. Փլուզվել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ձմեռային այգի տանող արտաքին աստիճանավանդակը։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգը ստացել է առավոտյան 08:46-ին։

Դեպքի վայր մեկնած խումբը պարզել է, որ փլուզվել են թատրոնի ձմեռային այգի տանող արտաքին աստիճանավանդակը (բարձրությունը` 9 մ, լայնությունը` 1.30 մ) 1-ին և 2-րդ հարկերի աստիճանները (23 հատ) և հարթակը (1.5 քմ):

Թատրոնի աստիճանավանդակի փլուզման մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

«Միայն հրաշքով է հաջողվել խուսափել մարդկային կորուստներից, որովհետև գլխավոր մուտքերից մեկի և Գոյ թատրոնի մուտքի վրա խոյացող` տասնյակ տոննաներ կշռող երկաթբետոնե այս կառույցը մարդկային կյանքեր կխլեր, եթե միջադեպը տեղի ունենար ցերեկային ժամերին»,- գրել է նախարարը:

Նրա ունեցած տեղեկություններով՝ կառույցը ժամանակին արվել է առանց համապատասխան գրանցումների:

Արայիկ Հարությունյանը հանձնարարել է ուսումնասիրել առնչվող բոլոր փաստաթղթեր։ Նրա խոսքով՝ համապատասխան մարմինների քննությունից հետո մեղավորները պետք է պատժվեն:

83
թեգերը:
Արայիկ Հարությունյան, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Փլուզում, Թատրոն
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2311)
Ըստ թեմայի
Որոշ չվերթերի ուղևորներ կարող են կարանտին տեղափոխել. «Զվարթնոց» օդանավակայան
«Մարտի 1»-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավարին կարտահանձնեն Հայաստանին
Սլովակիայում արտակարգ դրություն է, Ավստրիան խզում է օդային կապը մի շարք երկրների հետ