Շտապօգնության մեքենա

Խոշոր վթար Երևանում. 4 մեքենաների բախման հետևանքով 2 մարդ մահացել է

716
(Թարմացված է 11:40 09.03.2020)
Երևանում խոշոր վթարի հետևանքով մեկ մարդ տեղում մահացել է, երեքը` տեղափոխվել են հիվանդանոց։ Հիվանդանոցում մահացել է տուժածներից ևս մեկը։

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի — Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ գիշերը Երևանի Սեբաստիա փողոցում տեղի է ունեցել խոշոր ՃՏՊ. 4 մեքենա իրար են բախվել, որի հետևանքով երկու մարդ մահացել է։

«Բախվել են «Honda Accord» (վարորդ՝ Արսեն Ս., ծնված 1987 թ.), «Toyota Camry» (վարորդ՝ Հայկ Կ., ծնված 1995 թ.), «Nissan Murano» (վարորդ՝ Հովհաննես Յ., ծնված 1982 թ.) և «Mercedes-Benz S» (վարորդ՝ Սեդրակ Ս., ծնված 1986 թ.) մակնիշների ավտոմեքենաները: «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում՝ առանց հրդեհի բռնկման»,–նշված է ԱԻՆ հաղորդագրության մեջ։

Ողբերգական փլուզում Երևանում. 2 մարդ մահացել է

«Hoda Accord» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Արսեն Ս.-ն տեղում մահացել է, իսկ ուղևոր Արթուր Հ.-ն (ծնված 1986 թ.) և վարորդներ Սեդրակ Ս-ն և Հայկ Կ-ն տարբեր աստիճանի մարմանական վնասվածքներով հոսպիտալացվել են «Աստղիկ» ԲԿ։ Բժիշկները Հայկ Կ-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, Սեդրակ Ս-ն առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։ Արթուր Հ-ն հիվանդանոցում մահացել է:

Արագած լեռան վրա Լեհաստանի քաղաքացին վնասել է ոտքը. դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարարները

Փրկարարները հոսանքազրկել են «Hyundai Accord» և «Toyota Camry» մակնիշների ավտոմեքենաները և կատարել «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի հովացման աշխատանքներ:

716
Ըստ թեմայի
Ամուսինը խանդում էր նույնիսկ պացիենտներին. մանրամասներ հայ բժշկուհու սպանությունից
Բացահայտվել է Հրազդանում 81-ամյա կնոջ դաժան սպանությունը
Կրակոցներ Երևանում. 2 քաղաքացու տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ
Գյումրիում հայտնաբերվել է 43–ամյա կնոջ ծեծված դի. նրա 13–ամյա դուստրը հիվանդանոցում է
Շտապօգնություն

Ողբերգական ավտովթար Նարեկ գյուղում. վարորդը տեղում մահացել է

35
(Թարմացված է 10:06 27.05.2020)
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարացրել գազի բալոնից գազի արտահոսքը, իսկ հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի– Sputnik. Արարատի մարզի Նարեկ գյուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մեկ մարդ է մահացել։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, մայիսի 26-ին, ժամը 15:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նարեկ գյուղի վերջնամասում՝ «Վարորդների աղբյուր» կոչվող տարածքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Նարեկ գյուղում՝ «Յապայի ձոր» կոչվող տարածքի մոտակայքում, «Opel Corsa» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հակոբ Մ․, ծնված 1958 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարացրել գազի բալոնից գազի արտահոսքը, իսկ հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

35
թեգերը:
Մահ, վարորդ, Գյուղ, ավտովթար
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
ՀՀ քննչական կոմիտե

Աբովյանում 40–ամյա տղամարդու սպանությունը բացահայտվել է. կա ձերբակալված

57
(Թարմացված է 14:10 26.05.2020)
Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել են հագուստներ, որոնց վրա հայտնաբերվել են արնանման հետքեր:

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. Աբովյան քաղաքում երեկ` մայիսի 25–ին տեղի ունեցած սպանության մեջ ենթադրյալ կասկածյալը ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 2020թ. մայիսի 25-ին՝ ժամը 12:30-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Աբովյան քաղաքի «Սարալանջի» գերեզմանատան հարակից եկեղեցու մոտ տղամարդու դի կա:

