Ճանապարհ

Մանկական տակդիրներով բեռնված ավտոմեքենան շրջվել է Նոյեմբերյանի ճանապարհին. տուժածներ կան

79
(Թարմացված է 19:01 08.02.2020)
Մանկական տակդիրները թափվել են ավտոմեքենայից ու լցվել ճանապարհին։ Փրկարարներն օգնության են հասել ավտոմեքենայի վարորդին և ուղևորին։

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի — Sputnik. ՀՀ Տավուշի մարզի Ջուջևան-Նոյեմբերյան ճանապարհին այսօր, ժամը 11։35-ին «Iveco» մակնիշի բեռնատար ավտոմեքենա է կողաշրջվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Ավտոմեքենան բարձված է եղել մանկական տակդիրներով, որոնք թափվել են ու լցվել ճանապարհին։ Մի ուղղությունը փակվել է։

Փրկարարներն առաջին բուժօգնություն են ցուցաբերել ավտոմեքենայի վարորդին` 23-ամյա Վլադիսլավ Կ.–ին, և ուղևորին` 50-ամյա Յուրա Բ.-ին։ Վերջինը տեղափոխվել է Նոյեմբերյանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Վթարի մասին տեղեկություններ է հայտնել նաև shamshyan.com կայքը, ըստ որի` տուժածները Բելառուսի Հանրապետության քաղաքացիներ են։

Վրաերթի հերթական դեպքը Հայաստանում. կին է մահացել

79
թեգերը:
ավտոմեքենա, Իջևան, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2241)
Ըստ թեմայի
Մեղրի-Ագարակ ճանապարհին բախվել են շտապօգնության մեքենան ու «ՎԱԶ-2107»-ը. կա մեկ զոհ
Սարսափելի դեպք Վանաձորում. արնաշախաղ տղամարդու դիակը հայտնաբերել է կինը
«Իմ մահը մոտ է». Ալավերդու բակերից մեկում կնոջ դի է հայտնաբերվել, բնակարանում` գրություն