ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի — Sputnik. Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com–ը, այսօր՝ փետրվարի 16-ին, ժամը 01:00-ի սահմաններում Toyota մակնիշի 01 PV 001 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Պարոնյան փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 2 հետիոտնի: Նրանցից մեկը տեղում մահացել է, նա հայտնվել էր ավտոմեքենայի տանիքի վրա:
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնության կենտրոն։ Օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը օգնել է վրաերթի ենթարկվածներից մեկին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որից հետո վարորդը ահազանգել է Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի բնակիչ, 67-ամյա Հայկ Էլիզբարյանն է: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և դեռևս ինքնությունը չպարզված 55-60 տարեկան մահացած տղամարդու ինքնությունը: Փաստի առթիվ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Չեմ ուզում գողեգող գնալ դեղս ստանալու. ՄԻԱՎ–ով ապրողներին սարսափեցրել է գործադիրի որոշումը
Վթարից հետո վարորդի ինքնազգացողությունը նույնպես վատացել է, և նրան դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենան տեղափոխել է հիվանդանոց: Մինչ այդ վարորդը քննիչի որոշմամբ ենթարկվել է սթափության փորձաքննության: Պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է սթափ:
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի – Sputnik. Այսօր՝ մարտի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 14:20-ի սահմանում ոստիկանության Կապանի բաժինը բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել, որ բժիշկների հերթապահ խումբը մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխել երիտասարդ տղայի դի: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Կապան քաղաքի բնակիչ, 26-ամյա Անուշավան Սողոմոնյանն է, որը հիվանդանոց է տեղափոխվել «ՉԱԱՐԱՏ Կապան» փակ բաժնետիրական ընկերության Շահումյանի անվան փակ հանքի 830 հորիզոնում հանքի իջանցքը ընկնելու հետևանքով:
Ողբերգական վրաերթից մահացել է լրագրող, սցենարիստ Սոսի Խանիկյանը
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկակական:
Կայքի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել ժամը 13:00-ի սահմանում, իսկ մահացածը աշխատում էր «Էս Ընդ Էյ Մայնինգ» ՍՊԸ-ում որպես հերթափոխի պետ:
Հայ երիտասարդի սպանության հետքերով. Արա Աբրահամյանը Բելորեչենսկ է ուղարկել իր տեղակալին
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Այսօր՝ մարտի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, որի հետևանքով 5 մարդ, այդ թվում երեխաներ են տեղափոխվել «Հրազդան» բժշկական կենտրոն։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ժամը 16:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 57-րդ կմ հատվածում, BMW մակնիշի ավտոմեքենան մխրճվել է «Howo» մակնիշի բեռնատարի հետնամասի մեջ:
Դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Արմավիրի մարզում ճակատ–ճակատի բախվել են Opel Astra–ներ. վիրավորների մեջ երեխաներ կան
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. Ռուսաստանցիներն իսկական կին են համարում Ալլա Պուգաչովային, Սոֆյա Ռոտարուին և Վալենտինա Մատվիենկոյին: Այսպիսին են ՀԿՈւՀԿ–ի (Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսական կենտրոն)` Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին նվիրված հարցման արդյունքները։
ՀԿՈւՀԿ–ի տվյալներով՝ հարցվածների 6 տոկոսը իսկական կին է անվանել Պուգաչովային, 3 տոկոսը՝ Ռոտարուին, ևս 3 տոկոսը՝ Մատվիենկոյին:
Բացի նրանցից, ռուսաստանցիներն իսկական կանանց ցուցակում են ներառել Իրինա Խակամադային (2%), Վալերիային (2%), Ալիսա Ֆրեյնդլիխին (2%), Չուլպան Խամատովային (2%) և Անջելինա Ջոլիին (1%):
«ՀԿՈւՀԿ- Sputnik» համառուսաստանյան նախաձեռնողական հարցումն անցկացվել է փետրվարի 14-ին, մարտի 2-3-ին 18-ից բարձր տարիքի 1600 ռուսաստանցիների շրջանում: Հարցումն անցկացվել է հեռախոսով։
Կանանց միջազգային օրն ամեն տարի նշվում է մարտի 8-ին։ Առաջին անգամ տոնի անցկացման գաղափարը ծագել է 20-րդ դարի սկզբին։ Կանանց միջազգային օրը նշվում են կանանց ձեռքբերումները՝ անկախ ազգային կամ էթնիկ, լեզվական, մշակութային, տնտեսական և քաղաքական պատկանելություններից։