Նույն օրը նշված վայրում հայտնաբերվել է 40-ամյա տղամարդու դի` գլխի շրջանում համեմատաբար սուր եզր ունեցող բութ առարկաների միջոցով հասցված բազմաթիվ գանգուղեղային վնասվածքներով:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ (սպանություն) հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործով իրականացված քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Աբովյան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1952թ.:

COVID 19-ով հիվանդներից 250-ը գտնվում են ծանր վիճակում. նախարարը նոր տվյալներ է հրապարակել

Վերջինս ձերբակալվել է՝ 40-ամյա տղամարդու սպանության կասկածանքով և հարցաքննվել:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել են հագուստներ, որոնց վրա հայտնաբերվել են արնանման հետքեր: Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։

Նախաքննությունը շարունակվում է:

57
թեգերը:
Ձերբակալում, ՀՀ քննչական կոմիտե, Սպանություն, Աբովյան
Ըստ թեմայի
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 289-ով և դարձել 7402
Հայաստանում կորոնավիրուսից ևս 4 մարդ է մահացել. նրանցից 3-ը կանայք են
Կորոնավիրուսը Ուհան է վերադարձել. 10 օրվա ընթացքում COVID-19-ի 189 վարակակիր է բացահայտվել
Զարկերակային օքսիմետր

ՀՀ առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի ախտորոշման համար 2 000 նոր սարք կգնի

0
Հատուկ վերահսկողություն է սահմանվել մանկատներում և ծերանոցներում, իսկ «Ձորակ» մանկատան տարածքում, որտեղ վարակ էր հայտնաբերվել, բուժկետ է գործում։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը 2000 զարկերակային օքսիմետրեր ձեռք կբերի ամբողջ հանրապետության բժիշկների համար։ Տեղեկությունն ԱԺ–ում այսօր հայտնեց նախարար Արսեն Թորոսյանը։ Նրա խոսքով` մի քանի հարյուր սարք արդեն իսկ գնվել և բաժանվել է գյուղերի բուժհաստատություններին։

Զարկերակային օքսիմետրերը թույլ են տալիս չափել արյան մեջ թթվածնի մակարդակը ոչ ինվազիվ եղանակով (այսինքն՝ առանց արյուն վերցնելու), ինչն օգնում է կորոնավիրուսի արագացված ախտորոշման գործում։

Ինչ վերաբերում է մանկատներին և ծերանոցներին, ապա այդ հաստատություններում կորոնավիրուսի տարածման ուժեղացված վերահսկողություն է իրականացվում, առավելևս, որ այդ հաստատություններից երկուսում վարակի դեպքեր են գրանցվել։

Վարակի հետ երկար ենք ապրելու. առողջապահության նախարարը կոչ է անում չտրվել կեղծ լուրերին

Նախարարը հավելեց, որ այն մանկատան տարածքում, որտեղ կորոնավիրուսի դեպքեր են հայտնաբերվել (խոսքը «Ձորակ» մանկատան մասին է), արդեն բուժկետ է գործում, որտեղ ստուգում են բոլոր այցելուներին։

Հիշեցնենք, որ Հայաստանում ընդհանուր առմամբ կորոնավիրուսի ավելի քան 7 հազար հաստատված դեպք կա։ Նրանցից ավելի քան 3200–ն արդեն առողջացել են, 98-ը՝ մահացել։

COVID 19-ով հիվանդներից 250-ը գտնվում են ծանր վիճակում. նախարարը նոր տվյալներ է հրապարակել

0
թեգերը:
կորոնավիրուս, մանկատուն, Արսեն Թորոսյան, Սարք, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Մտադիր ենք պարզել` ինչն է Թորոսյանին նման հայտարարության առիթ տվել. Վրաստանի ԱՆ
Թորոսյանը դիվանագիտական խողովակներով ներողություն է խնդրել Թբիլիսիից
Ինֆեկցիոն հիվանդանոցը շարունակում է վերազինվել. Թորոսյանը լուսանկարներ է հրապարակել
Ռեանիմացիոն մահճակալներից ազատ է ընդամենը 32 –ը. Թորոսյանը նոր տվյալներ է հաղորդել