Շտապօգնության մեքենա

Վրաերթ «Նոր Զովք» սուպերմարկետի դիմաց․ տուժածը հիվանդանոցում մահացել է

139
(Թարմացված է 11:48 15.03.2020)
Դեպքը տեղի է ունեցել Երևանի Դավիթ Բեկի փողոցում՝ «Նոր Զովք» սուպերմարկետի հարևանությամբ։

ԵՐԵՎԱՆ, 15 մարտի - Sputnik. Մարտի 14-ին՝ ժամը 16:26-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ Երևանի Դավիթ Բեկի փողոցի «Նոր Զովք» սուպերմարկետի դիմաց տեղի է ունեցել վրաերթ, տուժածը երթևեկելի գոտում է: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Nissan Versa» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արայիկ Վ.) վրաերթի է ենթարկել 62-ամյա Աննման Ք.-ին:
Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ և մահացել է:

Ինչպես է ավտոմեքենան Երևանում վրաերթի ենթարկում տղամարդկանց. տեսանյութ (18+)

 

139
թեգերը:
Դժբախտ պատահար, Վրաերթ, Կին, հիվանդանոց, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2311)
Ըստ թեմայի
Հայկական համարանիշով BMW- ն Լիպեցկում վթարի է ենթարկվել. վարորդը տեղում մահացել է
Մահվան ելքով վրաերթ Երևանում. հետիոտնը անցել է ճանապարհի ոչ թույլատրելի հատվածով
Փորձել է օգնել, բայց վրաերթի է ենթարկվել. ողբերգական դեպք Վայոց Ձորում
Լոռիում 85-ամյա կինն ընկել է գնացքի տակ