Շտապօգնության մեքենա. արխիվային լուսանկար

Ողբերգական վթար Իսակովի պողոտայում. Mercedes–ներից մեկի վարորդը տեղում մահացել է

71
(Թարմացված է 10:58 07.03.2020)
Կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի – Sputnik. Երևանի Իսակովի պողոտայում՝ Արգավանդ գյուղի խաչմերուկի մոտակայքում, վթար է տեղի ունեցել. կա զոհ և տուժած։ Տեղեկությունը հաղորդում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Ահազանգն ԱԻՆ–ի Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է մարտի 6–ին, 23:13-ին:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

«Պարզվել է, որ Իսակովի պողոտայում՝ ոստիկանության ակադեմիայի մոտակայքում, բախվել են «Mercedes S600» (վարորդ՝ Ռոման Չ., ծնված 1981 թ) և «Mercedes C240» (վարորդ՝ Նարեկ Հ.) մակնիշների ավտոմեքենաները»,–ասվում է հաղորդագրության մեջ:

Սարսափելի վթար Տավուշում. 8 հոգանոց ընտանիքից 3–ը մահացել են, մյուսների վիճակը ծանր է 

Մինչ փրկարարների դեպքի վայր հասնելը վարորդները տեղի ուժերով դուրս են բերվել: «Mercedes C240» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Նարեկ Հ.-ն մահացել է, իսկ «Mercedes S600» մակնիշի ավտոմեքենայի վարորդին փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

«Շենգավիթ» ԲԿ-ում բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Երևանում վթարի ենթարկված N 99 երթուղայինի վարորդի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ

71
թեգերը:
վարորդ, Մահ, վթար, Երևան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2438)
Ըստ թեմայի
Ողբերգական վթար Արագյուղ-Եղվարդ ճանապարհին. BMW-ի 28-ամյա վարորդը տեղում մահացել է
Վթար Թբիլիսյան խճուղում. վարորդն այրվածքներ է ստացել
Շղթայական վթար Զովունիում. բախվել են 2 գազել, 4 մարդատար մեքենա, կան վիրավորներ
Շտապօգնություն

Ողբերգական ավտովթար Նարեկ գյուղում. վարորդը տեղում մահացել է

35
(Թարմացված է 10:06 27.05.2020)
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարացրել գազի բալոնից գազի արտահոսքը, իսկ հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի– Sputnik. Արարատի մարզի Նարեկ գյուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մեկ մարդ է մահացել։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից, մայիսի 26-ին, ժամը 15:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նարեկ գյուղի վերջնամասում՝ «Վարորդների աղբյուր» կոչվող տարածքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Նարեկ գյուղում՝ «Յապայի ձոր» կոչվող տարածքի մոտակայքում, «Opel Corsa» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հակոբ Մ․, ծնված 1958 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և դադարացրել գազի բալոնից գազի արտահոսքը, իսկ հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

35
թեգերը:
Մահ, վարորդ, Գյուղ, ավտովթար
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2438)
ՀՀ քննչական կոմիտե

Աբովյանում 40–ամյա տղամարդու սպանությունը բացահայտվել է. կա ձերբակալված

57
(Թարմացված է 14:10 26.05.2020)
Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել են հագուստներ, որոնց վրա հայտնաբերվել են արնանման հետքեր:

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի — Sputnik. Աբովյան քաղաքում երեկ` մայիսի 25–ին տեղի ունեցած սպանության մեջ ենթադրյալ կասկածյալը ձերբակալվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, 2020թ. մայիսի 25-ին՝ ժամը 12:30-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Աբովյան քաղաքի «Սարալանջի» գերեզմանատան հարակից եկեղեցու մոտ տղամարդու դի կա:

Նույն օրը նշված վայրում հայտնաբերվել է 40-ամյա տղամարդու դի` գլխի շրջանում համեմատաբար սուր եզր ունեցող բութ առարկաների միջոցով հասցված բազմաթիվ գանգուղեղային վնասվածքներով:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ (սպանություն) հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործով իրականացված քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Աբովյան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1952թ.:

