Մյասնիկյան պողոտա

Խոշոր ավտովթար Երևանում. Մյասնիկյան պողոտան խցանված է

406
(Թարմացված է 09:36 13.03.2020)
Ավտովթարի հետևանքով Մյասնիկյան պողոտան խցանված է։ Դեպքի վայրում աշխատում են նաև Շտապօգնության և ոստիկանության աշխատակիցները։

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի — Sputnik. Խոշոր ավտովթար է այսօր առավոտյան տեղի ունեցել Երևանի Մյասնիկյան պողոտայում։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի` խցանման մեջ մնացած լրագրողին հայտնեցին ԱԻՆ մամուլի ծառայությունից։

Ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից. օգտակար խորհուրդներ

«Ավտովթար է տեղի ունեցել Մյասնիկյան պողոտայում, տեղեկացված ենք, խմբերը դեպքի վայրում աշխատում են»,–ասաց ԱԻՆ–ից։

Նախնական տեղեկություններով` իրար են բախվել 4 ավտոմեքենա։

Ավտովթարի հետևանքով Մյասնիկյան պողոտան խցանված է։ Դեպքի վայրում աշխատում են նաև Շտապօգնության և ոստիկանության աշխատակիցները։

Ինչու չեն մեկուսացրել Հայաստան ժամանածներին. պատասխանում է մասնագետը. տեսանյութ

 

406
թեգերը:
խցանում, ավտովթար, Երևան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2633)
Հրթիռ. արխիվային լուսանկար

Սյունիքի դաշտերից մեկում սմերչ տեսակի հրթիռ է հայտնաբերվել

134
(Թարմացված է 20:56 14.08.2020)
Սմերչի հայտնաբերման տարածքում ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի — Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր Սյունիքում` Շաքի գյուղի մոտակա դաշտում, զինամթերք է հայտնաբերվել:

«Պարզվել է, որ, ըստ նախնական տվյալների, հայտնաբերվել է սմերչ (համազարկային կրակի ռեակտիվ համալիր) տեսակի հրթիռ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Սյունիքի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Փրկարարները սահմանազատել են տարածքը։

Տեղում ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն։

Տավուշի մարզում արկ է հայտնաբերվել, որի կիրառումն արգելվում է միջազգային կոնվենցիաներով

134
թեգերը:
հրթիռ, արկ, սմերչ, Գյուղ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Սյունիքի մարզ
Ըստ թեմայի
Վանաձորի Սարի թաղում 82 մմ տրամաչափի ականանետի արկ է հայտնաբերվել
Երևանի Նուբարաշենի խճուղում հակատանկային արկ է հայտնաբերվել
Չպայթած արկ` Տավուշի գյուղերում. Արծրուն Հովհաննիսյանը լուսանկար է հրապարակել
Ավտոբուս, արխիվային լուսանկար

Երևանում ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին

156
(Թարմացված է 12:27 14.08.2020)
Թիվ 20 երթուղին սպասարկող վարորդը դեպքի վայրից փախուստի չի դիմել, տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ վիճակում։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի - Sputnik. Երևանում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել։ Ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։ Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com–ը։

«Այսօր՝ ժամը 08։20-ի սահմաններում, Երևանի բնակիչ՝ 29-ամյա Կարեն Գ-ն իր վարած Higer մակնիշի ավտոբուսով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտն՝ Երևանի բնակիչ, 56-ամյա Կարինե Մ-ին»,–գրում է կայքը։

Վրաերթի ենթարկվածը, շտապօգնության մեքենայով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, սակայն վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է։

Վրաերթ Աբովյան քաղաքում. տղամարդը ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. լուսանկար

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ ) հատկանիշներով։ Ժամանած քննիչի հանձնարարականով ավտոբուսը, որը սպասարկում է թիվ 20 երթուղին, տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Վարորդը դեպքի վայրից փախուստի չի դիմել, նույնպես օգնություն է ցուցաբերել վիրավորին, տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. Պարզվել է, որ նա եղել է սթափ վիճակում։

156
թեգերը:
վարորդ, Հայաստան, Ոստիկանություն, հետիոտն, հիվանդանոց, Մահ, Երևան, Վրաերթ
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2633)
Ըստ թեմայի
Ինչպես է ոստիկանության աշխատակիցը վրաերթի ենթարկել տղային. ՔԿ–ն` Ստեփանավանի դեպքի մասին
Վրաերթ Կոմիտասի պողոտայում. տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ստեփանավանում ոստիկանը ոչ սթափ վիճակում վրաերթի է ենթարկել հետիոտնին
Արտակարգ դեպք Կոտայքում. վրաերթի են ենթարկվել ՃՈ հետաքննիչն ու 6 տղամարդիկ
Ալեքսանդր Լուկաշենկո

