ԱԱԾ

Սահմանային ռեժիմի խախտման համար բերման են ենթարկել 2 քաղաքացու

36
(Թարմացված է 14:06 11.02.2020)
Բերման ենթարկվածները համապատասխան փաստաթղթեր չեն ներկայացրել զենքի օրինականության հավակնության վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի — Sputnik. ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ծառայողները երեկ` փետրվարի 10-ին, սահմանային ռեժիմը խախտելու համար ԱԱԾ սահմանի վերահսկման ջոկատ են բերման ենթարկել Լոռու մարզի բնակիչ, 25-ամյա Դավիթ Մ.-ին և Լոռու մարզի բնակիչ, 21-ամյա Հովհաննես Խ.-ին։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունից։

Դավիթ Մ.-ն «Պաղաղբյուր» սահմանային ուղեկալի տարածքով անցնելիս իր մոտ ունեցել է երկփողանի որսորդական հրացան։ Նա իրավապահներին հայտնել է, որ հրացանը պատկանում է իր հանգուցյալ պապիկին։ Նշված հրացանը առգրավվել է, նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։

Իսկ Հովհաննես Խ.-ի մոտ հայտնաբերվել է երկփողանի որսորդական հրացան։ Նա նույնպես հայտնել է, որ հրացանը պատկանել է հանգուցյալ պապիկին։ Նշված հրացանը նույնպես առգրավվել է, և նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Դավիթ Մ.-ն ու Հովհաննես Խ.-ն զենքի օրինականության վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր չեն ներկայացրել։

Չինացի բժիշկների դեմքերը վնասվել են դիմակներից. լուսանկարներ

36
թեգերը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Սահման, Լոռի, Հայաստան
Ըստ թեմայի
Ադրբեջանական և այլ օտարերկրյա հեռախոսահամարներից զանգեր. ԱԱԾ–ն հորդորում է հետ չզանգել
Վերմիշյանը կալանավորվել է, Ջոն Ֆարխոյանը` գրավի դիմաց ազատ արձակվել. ԱԱԾ
ԱԱԾ–ն Հայաստանում ֆինանսական բուրգի մասնաճյուղի գործունեություն է բացահայտել