COVID 19-ով հիվանդներից 250-ը գտնվում են ծանր վիճակում. նախարարը նոր տվյալներ է հրապարակել

Վերջինս ձերբակալվել է՝ 40-ամյա տղամարդու սպանության կասկածանքով և հարցաքննվել:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել են հագուստներ, որոնց վրա հայտնաբերվել են արնանման հետքեր: Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։

Նախաքննությունը շարունակվում է:

57
թեգերը:
Ձերբակալում, ՀՀ քննչական կոմիտե, Սպանություն, Աբովյան
Ըստ թեմայի
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 289-ով և դարձել 7402
Հայաստանում կորոնավիրուսից ևս 4 մարդ է մահացել. նրանցից 3-ը կանայք են
Կորոնավիրուսը Ուհան է վերադարձել. 10 օրվա ընթացքում COVID-19-ի 189 վարակակիր է բացահայտվել
Սուպերմարկետ. արխիվային լուսանկար

932 տնտեսվարող պարետի սահմանած կանոնները չեն պահպանել. նրանց գործունեությունը կասեցած է

0
(Թարմացված է 20:12 27.05.2020)
Այս ցանկում մեծ թիվ են կազմում գեղեցկության սրահները, ստոմատոլոգիական կենտրոնները, մանրածախ առևտրի կետերն ու սուպերմարկետները։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի - Sputnik. Հայաստանում 932 տնտեսվարողի գործունեություն 24 ժամով կասեցվել է. նրանք չեն պահպանել կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հաստատված կանոնները։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) հաղորդագրություն է տարածել, որում նշված է, որ մշտադիտարկումները հանրապետության ամբողջ տարածքում շարունակվում են։

«Մայիսի 26-ի դրությամբ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի արձանագրած խախտումների հիմքով ՀՀ պարետի կողմից կասեցման որոշումների թիվը 932 է։ Նշվածից 352 կասեցումը վերջին 7 օրում է իրականացվել։ Եվս 109-ի մոտ արձանագրված խախտումների հիմքով պարետին ներկայացվել է կասեցման միջնորդություն»,- նշված է ՍԱՏՄ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

ՀՀ-ում կասեցվել է շուրջ 650 տնտեսվարողի գործունեություն. ԱԱՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել

Տեսչական մարմինը տեղեկացնում է, որ արտակարգ դրության շրջանում Երևանում և մարզերում մշտադիտարկվել է շուրջ 4103 տնտեսվարողի գործունեություն։ Ուժեղացված վերահսկողական աշխատանքների շրջանակում միայն մայիսի 26-ին իրականացվել է 234 դիտարկում։ Իրականացված մշտադիտարկումների արդյունքում տեսչական մարմինն արձանագրել է, որ մայրաքաղաքի ծայրամասերում գործող տնտեսվարողներն ավելի շատ են անտեսում անվտանգության կանոնները, իսկ մարզերում էլ անվտանգության նորմերի վերաբերյալ իրազեկման պակաս կա։

Կասեցման ենթարկված տնտեսվարողների մեջ առավել մեծ թիվ են կազմում գեղեցկության սրահները, ստոմատոլոգիական կենտրոնները, մանրածախ առևտրի կետերն ու սուպերմարկետները։ Կասեցվել են նաև շինարարական աշխատանքներ, ինչպես նաև մի շարք գրասենյակների ու դեղատների գործունեությունը։

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը, ժամը 17։00–ը ներառյալ։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։

Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։ Մշակվել են ոլորտային ուղեցույցներ, որոնք բաժանվել են տնտեսվարողներին։ Վերահսկող մարմինները պարբերաբար մշտադիտարկումներ են իրականացնում՝ հետևելով պարետի սահմանած կանոնների խիստ պահպանմանը։

0
թեգերը:
Հայաստան, Արտակարգ դրություն, պարետ
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Երևանում ժամանակավորապես կասեցվել է մի շարք բուժկենտրոնների աշխատանքը
ՀՀ-ում կասեցվել է շուրջ 650 տնտեսվարողի գործունեություն. ԱԱՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել
ԱԱՏՄ ստուգումները շարունակվում են. ովքեր են առավել հաճախ խախտում պարետի որոշումները