Շտապօգնություն

Արցախում զինվորական երդմնակալությունից վերադառնալիս տղամարդը հանկարծամահ է եղել

122
(Թարմացված է 13:33 11.02.2020)
Ըստ տեղեկությունների` դժբախտ դեպքի պատճառը եղել է ձնաբուքը։ Մեծ թվով ավտոմեքենաներ չեն կարողացել տեղաշարժվել, տղամարդիկ ստիպված են եղել հրելով ավտոմեքենաները դուրս բերել։

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի — Sputnik. Արցախում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Երեկ` փետրվարի 8–ին, 49-ամյա Հ. Հ. զինվորական երդմնակալության արարողությանը մասնակցելուց հետո Մարտակերտ-Վարդենիս ավտոճանապարհի 115-րդ կմ հատվածում հանկարծամահ է եղել: Այս մասին հայտնում է  shamshyan.com-ը։

Ըստ տեղեկությունների` ճանապարհին ձնաբքի պատճառով մեծ թվով ավտոմեքենաներ չեն կարողացել տեղաշարժվել, մի քանի քաղաքացի փորձել են ավտոմեքենաները հրելով դուրս բերել ձնակույտերի միջից։ Այդ ժամանակ տղամարդու ինքնազգացողությունը վատացել է, ինչն էլ հանգեցրել է մահվան:

Վարդենիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը «կենսաբանական մահ» ախտորոշմամբ Վարդենիսի դիահերձարան է տեղափոխվել մի քաղաքացու: Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ մահացածը Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բնակիչ է։

Տներ են այրվել, մարդիկ զոհվել. Ղազախստանում կենցաղային վեճը ողբերգության է վերածվել

Փաստի առթիվ ոստիկանության Վարդենիսի բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի ոստիկանության բաժին:

122
թեգերը:
ձյուն, տղամարդ, Լեռնային Ղարաբաղ, Մահ, Զոհ, ավտոմեքենա, ավտովթար, Արցախ, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2237)
Ըստ թեմայի
ՃՈ հետաքննիչին բռնել են 50 հազար դրամ կաշառք վերցնելու պահին. տեսանյութ
Դուռը կամաց փակեք. գիտե՞նք, թե ում ենք վստահում մեր կյանքը
Հայաստանի մարզերի զգալի մասում և Երևանում ձյուն կգա. եղանակի տեսություն