Լուկաշենկոն բելառուսցիներին խնդրել է «գլուխները տնից դուրս չհանել»

0
(Թարմացված է 23:19 14.08.2020)
Լուկաշենկոն տեղի ունեցող իրադարձություններում մեղադրել է «դրսի մարդկանց»` հայտարարելով, որ առաջին շարքում «քրեական անցյալ» ունեցողներն են, որոնց հետևից են գնում «մեր երեխաները»։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քաղաքացիներին հորդորել է «գլուխները դուրս չհանել տնից»։ Նախագահի խոսքերն է մեջբերել «Բելտան»։

 «Հասկացե՛ք` ձեզ և մեր երեխաներին հիմա նրանք օգտագործում են որպես «թնդանոթի միս»։ Նրանք այստեղ են եկել Լեհաստանից, Հոլանդիայից, Ուկրաինայից, Նավալնիի բաց Ռուսաստանից և այլն։ Մեր երկրի դեմ ագրեսիա է իրականացվում», - ասել Է Լուկաշենկոն։

Նա կարծում է, որ երկրում «ոչ թե ինչ–որ աղետ է կամ գերլարված իրավիճակ», սակայն խոստովանում է, որ խնդիրներ ու հարցեր կան, որոնք պետք է լուծել։

 «Մենք այսօր արդեն շատ հստակ տեսնում ենք, թե ինչ  է կատարվում», – հայտարարել է նախագահը։

Լուկաշենկոն տեղի ունեցող իրադարձություններում մեղադրել է «դրսից եկած մարդկանց»` հայտարարելով, որ առաջին շարքում «քրեական անցյալ» ունեցողներն են, որոնց հետևից են գնում «մեր երեխաները»։

Բելառուսի նախագահը նշել է, որ դեռ որևէ մեկին պահանջ ներկայացնել չի կարող։

«Չեմ կարող, քանի որ տեսնում եք` ինչպես է իրավիճակը զարգանում։ Միակ բանը, որ խնդրում եմ նախարարից և մյուսներից` մենք ամեն դեպքում սլավոն ենք, եթե մարդն ընկել է և պառկած է, նրան ծեծի ենթարկել պետք չէ։ Այսինքն` պետք է որոշակի արգելակ լինի», – ընդգծել է Ալեքսանդր Լուկաշենկոն։

Բելառուսում ՕՄՕՆ-ը ծեծել է տարեց տղամարդուն. տեսանյութ

Օգոստոսի 9–ին Բելառուսում կայացան նախագահական ընտրություններ։ ԿԸՀ–ի տվյալներով` Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 80,1%–ը, երկրորդ տեղում է Սվետլանա Տիխանովսկայան` քվեների 10,12%։ Ընդդիմությունն այս արդյունքները չի ճանաչել, իսկ Տիխանովսկայան մեկնել է Լիտվա։

Վեցերորդ օրն է  երկրում չարտոնված բողոքի ցույցեր են տեղի ունենում, սակայն դրանք ճնշվում են ուժայինների կողմից։ Ցուցարարների դեմ արցունքաբեր գազ, ջրցաններ, լուսաձայնային նռնակներ և ռետինե փամփուշտներ են կիրառվում։

Մինսկում ուժայինները ծեծի են ենթարկել ՀՀ քաղաքացու

Պաշտոնական տվյալներով` ձերբակալվել է շուրջ 7 հազար մարդ։  Բելառուսի ՆԳՆ–ի փոխանցմամբ`  անկարգությունների ժամանակ տուժել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում` իրավապահ մարմինների 103 աշխատակից։  ՆԳՆ–ի տվյալներով` ցուցարարներից մեկը զոհվել է` փորձելով ոստիկանության ուղղությամբ ինքնաշեն պայթուցիկ սարք նետել։

0
թեգերը:
Ընտրություններ, Արևմուտք, Մինսկ, Բողոքի ակցիա, Բելառուս, Ալեքսանդր Լուկաշենկո
Ըստ թեմայի
Բելառուսի ԲելԱԶ և ՄԱԶ գործարաններում բողոքի ակցիաներ են ընթանում. տեսանյութ
Բելառուսի ՆԳՆ ղեկավարը ներողություն է խնդրել ցույցերի ժամանակ պատահաբար տուժած մարդկանցից
Տիխանովսկայան կոչով դիմել է Բելառուսի իշխանությանը․ նոր տեսաուղերձ