Շտապօգնության և ԱԻՆ մեքենաներ, արխիվային լուսանկար

Արտաշատում երեք անչափահաս երեխաներին ու նրանց մորը տեղափոխել են հիվանդանոց

109
(Թարմացված է 19:22 12.02.2020)
Sputnik տեղեկություններով` հիվանդանոց տեղափոխվածները թունավորվել են շմոլ գազից։

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի – Sputnik. Մեր տեղեկություններով՝ փետրվարի հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը «Արտաշատ» բժշկական կենտրոնում հոսպիտալացվել են երեք անչափահաս երեխաներ՝ 12 և 9-ամյա աղջիկներ ու նրանց 4-ամյա եղբայրը։

Երեխաները հիվանդանոց են տեղափոխվել Բաղրամյան գյուղի իրենց տնից։

Ըստ որոշ լուրերի՝ փոքրիկները շմոլ գազից թունավորվել են։ Ամենայն հավանականությամբ՝ գազն արտահոսել է տան կաթսայից։

Երևանում բախվել են շտապօգնության մեքենան ու Mercedes–ը. կան վիրավորներ

Երերխաների հոսպիտալացումից որոշ ժամանակ անց Արտաշատի բժշկական կենտրոնում հոսպիտալացվել է նաև նրանց մայրը։  Իրավապահները պարզում են տեղի ունեցածի մանրամասները։

Մեղրի-Ագարակ ճանապարհին բախվել են շտապօգնության մեքենան ու «ՎԱԶ-2107»-ը. կա մեկ զոհ

109
թեգերը:
հիվանդանոց, երեխա, շմոլ գազ, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2241)
Ըստ թեմայի
Նոյակերտ գյուղում շմոլ գազից մի ամբողջ ընտանիք է թունավորվել
Երևանում թալանել են դատավորի «Լեքսուս» ավտոմեքենան
Ձնահյուսի տակ մնացած զինծառայողները դեպքի պահին խրամատում են եղել. նոր մանրամասներ
Ողբերգական դեպք Դիլիջանում. երիտասարդ զույգի դիեր են հայտնաբերել